Տեսնելով, որ զանգված չեն հավաքում, գուցե գնան ահաբեկչության, ոստիկանների հետ բախումների՝ առաջացնելով ճգնաժամ. Դալլաքյան

30/05/2024 schedule21:00

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած  շարժումը հստակ օրակարգ չունի և այդ պատճառով է, որ հայտնվել է ծիծաղելի իրավիճակում։

Վերջինս կրկնում է ավելի վաղ պնդած իր այն տեսակետը, որ շարժման նվազագույն խնդիրը հասարակության մեջ պառակտում մտցնելն է, որը, ըստ նրա, ձեռնտու է շարժումը ղեկավարող Ռուսաստանի Դաշնությանը, իսկ առավելագույն խնդիրը իշխանափոխության հասնելը և երկիրը Ռուսաստանին ինտեգրելուն մոտեցնելն է: 

Նրա խոսքով՝ կա մեկ այլ վարկածը ևս. «Ինչո՞ւ հստակ օրակարգ չունեն, քանի որ ՌԴ-ն դեռևս չի կողմնորոշվում։ Տեսնում ենք, որ չնայած ռուսական «Առաջին ալիքը» այլևս մեզ մոտ չի հեռարձակվում, բայց յութուբյան հարթակում կա, և այնտեղ, օրինակ, Զատուլինը ասում է՝ «այս ուժերը չունեն այդ ուժը՝ Փաշինյանին հեռացնելու համար, ուստի պետք է շարունակել նրա հետ համագործակցությունը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից»: Իսկ եթե տեսնեն, որ Փաշինյանը կտրուկ շրջադարձ է անում դեպի Արևմուտք, իրենք էլ զանգված չեն կարողանում հավաքել, գուցե ահաբեկչության գնան, արյունահեղություն լինի ոստիկանների հետ, մարդ զոհվի, երկրում ճգնաժամ առաջանա»:

Զրուցակցի կարծիքով՝ կազմակերպիչները չեն կարողանում քաղաքականապես ճիշտ ղեկավարել շարժումը: Նրա խոսքով՝ շարժման նկատմամբ վստահության պակասին նաև նպաստել է Ռուսաստանից եկող պաշտպանությունը:

«Իրենց աջակցող ուժերն էլ գնալով մարեցին, Հայրիկյանը հիասթափվեց, Հանրապետականը հայտարարեց, որ կան անընդունելի ուժեր և չեն համախմբվի։ Բացի դրանից՝ իրենց թեկնածուն անհասկանալի է, խոսքերը՝ անլուրջ։ Չգիտենք՝ հասկանալո՞վ է անում, թե՞ անհասկանալով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Զրուցակիցը անտրամաբանական է համարում Գալստանյանի այն հայտարարությունները, թե Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղը չի բացառվում, որ իշխանությունն է կազմակերպել՝ շարժումը տապալելու համար:

Նրա դիտարկմամբ՝ հոգևորականի կոչումը անհասկանալիորեն սառեցրած անձը նախ որպես հոգևոր սպասավոր, այժմ արդեն քաղաքական գործիչ հատել է բոլոր կարմիր գծերը․ «Ստացվում է ի՞նչ, որ իշխանությունները Աստծո հետ կապի մե՞ջ են։ Նա կարմիր գծերը հատել է հատկապես, երբ երկրի ղեկավարի հասցեին կրկնեց նույն վիրավորական արտահայտությունները, ինչ Ալիևն էր ասել։ Թեև ես Փաշինյանի քննադատներից եմ, սակայն դա հոգևորականի համար խայտառակություն էր։ Եթե էդպես է, ինչո՞ւ չի կրկնում Քոչարյանի կամ Սարգսյանի մասին Ալիևի խոսքերը, երևի ավելի վատ խոսքեր են՝ հաշվի առնելով, որ մեկը թալանող է սեփական երկիրը, մյուսը՝ խաղացող»։ 

Դալլաքյանի նկատառմամբ՝ եկեղեցու հեղինակությունը նրա առաջնորդների վարած քաղաքականության պատճառով վտանգվել է. «Քննադատում են ոստիկաններին, բայց Քոչարյանի ժամանակ տեղի ունեցած հավաքներին իրավապահ մարմնի աշխատողները քաղաքացիական հագուստով առևանգում էին մարդկանց, ուստի այսօրվա և նախկին ոստիկանությունը համեմատելը անհիմն է»։

Թե որքա՞ն կշարունակվեն այս գործողությունները, քաղաքագետը սա ևս կապում է Ռուսաստանի որոշման հետ:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3955 դիտում

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ