Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից շատերին վրդովվեցնում է այն փաստը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա համակիրները հաճախ քաղաքական նպատակներով շահարկում են պատերազմում նահատակվածների անունները՝ այդ կերպ փորձելով հանրության լայն զանգվածների շրջանում հակաիշխանական կրքեր բորբոքել:
Մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Մանուչարյանի հայրը՝ Արտեմ Մանուչարյանը, մեզ հետ զրույցում դժգոհել է, որ Գալստանյանը և նրա համակիրները Տավուշից Երևան հասնելու օրը կրել են նահատակների պատկերներով շապիկներ, որոնց մեջ է եղել նաև իր տղայի՝ Գեորգիի լուսանկարով շապիկը:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության հեղինակը ինքը Գալստանյանն էր: Նա էր այդ օրը իր համախոհներին հրահանգել հագնել զոհվածների լուսանկարներով շապիկներ և քայլել առաջին շարքով: Հոգևորականի կարգավիճակը ժամանակավոր սառեցրած վարչապետի թեկնածուն հավանաբար ցանկացել էր այս կերպ ազդեցիկ տեսարան ստանալ և օգտագործելով մարդկանց հույզերը՝ զանգված գեներացնել:
Զոհված Գեորգի Մանուչարյանի հոր խոսքով՝ կնոջ հետ պատահաբար հեռուստացույցով են տեսել, որ իրենց տղայի լուսանկարով շապիկը կրում է շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը՝ «Ես Գեորգին եմ» գրությամբ։
«Կինս վատացել էր, իմ մարմինն ամբողջությամբ դողում էր։ Մի կերպ ուշքի եկանք, օգնեցին հարևանները։ Դրանից հետո ես գնացի մեր մարզի ոստիկանության բաժանմունք, ասացի՝ կա՛մ գնացեք դրա հագից հանեք տղուս նկարով հագուստը, կա՛մ բերման ենթարկեք։ Որ դրանք պատժվեին, գնացի նաև մարզային անվտանգության կոմիտե, ասացին՝ համապատասխան հոդված կա անձին բարոյական վնաս հասցնելու մասով, կճշտեն՝ ինչ կարող են անել, կպատժեն»,- ասում է նա:

Գեորգի Մանուչարյանը Տավուշի մարզի Դիլիջան համայնքից է եղել, ամուսնացած, նրա տղան այժմ 15 տարեկան է, աղջիկը՝ 12։
Նախ սահմանապահ ծառայություն է իրականացրել մարզում, հետո՝ մինչ պատերազմը, այլ աշխատանքի բերումով գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։
Հայրը հիշեցնում է, որ այդ ընթացքում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, թռիչքներ չէին թողնում, սակայն հետո, երբ որոշակի մարդկանց համար թռիչք են կազմակերպել, Գեորգին այդ խմբի հետ վերադարձել է հայրենիք։ Հոկտեմբերի 12-ին կամավոր գնացել է առաջնագիծ:
«Նոյեմբերի 4-ին տղաս զոհվել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ Երկու ամիս փնտրել ենք՝ մինչև դիակը գտել ենք ու հողին հանձնել։ Չորս տարուց ավելի է՝ տանջվում ենք բոլոր հարազատներով։ Հիմա այս մարդիկ տղայիս նկարն են դնում հագուստին, ինչի՞ համար, ի՞նչ են տվել մեզ, որ չեն կարողանում հետ վերցնել։ Իրենք իրենց սև գործն արել են արդեն, ինչո՞ւ չեն թողում, որ իմ երեխան հանգիստ ննջի»,- զայրանում է որդեկորույս ծնողը:

Գեորգի Մանուչարյանի հորը հանգիստ չի տալիս այն միտքը, թե այժմ որտե՞ղ է իր որդու լուսանկարով շապիկը:
«Իմ ու բոլոր ծնողների անունից խնդրում եմ՝ թող բերեն շապիկները մեզ տան, ներողություն խնդրեն մեզնից, հետո պարզ կլինի՝ իրանց կներե՞նք, թե՞ չէ։ Ինչի՞ համար են մեր ինքնասիրությանը կպնում, չեն թողնում երեխաներս հանգիստ ննջեն։ Թող թողնեն հանգիստ մեր երեխաներին։ Հիմա մղկտում ենք, ոնց որ կրակի վրա անընդհատ յուղ լցնեն, ամեն անգամ ուզենան մեզ տանջեն։ Չի կարելի, մեր երեխաները գնացել են հայրենիքը պահեն, հանգիստ թողեք։ Հիմա որտե՞ղ է իմ երեխու շապիկը, ո՞ւմ ավտոյի բագաժնիկում է։ Մի քանի օր առաջ էլ մի վիդեո տեսա համացանցում, արդեն ղափանցիներն էին հագել այդ մայկաները։ Չեմ հասկանում՝ ձեռքից ձեռք է գնո՞ւմ։ Սրբազան է, ինչ է, չի՞ ամաչում»,- զայրանում է Արտեմ Մանուչարյանը։

Ըստ զոհվածի հոր՝ իր որդու հետ կապված առաջին անգամ է նման դեպք տեղի ունեցել։ Վերջինս կարծում է, որ Գալստանյանը և նրա համախոհները միտումնավոր են տղաների նկարներով շապիկներ կրել Երևան մտնելիս․ «Էդքան թափ չունեն, որ մեր մարզում հագնեին, թե չէ մենք կտեսնեինք, մեծ քաշքշուկ կլիներ։ Իրենք եկել են, Երևանում են հագել, որ Դիլիջանից չհասնենք իրենց։ Այդ ձև են գործում։ Սուրեն Պետրոսյանի շապիկին գրած է՝ «Ես Գեորգին եմ», դու չես կարող Գեորգին լինել, բա ո՞ւր էիր 44-օրյայի ժամանակ, գնայիր տղուս կողքը կանգնեիր։ Ես այդ Պետրոսյանին կյանքում չեմ տեսել, չեմ էլ ճանաչում, ինքը այդ համաձայնությունը չի ստացել ինձնից, ի՞նչ իրավունքով է հագել տղայիս նկարով շապիկը։ Ո՞վ ես դու, Սուրեն»։
Արտեմ Մանուչարյանը նկատել է, որ իրենց մարզից զոհված մեկ այլ տղայի՝ Յուրիի նկարով շապիկն էլ մայիսի 9-ի հավաքին կրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Տղայի ծնողները ևս այդ արարքից վիրավորվել են:
![]()
«Գառնիկին էլ չեմ ճանաչում, ասեմ՝ ընկեր ջան, քո արածը սա՞ է, դուք սրբապիղծ մարդ եք։ Ամենաառաջինը մեր Դիլիջանից այդ տղան է զոհվել, շտապ օգնության վարորդ է եղել, անօդաչուից է զոհվել։ Լսել եմ, որ իր մաման է բողոքել, հայրն էլ վրդովվել է, ասել՝ դա անելու բան չէր։ Տղայիցս հետո սուր ինֆարկտ եմ տարել, երկար ճանապարհ չեմ կարողանում գնալ, 62 տարեկան մարդ եմ, թե չէ որ դա տեսա, կգնայի կա՛մ ՀՀ ԱԱԾ դրանց դեմ բողոք կներկայացնեի, կա՛մ էլ կմտնեի ամբոխի մեջ ու դրանց մի վատ բան կանեի։ Ընդհանրապես, մենք՝ զոհված երեխաների ծնողներս, որ հավաքվում ենք, աշխատում ենք մեր երեխաների անունը չտանք, նորից չապրենք էն, ինչի միջով անցել ենք։ Իսկ իրենք երևի արդեն պատռել են մեր երեխեքի հագուստները»,- ասում է Արտեմ Մանուչարյանը։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT