Երևան
12 °C
Տեղի ունեցածը պարզելու նպատակով հարուցված քրեական գործի քննությունը դեռեւս ընթանում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, եւ մինչ օրս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Գործարարի մահվան փաստի առթիվ քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ երեկ որոշ հարցեր ուղղեցինք Կոտայքի ոստիկանության քննչական բաժնի ղեկավար Եղիշ Պետրոսյանին: Նա նախ հրաժարվեց խոսել, ելնելով նախաքննության գաղտնիությունից, ավելի ուշ, սակայն, պատասխանեց որոշ հարցրեի:
- Պարոն Պետրոսյան,
ի՞նչ փուլում
է գտնվում
նախաքննությունը:
- Այն շարունակվում
է:
- Նույն հոդվածներո՞վ
է քննությունն
իրականացվում:
- Այո, նույն
հոդվածներով է:
- Այն, որ
դեպքի վերաբերյալ
քրեական գործը
հարուցվել է
ինքնասպանության հասցնելու
հոդվածով, այսինքն,
առավել հավանական
է համարվում
հենց ինքնասպանությունը, դա
ձեզ` նախաքննական
մարմնին, չի՞
կաշկանդում, չի՞
սահմանափակում քննության
ընթացքը:
- Իհարկե ոչ:
Ի՞նչ կապ
ունի դա:
Այնպես չէ,
որ կոնկրետ
քրեական գործը
կարող է
ինչ-որ
կաշկանդվածություն առաջացնել:
ՀՀ Քրեական
դատավարության 17-րդ
հոդվածով պարտադիր
է լրիվ
օբյեկտիվ քննություն
կատարել, ուզում
է ինքնասպանությունով, ուզում
է ապօրինի
շինարարությունով, ուզում
է թեթեւ
մարմնական վնասվածքներով կամ
ամենածանր հանցագործության հոդվածով:
Բացարձակ ոչ
մի կապ
չունի այդ
ամենը գործի
քննության հետ:
Կաշկանդվածություն չկա,
եւ մենք
պետք է
պարզենք իրականությունը:
- Կարելի՞ է
ասել, որ
գործի քննությունը
առաջ է
շարժվում, թե՞
տեղում դոփում
եք:
- Առաջ ենք
գնում, միանշանակ
շարժվում է
առաջ, միանշանակ:
- Կարո՞ղ եք
ասել, թե
այս ընթացքում
ովքեր են
հարցաքննվել:
- Չէ, չէ,
չէ, չեմ
կարող նման
բան ասել`
նախաքննության գաղտնիությունից ելնելով:
- Դեպքից հետո
ասել էիք,
որ տեղի
ունեցածի վերաբերյալ
բազմաթիվ վարկածներ
կան, եւ
բոլորն էլ
ուսումնասիրվում են:
Այսօր արդեն
վարկածների շրջանակը
ինչ-որ
չափով հստակեցվել
կամ պակասե՞լ
է:
- Հակառակը, ոչ...
Չէ, վարկածները
չեն պակասել,
գործը առաջ
է գնում,
ֆիլտրվում է,
այ, երբ
որ պարզ
կլինի, թե
կոնկրետ ինչ
է եղել,
մյուս վարկածները
ինքնըստինքյան հետ
կընկնեն: Այսօր
մենք բոլոր
վարկածներով էլ
աշխատում ենք:
- Ո՞վ է
ճանաչվել մահացածի
իրավահաջորդ:
- Այ, միայն
դա կարող
եմ ասել:
Մահացածի մայրն
է ճանաչվել
իրավահաջորդ: Ուրիշ
ոչինչ չեմ
կարող ասել:
Արմեն Պետրոսյանի մահվան օրից` հոկտեմբերի 16-ից հետո փակ էին «Արայ» ընկերության` հանրապետության տարբեր քաղաքներում գործող 7 խանութներն ու սպասարկման կենտրոնները: Օրերս դրանք վերաբացվել են եւ շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, իսկ ընկերությունից դեռեւս ձեռնպահ են մնում տեղի ունեցածի մասին մեկնաբանություններ տալուց:
Երեկ զանգահարեցինք «Արայ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի գրասենյակ: Աշխատակցուհին, չցանկանալով ներկայանալ, ասաց, որ ընկերության սեփականատիրոջ մահվան վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի լինելու: «Քննություն է գնում, մենք չպետք է խանգարենք քննությանը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ առայժմ հայտնի չէ` արդյոք գործարարը կտակ թողե՞լ է, թե՞ ոչ, եւ ո՞վ է ժառանգելու «Արայ» ընկերության բաժնետոմսերը: Արմեն Պետրոսյանի միակ ժառանգը 4-ամյա դուստրն է:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Արմեն Պետրոսյանը դիակը հայտնաբերվել էր իր մեքենայի մեջ` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` «TT» ատրճանակ: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազեն պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Սակայն մի շարք հանգամանքներ շատերին ստիպում են ենթադրել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ: Նախ, կասկածելի է համարվում այն, որ Պետրոսյանի աջ ձեռքը` ցուցամատը զենքի ձգանին դրված, հանգիստ դիրքով գտնվում էր նրա ոտքի վրա, տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ մեկը այն խնամքով դրել է այդտեղ: Բացի այդ, մեքենայի մեջ մեկ այլ զենքի առկայությունը հիմք էր հանդիսացել ենթադրելու, որ գործարարը վախեցել է իր կյանքի համար, եւ ինքնապաշտպանության նպատակով իր մոտ հրազեն է պահել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT