Երևան
12 °C
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․
Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և նշում, որ բարդ միջազգային միջավայրին դիմակայելով՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդել։
Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
Վեհաժողովը գոհունակությամբ է նշում իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։
Վեհաժողովը ողջունում է 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը, որը թեև տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ծայրահեղ լարվածության ժամանակաշրջանում՝ այդուամենայնիվ համապատասխանել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվությամբ ամրագրված ժողովրդավարական չափանիշներին։
Բանաձևում արձանագրվում է, որ 2023թ․ ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես խախտումներից զերծ՝ ի տարբերություն նախորդ շրջանի ընտրությունների։ Հետևաբար, Վեհաժողովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները մեծամասամբ հասել են հայ ժողովրդի վստահությունը վայելող իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակին։
Այնուամենայնիվ, Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ ընտրական ոլորտի բարելավումը չի հանգեցրել իշխող մեծամասնության և ընդդիմության միջև առավել լավ համագործակցության և փոխադարձ հարգանքի, նշում, որ ընտրական դիտորդական առաքելությունները զեկուցել են քաղաքական հակառակորդների չափից ավելի բևեռացվածության և միմյանց խարանելու մասին և հավելում, որ փոխադարձ հանդուրժողականությունն ու քաղաքական հակառակորդների լեգիտիմության ճանաչումը ժողովրդավարական հասարակությունների անհրաժեշտ տարրերն են և ամրացնում են ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությունը:
Վեհաժողովը բարձր է գնահատում դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշում Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը:
Միաժամանակ, ափսոսանք է հայտնում, որ դեռևս կա տարածված ընկալում, որ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ, ողջունում է այն, որ Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:
Վեհաժողովը դրական է գնահատում նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, Ոստիկանության բարեփոխումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը։
Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։
Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձրով։
Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետեւանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։ Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։
Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը: Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- գրել է Ռուբինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները
Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ
Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
Միրզոյանը ԱՄԷ չլուսաբանված այց չի ունեցել, պարզապես Ղազախստանից վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան չվերթով. ԱԳՆ
Զելենսկին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունը Բելգորոդի մարզում
Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. կդիտվեն ձյան տեղումներ
ՀՀ-ն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ. Սիմիդյանն ընդունել է տարածաշրջանային տնօրենին
Կյանքից հեռացել է ճառագայթային ուռուցքաբան, դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը
Իլոն Մասկի կարողությունը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Խաչատրյանն ու Պետրովան քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացումների մասին հարցեր
Դիլիջանում հայտնաբերվել է 2 տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը
Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը
Շատ վատ օր է լինելու. Թրամփը զգուշացրել է Իրանին բանակցությունների ձախողման դեպքում մեծ վտանգի մասին
Ջայլամը հարձակվել ու կծել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին. տեսանյութ
Կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ-ն զգուշացնում է
Փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով նորից փողոցներ լցնել. Չախոյան
Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը
Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է
ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT