Երևան
12 °C
2023 թ. Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր»-ը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է իր 2023թ. տարեկան հաշվետվությունը։
Civic.am-ի հրապարակման համաձայն, հաշվետվությունը աուդիտի ենթարկած կազմակերպությունը իր եզրակացության մեջ «վերապահումով կարծիք» է ներկայացրել, ըստ որի.
«Տարեկան հաշվետվության «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» Ծանոթագրությունում, կուսակցությանը 2023թ. ընթացքում ընդամենը 204 595 000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն կատարած, թվով 102 ֆիզիկական անձանց (նրանց ընդհանուր թիվը, դատելով հրապարակված հաշվետվությունից, 120-ն է-խմբ.) անձը հաստատող փաստաթղթերի համարները բացակայում են, ինչը չի համապատասխանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 22 հուլիսի 2022թ. N 04-Ն որոշման 30-րդ մասի 3-րդ կետի պահանջներին»։
«Բացի սրանից, ինչպես ներկայացված է տարեկան հաշվետվության «1.2 Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված դրամական նվիրատվություններ» Ծանոթագրությունում, կուսակցությունը 2023թ. ընթացքում թվով երկու ֆիզիկական անձանցից ստացել է «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ ֆիզիկական անձի կողմից նվիրատվության առավելագույն սահմանաչափը գերազանցող նվիրատվություն՝ գերազանցող մասը կազմում է ընդամենը 2 700 000 ՀՀ դրամ:
Սահմանաչափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե, սակայն կուսակցությունը սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ չի վերադարձրել նվիրատուներին կամ չի փոխանցել պետական բյուջե:
2023 թ.-ին «Ապրելու երկիր»-ը, դատելով հրապարակված հաշվետվությունից, ընդհանուր 207 մլն 295 հազար դրամ նվիրատվություն է ստացել, 19 մլն 500 հազար դրամ՝ վարկեր ու ավանդներ («Գառնի Ինվեստ ՈՒՎԿ» ՓԲԸ), 7 մլն 222 հազար 600 դրամ վճարել է որպես աշխատավարձ, 6 մլն 60 հազար 712 դրամ՝ որպես հարկեր, տուրքեր ու պարտադիր վճարներ։
Կուսակցության կոմունալ վճարները հաշվետու տարում կազմել են 1 մլն 104 հազար 56 դրամ, 34 մլն 924 հազար 900 դրամ էլ ծախսվել է գույքի վարձակալության վրա, ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար էլ՝ 917 հազար 900 դրամ:
Կուսակցության ընդհանուր ելքերը կազմել են 257 մլն 901 հազար դրամ։ Տարեվերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 1 մլն 484 հազար 490 դրամ։
Նկատենք, որ նվիրատուների հիմնական մասը խոշոր՝ 1-ից մինչև 2 մլն 500 հազար դրամ են նվիրաբերել կուսակցությանը, ընդ որում՝ նրանցից ոմանք, մասնավորապես կուսակցության վարչության անդամ Մոնթե Մաթևոսյանը, Արաքսյա Գրիգորյանը, մի քանի անգամ են գումար նվիրաբերել։ Նվիրատվությունները կատարվել են սկսած հուլիսի 31-ից և շարունակվել մինչև դեկտեմբերի 28-ը»,- գրել է աղբյուրը։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
Ռոդրին նշել է միակ խաղացողին, ով կարող է մոտենալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին
Թրամփն Ազգային անվտանգության գծով խորհրդական է նշանակել
ՔՊ Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը. Փաշինյան (տեսանյութ)
Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում է
Ի՞նչ սկզբունքով են ուսանողները մասնագիտություն ընտրել․ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Երևանի մի շարք քոլեջներ
Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է. Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը
Ովքեր են պատրաստվում Գյումրու քաղաքապետ դառնալ. անուններ
Հաջիևը պարզաբանել է, թե ինչու է կրտսեր Հեյդարը բոլոր միջոցառումներին ուղեկցում հորը
ՄԻՊ-ն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն ուզում մանդատներ ստանալ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է անվտանգության և պաշտպանության համաժողովին
Երևանում «Opel Zafira»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Ռուբեն Վարդանյանի արյունն ավելի կարմի՞ր է, քան մյուսներինը. ինչո՞ւ են ընդդիմադիրները հիշել գերիներին. Մկրտչյան
Մհեր Գրիգորյանը ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենին
Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է Ռոնալդուին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները
Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը
Մարդիկ սկսել են նմանակել կենդանիներին. ինչ է կվադրոբերությունը. մանրամասնում է հոգեբանը (տեսանյութ)
Կատարի Պետությունում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը
Հաագայի դատարանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում բավարարել է ՀՀ 1-ին և 3-րդ նախնական առարկությունը
Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին (տեսանյութ)
Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Ընթանում են Երևան-Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքի հիմնանորոգման աշխատանքները․ Խուդաթյան
Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժեց ադրբեջանական կողմի նախնական 2 առարկությունները
«Կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյանը կիսվել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնության տեղեկատվությամբ
Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին (տեսանյութ)
Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել COP31-ը հյուրընկալելու համար․ Էրդողան
Նորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Մերսեդես»-ն ու ևս մեկ ավտոմեքենա
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
Բախվել են առանց համարանիշի բեռնատարն ու «Մերսեդեսը»․ 1 հոգի տեղում մահացել է
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան միջոցառմանը (տեսանյութ)
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
«Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնը․ հայտնի է՝ ով է նրան փոխարինելու
Անհայտ անձը մուտք է գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել գազի կաթսաները
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Արարատի մարզի բնակիչը Իրանի քաղացուն խոստացել է ՀՀ տարածք տեղափոխել «Մարիխուանա»․ հինգ անձ կալանավորվել է
Լուկաշենկոյի պատճառով Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի համատեղ լուսանկարից (տեսանյութ)
Կառավարությունն ամեն օր աշխատում է Բաքվում պահող գերիներին վերադարձնելու համար. Կոնջորյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT