Ադրբեջանի լրտեսին բարձր պաշտոնի նշանակել են ԼՂ նախկին պաշտոնյաները՝ իրականացնելով Ղարաբաղը «խուրդելու» պլանը. Չախոյան

12/07/2024 schedule13:22

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի լրտեսին (-խմբ. նկատի ունի Սարգիս Գալստյան) բարձր պաշտոնի նշանակել են Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, որոնք բռնի տեղահանումից առաջ հեղաշրջում են սարքել, իսկ հետո դրանցից մեկը (-խմբ. նկատի ունի Սամվել Շահրամանյանին) ստորագրել է ԼՂ լուծարման փաստաթուղթը՝ իրականացնելով Ղարաբաղը «խուրդելու» պլանը։

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մինչև վերջ Ղարաբաղում մնացող, Ղարաբաղի համար պայքարող ու անձնազոհության պատրաստ ԼՂ նախկին պաշտոնյաների մասին։

Նույն ազգափրկիչները հիմա առիթը բաց չեն թողնում վարչապետին Ղարաբաղի հարցում մեղադրելու համար, բայց փաստերն ու դեպքերի ժամանակագրությունը շատ ավելի խոսուն են»,- գրել է նա:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ. ԼՂ-ում զբաղեցնելով տարբեր, մասնավորապես՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Սարգիս Գալստյանը համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

Հիշեցնենք՝ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը 2024 թվականի ապրիլին լրտեսության մեղադրանքով կալանավորվել է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10191 դիտում

Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին․ Վենս

Կարող է անուղղակի ընդունո՞ւմ են, որ Ռուսաստանը այլևս հարց լուծող չէ, այդ դեպքում ժողովրդին ինչո՞ւ են ստում

Պատիվ է առաջին փոխնախագահը լինել, ով ժամանեց Հայաստան․ ՀՀ-ն կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման հենակետ

Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը

Արդյունքում նաև սենց ժամանակակից դրոններ ենք ունենում․ Հարությունյան

Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով

Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները

Ձեր այցը հիրավի պատմական է, Դուք ԱՄՆ առաջին ամենաբարձրաստիճան պաշտոնյան եք, ով երբևէ այցելում է ՀՀ․ վարչապետ

Նոր զենքեր են գնվում, որոշ դեպքերում՝ ամենալավերը. TRIPP-ի շուրջ Բաքվի վրա ճնշումները կավելացվեն

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ

TRIPP-ը կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, մի նոր աշխարհ է բացվելու․ Ջեյ Դի Վենս

Այսօր Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր սկիզբ է դրվում․ Վաշինգտոնը հպարտ է Երևանի հետ համագործակցությամբ․ Վենս

Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ վարչապետ

ՀՀ-ն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով․ վարչապետ

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվում են ընդլայնված կազմերով

ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների գործողությունների ժամանակացույցը․ երբ կմեկնարկի նախընտրական քարոզչությունը

Հայտնի է՝ ում թեկնածությունը կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Վենսը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը

Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Ջեյ Դի Վենսի դիմավորման արարողությունից

Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի առանձնազրույցը

ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Բաղրամյան 26. նրան դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ լուսանկարներ, տեսանյութ

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում

Azdararir.am հարթակի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան․ լուսանկարներ

Հաջորդ կանգառը՝ Երևան․ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան. տեսանյութ

Աստղաձորն իր պատմության մեջ առաջին անգամ ունի մանկապարտեզ․ Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում․ Հրազդանի տարածաշրջանի ճանապարհներին խիտ մառախուղ է

Ժամը 17:00-21:00-ը որոշ փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը, չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 9-ին

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած

Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն

Քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ միջանձնային հարցեր են լուծել, նախապատրաստել սպանություններ և հարձակումներ

Վրաերթ-ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. տուժածը տեղում աշխատող ճանշինի աշխատակիցն է