Երևան
12 °C
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։




ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։


Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է․
«Հարգելի պարո՛ն փոխնախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։
Ձեր այցը, հիրավի, պատմական է, որովհետև Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք և Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ երբևէ այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա, կարծում եմ, ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։ Եվ ես ուզում եմ, այսօր առիթ ունեցա արդեն Ձեզ ասել, ընդգծել մեկ տարի առաջ Սպիտակ տանը Ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը, ինչպես հետագան պիտի ցույց տար, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար։
Ես ուզում եմ իմ շնորհակալությունն արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին և Ձեզ՝ նախորդ տարի օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում, մեր տպավորությունն այն է, որ արդեն շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ TRIPP նախագիծը, իրականացնել՝ համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, այսինքն՝ երկու Կառավարությունների միջև ընդունվեց։
Եվ մեր օրակարգը շատ հարուստ է, և կրկին ողջունում եմ Ձեզ, բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր, իհարկե, մենք քննարկելու շատ բան ունենք, և շատ կարևոր է, որ այդ քննարկումներն ամբողջությամբ դրական օրակարգ են, և այս դրական օրակարգն ամբողջությամբ արտահայտում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության ընդգրկումը և իմաստը, շնորհակալ եմ»։


ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսն իր հերթին նշել է․ «Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ, շնորհակալություն հավաքված պատվիրակությանը։ Դուք ունեք հոյակապ թիմ, մենք բոլոր հարցերը երկկողմ հանդիպման ժամանակ լուծեցինք, այնպես որ թիմերը կարիք չունեն աշխատելու։
Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը Ձեր ազգին, Ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանը, իրոք, եղել է գործընկեր, և շատ շնորհակալություն ենք հայտնում անձնական ընկերության և համագործակցության, գործընկերության համար։ Շատ բան կա քննարկելու, մեր հաջորդ իրադարձությանը, որ շուտով պետք է ունենանք, հայտարարություններ կանենք, այնպես որ չկրկնենք։ Ասեմ, որ սա շատ հիասքանչ երկիր է, շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության համար, ոչ մի միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքին։
Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, և ես շատ շնորհակալ եմ և՛ Ձեզ, և՛ Ձեր վարչակազմին։ Ես, իրոք, հավատացած եմ, որ Դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական, կայուն, անվերադարձ խաղաղություն հաստատելու, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կդառնա որպես այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը նաև Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում, ինչը նաև կփոխանցվի ԱՄՆ ժողովրդի վրա։ Շատ ուրախ եմ, ինձ համար պատիվ է առաջին փոխնախագահը լինելու, որը ժամանեց Հայաստան ժամանեց»։

Հաջորդիվ ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։


Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT