Վարչապետ Փաշինյանն ընդունել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային

13/07/2024 schedule21:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային:

Վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական և առաջնահերթ նշանակություն:

Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է և մեր երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ: Ուզրա Զեյան նշանակալի է համարել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված քայլերը և շեշտել մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրերի ու բարեփոխումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են վերը նշված ուղղություններով, ինչպես նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ծրագրերին: Կարևորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական նոր ծրագրերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:

Տպել
1359 դիտում

Ակտիվանում է մշակութային և տնտեսական կյանքը. Անդրեասյանը՝ «Ֆեստիվառ» փառատոնների մասին

Մարզերում ու Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ, ջերմաստիճանը կնվազի

Մայր Աթոռից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը

Ամիրյան փողոցը գիշերային ժամերին փակ կլինի

Անդրանիկ Քոչարյանը աշակերտներին է ներկայացրել ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները

Սրտանց շնորհավորում եմ մեր ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին Անկախության օրվա առթիվ. Ալեն Սիմոնյան

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

115-ը 115-ի դիմաց. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում

Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Տիգրան Ավինյան

Հրդեհ Գյումրիի տներից մեկի տանիքում

Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ծառայության պետը

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Վոլգոգրադի մարզում ուղղիչ գաղութի պաշարման ժամանակ 8 պատանդ է մահացել. նրանց գտել են ջնջխված գլուխներով

ԱՄՆ-ը ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում (լուսանկարներ)

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները լուսանկարներ են հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ

Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում

Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել

Այնթափ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել. մեկնել է 6 մարտական հաշվարկ

Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը խոսել են տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների մասին

Քննարկվել են ՊԵԿ-հասարակական կազմակերպություն երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

Ավելի քան 50 կմ միջին նորոգման աշխատանքներ Երևանի շուրջ 50 փողոցում (տեսանյութ)

Տավուշում դանակահարել են ընկերություններից մեկի տնօրենին ու ևս մեկ անձի․ կասկածյալը պահեստազորի գնդապետի որդի է

Իրանը չի հրաժարվի Իսրայելին հակահարված տալու իր բացարձակ իրավունքից. Արաղչի

Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և շտապօգնության ավտոմեքենան

ԱԹՍ-ի հարձակման պատճառով Վորոնեժի շրջանում պայթյուն է որոտացել զինամթերքի պահեստում. հայտարարվել է արտակարգ դրություն

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Կոշ գյուղով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դի է հայտնաբերվել

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը

Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Դիան գյուղում

Տափերական-Նոր Կյանք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում

Երևանում 2024 թ․ ընդհանուր առմամբ միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ. Տիգրան Ավինյան

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատար է այրվել

ԵՄ-ում դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ միացել է սահմանամերձ տարածքների պարեկության

Աստիճանաբար ռուսներին դուրս ենք մղում Խարկովի մարզից․ Զելենսկի

Նախատեսվում է բարելավել մեր քաղաքում ճանապարհների որակը․ Տիգրան Ավինյան

Բարձր է գնահատվել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը

Մեծամոր քաղաքում այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ

Արուսյակ Ջուլհակյանն ու Ալեքսանյանը կգործուղվեն Վարշավա․ նրանք կմասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին