Ինչու են Երևանի կենտրոնական որոշ փողոցների լուսացույցները պարբերաբար անջատվում. ինչի հետ է կապված խնդիրը

15/07/2024 schedule21:00

Վերջին ժամանակներում Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում, էլեկտրաէներգիայի անջատումներով պայմանավորված՝ պարբերաբար արձանագրվում են լուսացույցների խափանման աշխատանքներ, դրանք երբեմն մի քանի ժամ չեն գործում՝ երթևեկությունն անելով կաթվածահար, ստեղծելով վթարային իրավիճակներ:

Քաղաքացիները, հատկապես վարորդներն ահազանգում են՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է կարգավորի խնդիրը, որպեսզի էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով երթևեկությունը չտուժի։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ Երևանում լուսացույցների սպասարկման պատասխանատվությամբ զբաղվող ընկերություն կա, պայմանագիր էլ կա կնքված, սակայն պարզվում է, որ եթե լուսացույցը չի աշխատում հոսանքի անջատված լինելու հետևանքով, այդ ընկերության լիազորություններն այդտեղ սահմանափակվում են։

Նրա խոսքով՝ տվյալ կազմակերպության առջև պարտականությունները հստակ նշված են, մնացած դեպքերում մնում է սպասել, թե երբ հոսանքը կվերականգնվի։

«Խնդիրը երկու մասից է բաղկացած․ հոսանքի անջատումների հետևանքով ընկերությունը շատ բան չունի անելու, ընդամենը կապվում է տվյալ տեղամասի էլեկտրացանցերի ներկայացուցչության հետ, որ հասկանա՝ որքան կտևի անջատումը։ Այսինքն՝ հոսանքի խափանման դեպքում ֆիզիկապես ոչինչ չի կարող անել։ Եթե խնդիրը պայմանավորված է ցածր լարման վահանից դեպի լուսացույցով եկող լարանցման հետ, այդ դեպքում ընկերությունը անմիջապես վերացնում է խնդիրը, ու վթարը վերականգնվում է»,- ասում է նա։

Հարությունյանը նաև վստահեցնում է՝ տվյալ ընկերությունը արագ վերացնում է լուսացույցների հետ կապված այնպիսի խնդիրները, երբ դրանք չեն աշխատում ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով, իսկ եթե միանգամից մի քանի խաչմերուկում էլեկտրականությունը անջատվում է, երթևեկությունը՝ կաթվածահար լինում, ընկերությունը մեղավոր չէ․ «Օրինակ՝ վթարի հետևանքով լուսացույցը կոտրվել է, առավելագույն ժամկետ կա նշված, որը կազմակերպությունը կատարում է։ Եթե հոսանքն է պատճառը լուսացույցի չաշխատելու, ապա ո՛չ վարչությունը, ո՛չ ընկերությունը ոչինչ չունեն անելու։ Այդ պարագայում սպասում ենք հոսանքի վերականգնմանը, որ լուսացույցի բնականոն աշխատանքն էլ շարունակվի»։

Որոշ դեպքերում, սակայն, պետք էլ չէ սպասել լույսի վերականգմանը, Պարեկային ծառայությունն է գալիս օգնության ու իր միջոցներով կազմակերպում ու կարգավորում երթևեկությունը։ Եթե պարեկային ծառայողները ռեսուրսով չեն բավականացնում իրավիճակի կարգավորման համար, Հարությունյանի խոսքով՝ այլ գործիքակազմ օրենսդրությունն իրենց չի տրամադրում․ «Մաքսիմալ փորձում ենք խնդիրը շուտ վերացնել, նաև ՀԷՑ-ին ենք խնդրում, որ, որքան հնարավոր է, շուտ կարգավորի խնդիրը։ Լիազորությունների շրջանակներում այլ լուծում չունենք, այդ առումով սահամնափակված ենք»։

Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի՝ ամեն տարի անցկացվում է մրցույթ, թե որ ընկերությունը պետք է իրականացնի լուսացույցների սպասարկումը։ Այս տարի մրցույթ կհայտարարվի նոյեմբերին, նույն տրամաբանությամբ հետագայում էլ գործընթացը կշարունակվի:

Իսկ արդյոք քննարկվո՞ւմ է Երևանի փողոցներում այնպիսի լուսացույցներ ունենալու հարցը, որ դրանց աշխատանքը կախված չլինի միայն հոսանքից, Հարությունյանը մանրամասնում է՝ լուսացույցային օբյեկտները պետք է փոխվեն նոր սերնդին համապատասխան․ «Քննարկվում է ֆինանսական միջոցների իրականացումը, Երևան քաղաքում ունենալ հեռակառավարվող խելացի, արևային պանելներով աշխատող լուսացույցներ։ Դրանով կկարգավորենք խնդիրը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք տվյալ պարագայում քննարկումներ տեղի՞ են ունենում ՀԷՑ-ի հետ, զրուցակիցը նկատում է, որ Հայաստանում էլենկտրաէեներգայի մատակարարման պատասխանատուն քաղաքապետարանի գործակարգավորական ամեն նիստին պարզաբանում է, թե հոսանքի անջատումների խնդիրները ինչի հետ են կապված։ Նրա խոսքով՝ քաղաքացիներից Երևանի քաղաքապետարանը հարցի վերաբերյալ ահազանգեր ու բողոքներ չի ստանում։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից նույնպես նկատում են, որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել լուսացույցների խափանումները, որոնք պատճառ են դառնում երթևեկության՝ տվյալ հատվածների խցանումների։

ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ խնդիրը կարգավորելու համար օպերատիվ կերպով ներգրավվում են պարեկային կարգախմբեր․ «Լուսացույցների խափանումների մասին տեղեկատվություն ստանալուն պես ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը անմիջապես տեղեկությունը փոխանցում է քաղաքապետարան՝ խափանումը արագ վերացնելու նպատակով, իսկ մինչ վերացումը պարեկային ծառայողները կարգավորում են տվյալ խաչմերուկները»։

Վերջինս չի հերքում՝ խնդիրը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում Պարեկային ծառայության համար, քանի որ խաչմերուկներում հաճախակի և տևական ժամանակ լուսացույցների խափանումները լրացուցիչ ուժեր և միջոցներ են պահանջում:

Ըստ նրա՝ խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկումներ եղել են։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1499 դիտում

Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և Լևոն Տեր-Պետրոսյանին

Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները

Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մեկ քարտ, շատ ուղիներ

Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան

Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին

Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ

Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ

2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար

Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ

Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն

Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ

Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ

Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան

Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան

Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ

Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ

Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ

Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրը իր ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մահացել է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 26-ին

Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր կա, պատերազմի հիմք չկա․ Ռուբեն Ռուբինյան

Առաջարկում ենք Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ․ Ռուբինյան

Պահքի շրջանում «բարեպաշտ քրիստոնյային» վայել «բարձրակարգ» բառապաշարը 2000-ականները հիշեցրեց. Բաղդասարյան

Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է խթանել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա. The Telegraph

Թուրքիան վերածվում է անձնիշխանության՝ ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը. Le Monde

Էս բառապաշարով խոսողը Հայաստանում իսկի ժեկի պետ չպիտի լինի ու չի էլ լինի. Ալեքսանյան

Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրությունն է. Հարությունյան

Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Խմբակցությունը որոշումը կկայացնի․ Հովհաննիսյանը՝ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին

«Կիպրոսը Հունաստան է», «Թուրքիա, կորչի՛ր» վանկարկումներ՝ Աթենքի ռազմական շքերթի ժամանակ. տեսանյութ

Տոլմաջյանը ԱՄԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունն առանցքային ոլորտներում

Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Ղահրամանյան

Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը՝ մեր ծրագրերին մշտապես աջակցելու համար. Իջևանի համայնքապետ

Ըսա՝ պո*նիկներ, ես կանցնիմ, դուք պրոբլեմ կունենաք. հրապարակվել է Ղուկասյանի՝ սպառնալիքներով ձայնագրությունը

Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին, ստեղ տենանք՝ ինչ կլինի․ Աղազարյան

Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին