Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը՝ մեր ծրագրերին մշտապես աջակցելու համար. Իջևանի համայնքապետ

26/03/2025 schedule14:20

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ճաղարյանը հանդես է եկել հրապարակային հաշվետվությամբ՝ ներկայացնելով 2024թ.-ին համայնքում կատարված աշխատանքները: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ մեր ծրագրերին մշտապես աջակցելու համար: Նախորդ տարվա աննախադեպ աշխատանքների ծավալը հենց դրա արդյունքն է»,-նշել է Ճաղարյանը:

«Համայնքի ղեկավարը հավելել է, որ Իջևանում նման ծավալի աշխատանքներ վերջին տասնամյակներում չեն իրականացվել: 2024 թվականին Իջևան խոշորացված համայնքում կառուցվել են նոր ճանապարհներ, բարեկարգվել են պուրակներ,մանկապարտեզներ,  ընդլայնվել է լուսավորության ցանցը, կազմակերպվել են մշակութային, երիտասարդական և մարզական միջոցառումներ։ 2024 թ. -ին համայնքի բյուջեն փաստացի կազմել է 3 մլդ. 258. 418.3 դրամ: Բյուջեի սեփական եկամուտների կատարողականը կազմել  է՝ 93.9% : Տարվա ընթացքում սոցիալական աջակցություն է տրամադրվել 440 բնակչի՝ 10.335.000 դրամի չափով: Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 8.199.000 դրամ ֆինանսական աջակցություն: Սպորտի և մշակույթի բնագավառում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները,մարզիչները, սաներն ու ուսուցիչները պարգևատրվել են ընդհանուր՝ 5.180.000 դրամի չափով:  Ֆինանսական աջակցությունների և դրամական պարգևների ընդհանուր բյուջեն կազմել է 23.714.000 դրամ: 

2024թ.-ին սուբվենցիոն ծրագրերով կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Ասֆալտապատվել է ընդհանուր 30800 քմ. տարածք, որի երկարությունը կազմել է 5177 գծամետր: Սալիկապատվել է 4983 քմ. տարածք, որի երկարությունը կազմել է 1976 մ. : Նշված ծրագրերի բյուջեն կազմել է  724 968 248   դրամ, որից համայնքի ներդրումը՝  290 894 314 դրամ : Ընդհանուր առմամբ բարեկարգվել է 5392 քմ. մակերեսով 2 պուրակ՝ որոնց արժեքը կազմել է  133 318 801   դրամ, որից համայնքի ներդրումը՝  59 993 460  դրամ: Արդիականացվել է 2783 գմ երկարությամբ ոռոգման համակարգ, որի արժեքը կազմել է  87 680 082   դրամ, համայնքի ներդրումը՝  26 304 025   դրամ: Գազաֆիկացվել է 2 բնակավայր: Դրա համար հատկացվել է  231 467 741   դրամ, որից  81 013 709 դ. ներդրումը կատարվել է համայնքի կողմից: Ջրամատակարարման համակարգի արդիականացման և կոյուղագծերի կառուցման համար ընդհանուր առմամբ 2024թ.-ին ծախսվել է 252010000 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 63002500 դրամ է:

 20.jpg (204 KB)

Ասֆալտապատվել են Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքը, Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան- Ասլանյան խաչմերուկը, Գետահովիտ բնակավայրի 6-րդ փողոցը, Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը, Գանձաքար բնակակավայրի 19-րդ, Աչաջուր բնակավայրի փողոցները:Տուֆ քարով սալիկապատվել են  Իջևանի Տերյան, Հ. Ղալումյան փողոցները, Վազաշեն բնակավայրի մի հատվածը, Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհը: Արդիականացվել են  Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ոռոգման և Խաշթառակ գյուղի ջրամատակարարման համակարգերը: Կոյուղագծեր են կառուցվել Մետաղագործների փողոցի ջրամբարից դեպի սեփական տներ տանող և Տերյան փողոցից 3-րդ դպրոց տանող ճանապարհներին: Գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրներում: Արդիականացվել է Վազաշեն գյուղի ոռոգման համակարգը և  Խաշթառակ գյուղի ջրամատակարարման համակարգը: Կոյուղագծեր են կառուցվել Իջևան քաղաքի Տերյան փողոցից 3-րդ դպրոց տանող և Մետաղագործների փողոցի ջրամբարից դեպի սեփական տներ տանող ճանապարհներին:

2024-ին ավարտված և այս պահին ընթացիկ սուբվենցիոն ծրագրերն են նաև՝ Իջևանի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող հիմնական ճանապարհի, Թուխիկյան փողոցի, Սպանդարյան փողոցի ճանապարհից 9, 10 շենքերի բակերի, Սայաթ-Նովա փողոցի ասֆալտապատման, Երևանյան փողոցի 3-րդ նրբանցքի, Այգեստան փողոցից դեպի Ասլանյան փողոց միացնող և հարակից նրբանցքի, Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի շարունակության, Մետաղագործների փողոց՝ դեպի սեփական տներ տանող հիմնական ճանապարհի, Մետաղագործների 9 հարկանիներից սեփական տներ տանող ճանապարհի, Ծաղկավան բնակավայրի գյուղամիջից դեպի նոր գերեզմաններ տանող ճանապարհի սալարկման   աշխատանքները: Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են Իջևան քաղաքի Անկախության փողոցի հ.21,19,17,  Մայիսի 28 փողոցի հ.41, Բլբուլյան փողոցի հ.79,73, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան N4 բազմաբնակարան շենքերը:

Նշենք, որ Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման բյուջեն կազմել է 141 973 216 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 56 789 286 դրամ»,- ասվում է համայնքապետարանի հրապարակած հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
606 դիտում

Մատենադարանը կշարունակի ընդլայնել գործնական դերակատարությունը միջազգային գրավոր ժառանգության պահպանման գործում

Սերժի մտքի տիտանը նախ մեզ շփոթում է իր Սերժի հետ, երկրորդը՝ ստում, և երրորդը՝ ի՞նչը պետք է նկարեն. Ալեքսանյան

ՔՊ-ն կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին. Հարությունյան

Քվեաթերթիկը նկարելը վերահսկելու միջոց չի կարող լինել․ Արման Թաթոյանի գրառումը մոլորեցնող է. Fip

Չարենցավանում սպանվել է 21-ամյա երիտասարդ, կա 3 վիրավոր

Լռության օրվա սահմանափակումները խախտելու համար Բագրատ Գալստանյանին տուգանելու դիմում կներկայացվի

Գյումրիում ու Փարաքարում արտահերթ ընտրություններ են. բացվել են ընտրական տեղամասերը

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ

Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան

Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին

Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը

Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ

Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները

Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում

«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է

Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ

Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան

Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի