Երևան
12 °C
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում երեխային:
Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե հաղորդում էր ներկայացրել Վեդիի «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենը, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Դայակը սկզբում 72 ժամով էր ձերբակալվել, հուլիսի 29-ին քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նա կշարունակի գտնվել արգելանքի տակ․ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Ավելի ուշ News.am-ի հետ զրույցում Փոքր Վեդիի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը նկատել էր, որ բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։
«Ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»,- ասել էր նա։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախևառաջ շեշտել է, որ երեխաները հասարակության ամենախոցելի խումբն են, որոնք գտնվում են իրենց ծնողների կամ խնամակալների հսկողության տակ։
«Այսինքն՝ իրենց նկատմամբ գործադրած անթույլատրելի վերաբերմունքի սահմանը հենց ծնողի կամ խնամակալի միջև է։ Այս հարցի շուրջ պետք է առաջինը հասարակությունը փոխի իր պատկերացումը, երեխան պետք է լինի պաշտպանված և՛ դրսում, և՛ տանը: Մեր հասարակության մեջ առկա անընդունելի ասացվածքներ կան՝ «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել», դրանցով դեռ շարունակում են առաջնորդվել, և դա պրոյեկտել, որովհետև մտածում են՝ «երեխա է, պետք է ուժեղ դաստիարակես, բա ի՞նչ, գնա դառնա թմրամո՞լ»։ Այսպիսի արդարացումներ են դնում, բայց չեն դիտարկում, որ երեխան մեծահասակներից պաշտպանություն է հայցում, մեծերի աշխարհը պետք է ապահով լինի, և երբ երեխայի ու մեծահասակի միջև վստահությունը խաթարվում է, նրա աշխարհի վերաբերյալ պատկերացումն էլ է ամբողջովին խաթարվում։
Արդյունքում, մեծանում է տրավմատիկ անձ, որը ընդունում է՝ ինքը թույլ է, անընդհատ պետք է ծեծ ուտի կամ էլ պետք է իրենից թույլին բռնության ենթարկի»,- ասել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ երեխաների նկատմամբ ցանկացած բռնության դեպքի մասին առաջին հերթին պետք է արձագանքի և բարձրաձայնի ծնողը, որպեսզի երեխան չկորցնի ծնողի հանդեպ վստահությունը։ Ըստ նրա՝ շատ հաճախ դայակները արդարացնում են իրենց կողմից ուժի կիրառումը՝ նշելով, որ տվյալ պահին երեխային վերաբերվում են որպես ծնող։ Ուստի, այստեղ զարմանալի է, թե ինչո՞ւ բռնության ենթարկված երեխայի ծնողները չեն բողոքել:
«Ի՞նչ է նշանակում՝ ծնողը չի բողոքում։ Ախր ծնողն առաջին պաշտպանն է երեխայի։ Եթե վաղը երեխան հանդիպի սեռական բռնության, չի բարձրաձայնի այդ մասին, քանի որ չի տեսել մարմնական պատժի ու ֆիզիկական բռնության դեպքում արձագանքը, նա կդադարի վստահել նման մեծահասակին։ Այստեղ մեծահասակների պատկերացումն է, թե ո՞վ է երեխան մեր հասարակության մեջ»,- շեշտել է բանախոսը։
Անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում վերջին դեպքին և նման դեպքերը կանխելուն ուղղված քայլերին՝ Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ առաջին հերթին պետք է բարձրացնել հանրային իրազեկվածությունը. «Կարևոր է, որ նման դեպքերում առաջին քայլերը իրականացնեն և արագ արձագանքեն երեխային ամենամոտ կանգնած կառույցները՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, ԿԳՄՍ նախարարությունը, համայնքապետարանը և երեխաների հետ առնչվող բոլոր կառույցները»:
Նա հավելել է, որ թե՛ մարմնական, թե՛ ֆիզիկական պատիժները արգելված են բոլոր տիպի կոնվենցիաներով, ներպետական օրենսդրությամբ, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների առաջին պաշտպանության օղակն է։
Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, սակայն, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանի, կան օրենսդրական բացեր, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների համագործակցության և հասարակության իրազեկվածության բացակայություն:
Օրինակ, կոնկրետ այս դեպքով ինչպիսի՞ աջակցություններ են տրամադրվել, արդյո՞ք պետությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համապարփակ կերպով ուսումնասիրի դեպքը և անհրաժեշտության պարագայում քայլեր ձեռնարկի բոլոր ասպեկտներով: Արձանագրված խնդիրները երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու տեսանկյունից բազմաթիվ են, իսկ այս գործընթացների մեջ դեպքերն ունեն օրենսդրական և համապարփակ ռազմավարությունների հետ կապված առանձին խնդիրներ, կան նաև համագործակցության բացակայության հետ կապված հարցեր։
Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան այս ամենի, Ժաննա Հակոբյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունների տեսակետից այս տարի ընդունվել է նոր կետ, որտեղ հստակ նշված են այն գերատեսչությունները, որոնք ունեն պարտավորություններ՝ արձագանքելու երեխայի հանդեպ բռնությանը և համագործակցելու միմյանց հետ, դրանք են՝ ԿԳՄՍ նախարարությունը, ոստիկանությունը, ուսումնական հաստատությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինները:
Վիկտորյա Արեստակյան էլ, որը 2020 թվականին մանկապարտեզում բռնության ենթարկված երեխաների մայր է, նկատել է, որ նման դեպքերում պատժի պետք է արժանանան ոչ միայն դայակը, որը գնացել է նման քայլի, այլ նաև տվյալ մանկապարտեզի տնօրենը․ «Խոսվում է տարբեր կանխարգելիչ միջոցների մասին, բայց մինչև դա արվի, կարող եմ ասել, որ հստակ է՝ կարճաժամկետ լուծում չի կարող լինել միայն դաստիարակին պատժելը, խնդիրը միայն այդպես լուծում չի ստանում։ Պետք է մանկապարտեզի տնօրենն էլ իմանա, որ եթե իր մանկապարտեզում է նման դեպք գրանցվում, ինքն էլ է պատժվելու»։
Իսկ ի՞նչ ազդեցություն է ունենում բռնությունը երեխայի հոգեկան առողջության վրա
Հոգեբան Աննա Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ եթե երեխան տանը բռնության չի ենթարկվում, քիչ հավանական է, որ նա դրսում էլ բռնության ենթարկվի, որովհետև այն երեխան, որն ի ծնե բռնության ականատեսն է եղել, ենթագիտակացաբար է իր հանդեպ բռնություն հրահրում․ «Եթե երեխան չարաճճիություն է անում, դա գալիս է, թե ոնց են նրան վերաբերվում տանը։ Երեխաներ կան, որ մի քիչ ձայնդ բարձրացնում ես՝ վատ է զգում, սկսում է լացել, այդպիսի երեխային դայակը դժվար ծեծի, որովհետև նա արդեն սովոր է, որ իրեն հանգիստ վերաբերվեն, օտար մարդիկ չեն համարձակվի իր հետ նման կերպ վարվել։ Այսինքն՝ փոքր ժամանակ երեխայի համար հեղինակավոր մարդիկ՝ մաման, պապան, այն միջավայրի մարդիկ, որոնց հետ նա մեծանում է, իր հանդեպ ինչ վերաբերմունք ցուցաբերեն, նա դա դարձնում է կյանքի մոդել»։
Ըստ նրա՝ 3-7 տարեկանում երեխան շատ բան հասկանում է, բայց գիտակցաբար իրեն չի կարողանում պաշտպանել, դրա հետևանքով առաջանում են բազմաթիվ տրավմաներ։ Օրինակ՝ բռնության ենթարկված երեխան հետագայում կրկնում է նման վարքագիծը, որ կարողանա հաղթահարել իր տրավման:
«Երեխաները կարող են երկար նեղացած մնալ, բայց հիշաչար չեն։ Այլ է, երբ դա կուտակվում է, հետո՝ արտահայտվում իրենց վարքում։ Բռնությանը ականատես երեխաներն էլ իրենց նույնականացնում են հերոսների հետ։ Երբ տեսնում են, որ ուրիշ երեխայի ծեծում են, իրենք իրենց զգում են այդ երեխայի տեղը»,- նշում է Գալստյանը։
Անդրադառնալով կոնկրետ Փոքր Վեդիի մանկապարտեզի դեպքին, ու թե ինչո՞ւ ծնողները չեն բողոքել, հոգեբանն այստեղ մի քանի պատճառ է առանձնացնում․
«Միգուցե ծնողներն իրենք են հոգեբանորեն զոհ, որոնք վաեխնում են բողոքել իրենց երեխայի համար։ Եթե իրենք են բռնության ենթարկում երեխային, չեն կարող դատապարտել ուրիշին, որը իրենց երեխայի վրա ձեռք է բարձրացնում։
Կարող է լինել, որ իրենք ծանոթ լինեն դայակի հետ, շատ դեպքերում ծնողներն են ասում՝ եթե իրեն չար պահի, կծեծես։
Շատ անգամ հայակական միջավայրում, երբ ծնողները բողոքում են իրենց երեխաների հետ կապված որևէ բանի համար, այդ երեխայի հանդեպ ագրեսիան ավելի է մեծանում»։
Նշենք՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը 3 օր անազատության մեջ մնալուց հետո չի կալանավորվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Դաստիարակին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել, հետևաբար, կալանքի 72 ժամը լրանալուց հետո նա մեկուսարանից ազատ է արձակվել:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿգնամ, տեսնեմ՝ ինչ վիճակ եք ստեղծել, որ բնակիչների միակ խնդիրը դասարան անվանակոչելն է. վարչապետը՝ մարզպետին
Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել
Գողություն կատարած անձը բնակարանում թողել է արյան հետքեր. փորձաքննությունը հաստատել է նրա ինքնությունը
«Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնում է»․ Նիկոլ Փաշինյանը՝ մայթերում «Լվա ինքդ»-ի տեղակայման մասին
Կա պետություն և ապապետություն, թույլ չեմ տա, որ մեկը երկրորդի տրամաբանության մեջ գործողություն անի. վարչապետ
20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով
Միջոցառման կազմակերպմանը ջրին, գինուն, բաստուրմային մեծ նշանակություն ենք հրավիրում, քան օրհներգին․ վարչապետ
Ավանեսյանը Գրոսսիի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ուռուցքաբանության կենտրոնին աջակցության համար
Համայնքներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաչափեր պիտի սահմանենք. վարչապետ
Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և ալկոհոլի վաճառքն անչափահասներին, ինչը վաղուց այդպես է. Թունյան
ՀՀ քննչական ու պետական եկամուտների կոմիտեները նոր նախագահներ ունեն․ վարչապետը ներկայացրեց նրանց
Որքան աջակցություն կստանան ԼՂ-ից բռնի տեղահանվածները 2025-ին նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Պաշտպանության և ԱԳ նախարարների, ԱԽ քարտուղարների համատեղ նիստը
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների, Լոռու մարզի ևս 2 ավտոճանապարհ՝ բոլոր մեքենաների համար
Շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը. Ռոբերտ Քոչարյանը ժամանել է դատարան
Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Բոսնիա և Հերցեգովինային
Լիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը
Քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է նկուղային հարկ. դուրս են բերել փրկարարները
Երևանի և մարզերի մի շարք հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Ձյուն, բուք, մերկասառույց, դժվարանցանելի հատվածներ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Սպիտակ տունը վերսկսում Է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները
Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան
Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան
Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին
Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)
Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը
ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը
Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)
Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT