Գողություն կատարած անձը բնակարանում թողել է արյան հետքեր. փորձաքննությունը հաստատել է նրա ինքնությունը

28/11/2024 schedule12:08

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024 թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

«2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 6-ին ժամը՝ 15:00-ից մինչև հունվարի 8-ը ժամը՝ 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գրասենյակի տարածք և չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել, նախնական տվյալներով, 24.000.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 12.000.000 ՀՀ դրամի արժողությամբ ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական մի շարք գործողություններ:

Մասնավորապես՝ դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ հասցեի պատուհանագոգից հայտնաբերվել են արնանման հետքեր, որի վերաբերյալ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:     

Ճշգրիտ պլանավորված և իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  նույն տարածքի բնակիչ է՝ 41 տարեկան:

Քննիչի որոշմամբ համեմատական գենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով վերջինիցս ստացվել են արյան նմուշներ, որը, համաձայն փորձագետի եզրակացության, լիովին համընկնում է դեպքի վայրից հայտնաբերված նմուշի հետ և առաջացել են արական սեռի միևնույն անձից:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մեղադրյալի անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։ 

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
190 դիտում

Ռուսական միջուկային «հովանոց»-ն առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու

Մարզահամերգային համալիրը կհիմնանորոգվի՝ դառնալով հավաքական թիմերի մարզման կենտրոն

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Մոսկվայում. օրը հայտնի է

Իսրայելի սպառնալիքների դեպքում պատրաստ ենք անգամ լայնամասշտաբ պատերազմի. Իրանի ԱԳ նախարար

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. հանդիպման մասնակիցները կստորագրեն 14 փաստաթուղթ

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Արյան, մեզի, մազի նմուշ ում պետք է՝ կարող եմ տալ, ստուգեն. Սարուխանյանը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին

Յուրաքանչյուր հուզող հարց Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու․ Արթուր Պողոսյան

Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը հերթական «ձնառատ» տեսանյութն է հրապարակել

Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա

Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար վարորդները կտուգանվեն

Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի

Կգնամ, տեսնեմ՝ ինչ վիճակ եք ստեղծել, որ բնակիչների միակ խնդիրը դասարան անվանակոչելն է. վարչապետը՝ մարզպետին

Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Գողություն կատարած անձը բնակարանում թողել է արյան հետքեր. փորձաքննությունը հաստատել է նրա ինքնությունը

«Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնում է»․ Նիկոլ Փաշինյանը՝ մայթերում «Լվա ինքդ»-ի տեղակայման մասին

Կա պետություն և ապապետություն, թույլ չեմ տա, որ մեկը երկրորդի տրամաբանության մեջ գործողություն անի. վարչապետ

20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով

Միջոցառման կազմակերպմանը ջրին, գինուն, բաստուրմային մեծ նշանակություն ենք հրավիրում, քան օրհներգին․ վարչապետ

Ավանեսյանը Գրոսսիի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ուռուցքաբանության կենտրոնին աջակցության համար

Համայնքներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաչափեր պիտի սահմանենք. վարչապետ

Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և ալկոհոլի վաճառքն անչափահասներին, ինչը վաղուց այդպես է. Թունյան

ՀՀ քննչական ու պետական եկամուտների կոմիտեները նոր նախագահներ ունեն․ վարչապետը ներկայացրեց նրանց

Որքան աջակցություն կստանան ԼՂ-ից բռնի տեղահանվածները 2025-ին նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Պաշտպանության և ԱԳ նախարարների, ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների, Լոռու մարզի ևս 2 ավտոճանապարհ՝ բոլոր մեքենաների համար

«Մարտի 1»-ի գործով դատավարությանը Ռոբերտ Քոչարյանը ժամանել է դատարան

Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Բոսնիա և Հերցեգովինային

Լիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը

Քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է նկուղային հարկ. դուրս են բերել փրկարարները

Երևանի և մարզերի մի շարք հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ձյուն, բուք, մերկասառույց, դժվարանցանելի հատվածներ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Սպիտակ տունը վերսկսում Է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները

Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ