Ինչու Ալիևը չմասնակցեց Իրանի նախագահի երդմնակալությանը և ինչպես դա կազդի հարաբերությունների վրա. պարզաբանում է իրանագետը

01/08/2024 schedule23:00

Այն, որ Իրանի նախագահի՝ օրերս կայացած երդմնակալության արարողությանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը, չի կարող ինչ-որ կերպ ազդել Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմից միջոցառմանը մասնակցել է վարչապետ Ալի Ասադովը, ինչը ևս ընդունված պրակտիկա է և նորմալ:

Խոսելով Ադրբեջանի, Թուրքիայի և տարատեսակ այլ շրջանակների կողմից շրջանառվող այն թեզի մասին, թե Իրանի նորընտիր նախագահն ունի թուրքական ծագում, հետևաբար՝ պրոադրբեջանական քաղաքականություն է վարելու, իրանագետը նկատում է՝ Ադրբեջանում Իրանի հյուսիս-արևմուտքի թուրքախոսներին անվանում են ադրբեջանցի և փորձում նույնացնել իրենց հետ, այդ կերպ հավակնություններ ներկայացնում Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Իրանի այդ թյուրքախոսներով բնակեցված տարածքներն իրենք համարում են Հարավային Ադրբեջան: Այդ քարոզչության տրամաբանության շրջանակներում լիովին նորմալ է, որ Փեզեշքիանին էլ են ներկայացնում որպես իրենցից մեկը կամ տարածում տեսանյութեր, որտեղ նա թուրքերենով է խոսում: Այո, Փեզեշքիանը բավականին հաճախ է խոսում Ատրպատականի թյուրքերենով, և դա, բնականաբար, կարող է օգտագործվել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, և թե՛ բոլոր պանթյուրքիստական շրջանակների կողմից: Բայց մենք պետք է ֆիքսենք, որ ամեն դեպքում, նա Իրանի քաղաքացի է և պետք է առաջնորդվի Իրանի շահով, որովհետև համակարգը դա է թելադրում»,- նշեց բանախոսը:

Ժաննա Վարդանյանը վերահաստատում է՝ Փեզեշքիանի հայրը թյուրքախոս է, մայրը քրդուհի է, բայց նրան համեմատել կամ նույնացնել Ադրբեջանի հանրապետության կամ ադրբեջանցու հետ, սխալ է, քանի որ նա իրանցի է:

«Իրանում նախագահի ինստիտուտը գոյություն ունեցող ամենաբարձր ինստիտուտը չէ, և միայն նախագահն ու իր ինստիտուտը չեն որոշում արտաքին քաղաքականությունը, դա համակարգն է որոշում: Հետևաբար, անկախ նրանից, թե ով է Իրանում նախագահը, այդ երկիրը առաջնորդվում է այն արտաքին քաղաքականությամբ, որը սահմանել է համակարգը ու այս առումով առանձնակի մեծ փոփոխություններ չպետք է ակնկալել թե՛ Իրան-Ադրբեջան, թե՛ առհասարակ մյուս երկրների հետ հարաբերություններում»,- նշում է իրանագետը:

Ըստ Վարդանյանի՝  Իրան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորված լարվածությունը կարծես թուլացել է, դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը:

«Դեսպանատան բացումը նշանակում է, որ լարվածությունը թուլացել է, իսկ ինչ վերաբերում է «սառույցի» հալվելուն կամ թշնամանքին, ապա Իրան-Ադրբեջան հարաբերություններում կան խնդիրներ, որոնք շատ խորքային են և ժամանակ առ ժամանակ ջրի երես են դուրս գալիս և հանգեցնում հարաբերություններում լարված շրջափուլերի: Խոսքը ոչ միայն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո առաջացած լարվածության մասին է, այլ նաև դրանից շատ ավելի վաղ՝ 2000-ականների, 2010-ականների մասին, հետևաբար, այս երկրների հարաբերությունները խորքային առումով են խնդրահարույց և միշտ ելևէջներով են դրսևորվում՝ ինչ-որ շրջափուլում լարված են, ինչ-որ շրջափուլում՝ հանդարտ: Այն, որ այս պահին լարվածությունը նվազել է՝ չի նշանակում, որ հետագայում այդ լարվածությունը չի ուժգնանալու»:

Միաժամանակ, իրանագետը հիշեցնում է, որ Փեզեշքիանի կառավարությունն արդեն հայտարարել է՝  հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի համար լինելու է առաջնահերթություն:

«Պետք չէ ակնկալել, որ ինչ-որ խնդիրների պատճառով Իրանը Ադրբեջանի հետ ունեցած օրակարգը կարող է մի կողմ դնել կամ մոռանալ, քանի որ Իրանի շահերից է բխում հարևանների հետ ունենալ լավ հարաբերություններ՝ հաշվի առնելով, թե որքան լարված է Իրանի շուրջ միջազգային իրադրությունը»,- ասում է Վարդանյանը:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների հնարավոր սցենարների, և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին, իրանագետը փաստում է՝ քանիցս պարզ է դարձել, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել վերջին 4 տարիների ընթացքում:

«Ամենաթարմ հայտարարությունները եղել են ընդամենը օրեր առաջ Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեի շուրթերով, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ Իրանը հաստատակամ է իր այդ դիրքորոշման մեջ: Ընդ որում, նախագահ Փեզեշքիանն էլ է հայտարարել, որ Իրանի կարմիր գծերը շարունակում են նույնը մնալ, հետևաբար, այս ուղղությամբ ոչ թուլացման, ոչ էլ փոփոխության միտումներ չկան»,-եզրափակեց իրանագետը:

Տպել
3319 դիտում

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ

Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ

Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից

Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ

2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ

Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում․ 34-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է