Շինարարության ոլորտում ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է

02/08/2024 schedule10:48

ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում, են, որ այս ուղղությունենրով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե՞ վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում:

Գերակա մասնագիտությունների ցանկում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ:

«Այսօր պահանջված է ոչ միայն «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը, այլև շինարարական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունները: Եվ ոլորտում ունենք մի իրավիճակ, որտեղ աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի: Սա կարևոր խնդիր է թե՛ կրթության ոլորտի, թե՛ գործատուների համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Նոր մասնագիտությունն ուսումնական հաստատությունում ներդրվել է Knauf Armenia շինարարական կազմակերպության հետ համագործակցությամբ, երբ վերջինս որպես գործատու՝  որակավորված մասնագետների կարիքի համալրման առաջարկ է ներկայացրել:

«Շինարարության ոլորտը գրեթե հավասար կարևորություն ունի բժշկության հետ, քանի որ ուղղակիորեն առնչվում է մարդու առողջությանն ու անվտանգությանը: Տարբեր փլուզումներն ու աղետները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, նաև ոչ որակյալ աշխատանքների հետևանք են: Այս ոլորտում առավել քան երբևէ որակյալ մասնագետների պահանջն ակնհայտ է,- համոզմունք է հայտնում Արմենուհի Պողոսյանը և շարունակում,- մեր խնդիրն է ոչ միայն ուսանողին ներգրավել տվյալ կրթական ծրագրում, այլև ապահովել որակյալ կրթություն և բարձր առաջադիմություն: Այդ նպատակով կրթաթոշակը տրվում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում այն կպահպանվի՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ»:

Knauf Armenia կազմակերպությունը շինարարության ոլորտում առաջիններից է, որի հետ ՄԿՈւ ոլորտում կա համագործակցություն: Սակայն, ինչպես Արմենուհի Պողոսյանն է փաստում, միջին մասնագիտական կրթությունը կիրառական ոլորտ է և միտված է կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչը հնարավոր է ապահովել նախևառաջ մասնավոր ոլորտի աջակցությամբ: «ՄԿՈՒ կրթության պարտադիր բաղադրիչն է պրակտիկաների ապահովումը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: 2017 թ. ներդրել ենք դուալ կրթության ձևաչափը, որը ենթադրում է անմիջական կապ աշխատաշուկայի հետ. ուսանողը սովորում է աշխատելով, և ուսումնական ծրագրի առնվազն 50 տոկոս և ավելին անցկացվում է աշխատավայրում՝ գործատուի մոտ: Պետության կողից ֆինանսավորվող տեղերը ձևավորելիս հարցում ենք անում շահագրգիռ կառույցներին՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջարկը, որպեսզի պահպանվի կրթություն-աշխատաշուկա օրգանական կապը»,-ասել  է վարչության պետը:  

Գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ /ՄԿՈՒԶԱԽ/, որի հետ յուրաքանչյուր տարի համաձայնեցվում են տարբեր մասնագիտությունների համար մշակվող կրթական չափորոշիչներ, և առավելություն է տրվում աշխատաշուկայում և տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցողներին: ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ Եվրոպական կրթական հիմնադրամը  իրականացրել է շինարարության ոլորտում մասնագետների կարիքի գնահատման մեծածավալ ուսումնասիրություն: Հետազոտության համաձայն՝ սահմանվել են առավել լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունները ոչ միայն արհեստագործական և միջին մասնագիտական ոլորտում, այլև բարձրագույն կրթության: Տեխնոլոգիաների զարգացումը, թվային լուծումները, նոր նյութերի հետ աշխատանքը առաջացրել են նաև նոր մասնագիտությունների ներդրման կարիք:

«Այս ոլորտը կարիք ունի որակավորված նոր մասնագետների և արժե, որպեսզի երիտասարդներն ընտրեն հենց այս ոլորտի մասնագիտությունները, որովհետև դրանք բարձր վարձատրվողների ցանկում են, և ուսանողները տարբեր կազմակերպություններում աշխատելու լայն հնարավորություն կունենան»,- եզրափակելով խոսքը՝ նշել է Արմենուհի Պողոսյանը:

Նշենք՝ ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների հայտագրումը մեկնարկել է հուլիսի 30-ից և կշարունակվի ոլորտային մասնագիտությունների համար մինչև օգոստոսի 8-ը, ոչ ոլորտային մասնագիտությունների համար՝ մինչև  օգոստոսի 17-ը ներառյալ:

ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Տպել
889 դիտում

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ

Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ

Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից

Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ

2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ

Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում․ 34-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է