ՌԴ-ին ներքաշեցին պատերազմի մեջ ու լավ «ծեծեցին», ցանկացած դեպքում ռուսական կողմն արդեն պարտված է. փորձագետ

09/08/2024 schedule22:20

Արդեն մի քանի օր է՝ ռուս-ուկրաինական պատերազմը տեղափոխվել է Ռուսաստանի տարածք, մասնավորապես՝ Կուրսկի շրջանում օգոստոսի 6-ից սկսված մարտերը շարունակվում են, իսկ օգոստոսի 9-ի գիշերն ուկրաինական ստորաբաժանումները ԱԹՍ-ներով մասշտաբային հարձակում են իրականացրել ՌԴ Լիպեցկի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի ուղղություններով։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ուկրաինայի հակահարձակման խնդիրը պետք է դիտարկել ռազմական ու նաև քաղաքական մակարդակում:

«Քաղաքական մակարդակում բացառված չէ, որ աշնանը եթե ոչ հաշտեցման, ապա գոնե պատերազմի սառեցման բանակցություններ կգնան, այդ ֆոնին ուկրաինական կողմը փորձում է լինել հնարավորինս շահեկան դիրքերում: Օրինակ, եթե կարողանա որոշակի տարածքներ գրավել, դրա փոխարեն կպահանջի այն տարածքները, որոնք այս ընթացքում Ռուսաստանն է գրավել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է փորձագետը:

Ըստ Հակոբյանի՝ սա նախաբանակցային ակտիվություն է, որը բնորոշ է պատերազմների ավարտին, այսինքն՝ կողմերը փորձում են հնարավորինս հարմար դիրքավորվել:

«Երկրորդ. ընդհանուր առմամբ, ռուսական կողմը ուժասպառ եղած վիճակում էր, հատկապես մարդկային ռեսուրսի լուրջ պակաս ուներ, արդյունքում՝ հարձակողական ուժերը կենտրոնացրել էր մի շարք ուղղությունների վրա և հիմնական ուղղություները մնացել էին թույլ պաշտպանված. Կուրսկը այդ ուղղություններից մեկն էր և այդ ուղղությամբ ռուսներին ինչ-որ տեղ անակնկալի բերեցին: Ռազմական մակարդակում իր դերը խաղաց նաև այն, որ ինչ-ինչ քաղաքական նկատառումներով Լուկաշենկոն հետ քաշեց Բելառուսի կողմից ուկրաինական սահմանի մոտ կուտակված ուժերը, որոնց դեմ ուկրաինական կողմն իր հերթին ուժեր էր կուտակել, որ անակնկալ հարված չստանա, իսկ այդ քայլը պաշտոնական Կիևին ազատ և թարմ ռեսուրսներ տվեց, որն էլ ինքը այսպես անակնկալ կիրառեց»,- նշում է Մհեր Հակոբյանը:

Ըստ փորձագետի՝ չի բացառվում, որ այս ուղղությամբ ուկրաինական կողմը փորձում է շեղել ռուսական կողմին և մեկ այլ տեղ հարված հասցնել, բայց դա պիտի լիներ երեկ, այսօր կամ գոնե վաղը. նման զարգացման դեպքում, Հակոբյանի խոսքով, հիմա պետք է երկրորդ արարը լիներ, բայց կարծես թե՝ չկա:  

Մյուս կողմից, ըստ փորձագետի, սա նաև ռուսական կողմի ծանր դրության մասին է խոսում. «Ռուսական կողմի վիճակը շատ ծանր է, ինչ-ինչ քաղաքական, ներքաղական, ընդուպ մինչև տնտեսական պայմաններից ելնելով Պուտինը չի ուզում համընդհանուր զորահավաք հայտարարել, սրան հակառակ, ուկրաինական կողմը տոտալ մոբիլիզացիա է անում, ասում ենք՝ «փոքր Ուկրաինան, մեծ Ռուսաստանը», բայց եթե կռվող բանակներին նայենք՝ գրեթե հավասար են, ուկրաինական կողմը քանակապես հաճախ ավել է: Հավանաբար մոտ օրերս Կուրսկի սահմանը կվերականգնվի, որը բավականին ծանր արժեցավ ուկրաինական կողմի վրա՝ պատճառելով ռուսներին խայտառակ ռեպուտացիոն կորուստներ»:

Հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն կարող է գնալ համաձայնության, պայմանագրի կնքման, թե՞ դա բացառված է, Մհեր Հակոբյանն արձագանքում է, որ բացառված չէ, ավելին՝ մոտենում է այդ իրավիճակը:

«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ի ընտրություններն այդ առումով շատ բան կորոշեն, երկու դեպքում էլ հավանականություն կա, որ կռիվը կհանգի, բայց եթե դեմոկրատները հաղթեն, այդ դեպքում գուցե որոշ ժամանակ շարունակվի, Թրամփն իր հանրային խոսքում բազմիցս է ասել, որ 24 ժամվա ընթացքում կկանգնեցնի պատերազմը, հարցն այն է, թե դա ի՞նչ տեսք կունենա: ՌԴ-ն ատոմային գերտերություն է, որը հավակնում է աշխարհի լիդերության, և պատկերացնո՞ւմ եք, որ պատերազմը վերջանա այն վիճակում, երբ իր սահմանադրական տարածքները մնացել են ավելի թույլ ընկալվող հակառակորդի ձեռքին, ինչ ռեպուտացիոն հսկայական կորուստ կունենա»,- ասում է ռազմական փորձագետն ու հավելում, որ, իր կարծիքով, ռուսները որպես «պլան մինիմում» գրավված 5 վարչական տարածքներն են պահանջելու Ուկրաինայից:

Մհեր Հակոբյանը նաև համոզմունք է հայտնում, որ ցանկացած դեպքում ռուսական կողմը արդեն պարտված է:

«Այնքան մարդակային, ֆինանսական, տեխնիկական, ռեպուտացիոն կորուստներ ունեցավ, որ երևի մի 10-15 տարի պետք է, որ սա վերականգնվի: Այսինքն՝ եթե անգամ հիմա իր պահանջած պլան մինիմումն էլ տան՝ այդ 5 շրջանները վերցնեն, Ուկրաինան դառնալու է մի պետություն, որն օրինական հիմք կունենա ՌԴ-ի հետ թշնամություն անել՝ զենք, սերունդ, չարություն և ապագայում Ուկրաինան նորից կկրակի ՌԴ-ի վրա. այսինքն՝ իրենց համար սա այսպես թե այնպես պարտություն է, իրենք չկարողացան Ուկրաինան որպես պետություն վերացնել կամ գոնե այնտեղ լոյալ ռեժիմ դնել, ինչպես Լուկաշենկոյի պարագայում է, իսկ դա պարտություն է, ստացվում է՝ իրենք իրենց հատուկ գործողության կամ պատերազմի խնդիրը չկատարեցին, անգամ պլան մինիմումը չեն կարողացել կատարել»:

Ռազմական փորձագետը վերահաստատում է՝ անկանխատեսելի ծանր տեսք ստացավ ուկրաինական պատերազմը, և եթե պաշտոնական Մոսկվան 2022 թվականին իմանար, որ նման ելք կունենա, հաստատ չէր գնա այդ քայլին.

«Կարծում եմ՝ 2 տարվա բարձրությունից պարզ է, որ պրովոկացիոն ձևով ՌԴ-ին ներքաշեցին պատերազմի մեջ ու լավ «ծեծեցին»»,- նշում է Հակոբյանը:

Իսկ Հայաստանը, ըստ նրա, այս ամենի մեջ  պետք է կարողանա սեփական շահերը գտնել և սպասարկել:

«Մեր երկրի արտաքին քաղաքականության առումով, մեծ հաշվով, արվում է այն, ինչ պետք է արվեր, նույնիսկ ռուսամետ ուժերը կամ մեր ընդդիմությունը, որն ասոցացվում է ՌԴ-ի հետ, հիմա ակտիվ ռուսամետություն չեն քարոզում, որովհետև ակնհայտ է, որ ՌԴ-ն հիմա ծայրահեղ թույլ պետություն է: Այս ժամանակը մենք պետք է օգտագործենք ուժեղանալու համար, երբ որ կգա իրական լարումն ու մարտահրավերը, մենք պետք է ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ լինենք»,- եզրափակում է Մհեր Հակոբյանը:

Տպել
5095 դիտում

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել