Ալիևը «քցելու է» Պուտինին. թող «ավտորիտար գորիլաներով» իրար գրկեն, բարի ճանապարհ դեպի գերեզման. Հայկ Սուքիասյան

20/08/2024 schedule22:00

«Քրիստոնեա-Ժողովրդական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան էր գնացել Ալիևից՝ Լեռնային Ղարաբաղի հանձնման և Հայաստանի սահմանների վրա հարձակվելու թույլտվության համար, այսպես ասած, պարտքերն ստանալու նպատակով:

«Ռուսաստանի խնդիրը այժմ Ալիևի միջոցով կոմունիկացիաների ապաշրջափակումը թույլ չտալն է: Գիտենք, որ բանակցային գործընթացից էլ են ապաշրջափակման հարցը դուրս թողել, ենթադրում եմ՝ դա ՌԴ-ի և Ադրբեջանի գործարքն է: Քանի որ այս պահին մեծ այլանդակություն անել չեն կարող, պատերազմի հավանականությունը փոքր է, ԿՈՊ 29-ից հետո ևս փոքր է լինելու կամ 0,1 տոկոս, դրա համար պիտի տրամադրություններ շոշափեն, հուզականություն բորբոքեն, հասարակության մեջ ստեղծեն տագնապի զգացում: Մենք մի արտահայտություն ունենք՝ «հաչան շունը կծան չէ», այժմ իրենց դրությունն էլ այնպիսին է, որ այս պահին կարող են միայն հոխորտալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանն ու անձամբ Պուտինը ցանկանում են դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման գործում, Սուքիասյանը նկատում է՝ Պուտինը գիտի, որ Հայաստանը «Խաղաղության պայմանագրի» շուրջ Ռուսաստանի հետ չի բանակցում, այժմ նա Ադրբեջանին խնդրում է ինչ-որ ճանապարհով իրեն ներս թողնել:

Սակայն, ըստ Սուքիասյանի, քանի որ Ալիևը ռուսական КГБ-ի դպրոցն անցած և թյուրքական ավանդույթներով մարդ է, «քցելու» Է Պուտինին:

«Ալիևը հաղթել է, իր վրա գրել՝ Մակեդոնացի, սակայն Թուրքիայի նախագահը նրան ասաց, որ առանց իրեն ոչ մի բան է, հենց դրա համար էլ հիշեց, որ ԼՂ իրենք են մտել: Սա Ալիևի և Ադրբեջանի՝ որպես պետության հավաքական պոտենցիալի նկարագրությունն է Էրդողանի կողմից: Այսինքն՝ Էրդողանն ասաց՝ պատերազմի թույլտվություն պիտի ստանա իրենից, ոչ թե Պուտինից: Հիմա նա Ալիևին պոկում է ՌԴ-ից, և դա Արևմուտքի պահանջն է: Թուրքիան կգնա՞ մեծ գործարքի և Ադրբեջանին հրահրի ՀՀ-ի դեմ պատերազմի, ոչ, չի գնա, որովհետև Թուրքիան այսօր մեծ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, ու նաև հետաքրքրված է կոմունիկացիաների ապաշրջափակմամբ»,- կարծում է նա:

Ըստ Սուքիասյանի՝ դժվար թե այժմ Ադրբեջանը ռուսական նավն ընտրի, այն նավը, որ խորտակվում է, Թուրքիան ևս դա թույլ չի տա:

Մյուս կողմից, ըստ նրա, թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը Հայաստանի համար այժմ մեծ խնդիրներ չեն կարող ստեղծել, որովհետև Ռուսաստանը, այսպես ասած, «պառկել է գետնին»:

«Հայաստանը հիմա գտել է բարեկամ պետությունների համախումբ, որոնց հետ լավագույնս աշխատում է՝ Հնդկաստան, Ֆրանսիա, Հունաստան, ԱՄՆ-ից՝ հայտարարություններ: Մենք պիտի գլուխներս տնկած՝ Ռուսաստանի մեռնելուն զուգահեռ դուրս գանք 200 տարվա աղետածին ռուս-թուրքական գործարքից: Պետք է խելքով աշխատենք, որովհետև համաշխարհային քաղաքականության մեջ չենք եղել երբեք և այժմ մտել ենք»,- նկատում է զրուցակիցը:

Խոսելով Մոսկվայից պարբերաբար հնչող հայտարարությունների մասին, թե Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և անվտանգային առումով որևէ այլընտրանք ՀԱՊԿ-ին չունի՝ Սուքիասյանն ասում է՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ չէ, որքան էլ պնդեն դա. «Մենք ՀԱՊԿ անդամ չենք, այդ թղթերից մի՛ կառչեք: Բայց դա նաև մեզ համար ազդանշան է, որ մի օր իրենք կարող են ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էլ դնել, ճգնաժամեր ու պրոբլեմներ առաջացնել, դրա համար պետք է շատ խելոք աշխատենք: Հայաստանը համառորեն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, նյարդերի հետ է խաղում, ասում է՝ ձեզ հետ չեմ, բայց դուրս էլ չեմ գալիս: Իրենք ուզում են ՀՀ-ի կոնկրետ դիրքորոշումը, ՀՀ-ն էլ կոնկրետ դիրքորոշում չի հայտնում, ՀԱՊԿ-ից դուրս չգալն էլ է քաղաքականություն, մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ենք աշխատում: Ամեն դեպքում, պետք է նկատի ունենանք, որ այդ ռազմական քաղաքական բլոկը աշխարհում թիրախավորված բլոկ է, պիտի հարմար առիթը հասկանանք ու դուրս գանք»:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «ում են պետք հայերը, բացի ՌԴ-ից ու Բելառուսից»՝ վերջինս նկատում է՝ դա Մոսկվայի դիրքորոշում է, պարզապես նրանց փոխարեն «կոլխոզի» նախագահն է այդ մասին բարձրաձայնում:

«Մենք տեսնում ենք՝ աշխարհին ով է պետք, ով պետք չէ: Բելառուսիան իր պետությունը հանձնել է ՌԴ-ին ու մերժված է ամբողջ աշխարհի կողմից, մերժված է նաև ՌԴ-ն, իսկ Հայաստանը տեսնում ենք՝ ում է պետք, և ովքեր են պետք Հայաստանին: Հայաստանի պատմության վերջին 700 տարիների մեջ չի եղել նման միջազգային հարմար դրություն, երբ ՀՀ-ն աշխարհի գիգանտների հետ համագործակցության պայմանագիր է կնքում, հետևաբար թող իրենք՝ «ավտորիտար գորիլաներով», իրար գրկեն, ու բարի ճանապարհ դեպի գերեզման»,- եզրափակում է Սուքիասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2059 դիտում

Ղազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է

Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար

Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ

Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին

Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը

18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ

Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին