Երևան
12 °C
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցով փաստացի Ադրբեջանը դարձավ Ռուսաստանի համար առաջին էներգետիկ գործընկերը, իսկ դա նշանակում է, որ ռուսական նավթն ու գազը պետք է գնան Ադրբեջան, փաթեթավորվեն ադրբեջանականի անվան տակ և վերաարտահանվեն եվրոպական այլ շուկաներ:
«Ադրբեջան ու ՌԴ-ն այլևս ունենալու են ռազմավարական համագործակցության ամենաբարձր մակարդակը՝ ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական, տնտեսական և էներգետիկ կոմպոնենտներով, և մեր հետևությունները ՌԴ-ի հետ հարաբերություններում այլևս պետք է ելնեն այդ իրականությունից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ առնվազն Ռուսաստանի շահերը Հայաստան պետության շահերի հետ չեն համընկնում. «Եվ Լավրովի հայտարարությունը հենց այդ մասին էր, որ նրանք փայփայում են ունենալ Սյունիքով միջանցք, որը կվերահսկի ռուսական ФСБ-ն. հայ-ռուսական հարաբերությունները պետք է բխեցնել հենց այդ իրականությունից»:
Վերջինիս խոսքով՝ կա օբյեկտիվ մտահոգություն, որ, օրինակ, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է շատ ավելի լարել Ռուսաստանին Հայաստանի դեմ, սակայն Առաքելյանն այն համոզմանն է, որ անկախ նրանից՝ Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ կմնա, ՌԴ-ն ունի Հայաստանի հետ կապված ծրագիր, որը փորձելու է իրականացնել. «Եվ հենց այդ տրամաբանության շրջանակներում է Լավրովի հայտարարությունը կապված նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ: Մենք տեսնում ենք, որ, չնայած հայկական կողմի բոլոր ջանքերին, ռուսական կողմը նույնիսկ մեկ օր չի դադարում Հայաստանի դեմ որևէ սադրիչ գործողություն կամ հայտարարություն չանել»:
Էդգար Առաքելյանի կարծիքով՝ Ռուսաստանի հետ այլևս զգուշավոր քաղաքականությունը տեղին չէ, իսկ ՀԱՊԿ-ում մնալը որևէ հարց չի լուծում:
«Ավելին՝ մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն հայկական կոնյակի նկատմամբ է ինչ-որ սանկցիաներ փորձում կիրառել, և համոզված եմ, որ այդ տնտեսական սանկցիաները շատ ավելի են խստանալու: Լինենք ՀԱՊԿ-ում, թե ԵԱՏՄ-ում, մենք, միևնույն է, այդ տնտեսական ու քաղաքական գինը վճարելու ենք, խնդիրը ժամանակի հարցն է, բայց ես կարծում եմ, որ Պուտին-Ալիև վերջին հանդիպումից հետո այդ գործընթացներն ավելի կարագանան, ԿՈՊ29-ից հետո միգուցե շատ ավելի կսրվեն հարաբերությունները: Մենք ամեն դեպքում այդ գինը վճարելու ենք, ինչպես որ ռազմաքաղաքական առումով ենք վճարել, երբ մտածում էինք, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, մեզ զենք կվաճառի կամ կպաշտպանի մեր սահմանները: Մենք տեսել ենք ռուսական քաղաքականությունը, և դա լինելու է նաև տնտեսական հարաբերությունների առումով, քանի որ ՌԴ-ն այդ տնտեսական հարաբերությունները հատկապես հետսովետական երկրներում զարգացնում է ոչ այնքան տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, որքանով լծակներ ունենալու և դրանք քաղաքական նպատակներով օգտագործելու համար»,- ասում է նա:
Քաղաքագետը նաև նկատում է՝ ինչ էլ անենք Ռուսաստանը, միևնույն է, պահանջելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը:
««Զանգեզուրի միջանցք» կոչվածը ՌԴ-ն պետք է ստանա Ադրբեջանի ձեռքերով, և հետևաբար պետք է մեր պոտենցիալն ուժեղացնենք՝ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի ձեռքերը կտրելու համար, և դա մեր ԶՈՒ-ի կարողությունները ընդլայնելն է: Կարծում եմ, որ եթե մինչև գարուն չունենանք ռազմական գործողություններ, կհասնենք «точка невозврата»-ի, այսինքն՝ Ադրբեջանի հետ կունենանք ռազմատեխնիկական այնպիսի բալանս, որը թույլ չի տա վերջինիս այլևս ռազմական ուժով լուրջ խնդիրներ լուծել»,- ընդգծում է Առաքելյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ վերջին լծակը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի դեմ, տնտեսական լծակներն են, որը անպայմանորեն կիրառելու է:
«Ամենամեծ վտանգը այսօր ոչ այնքան ռազմական ներխուժման, այլ տնտեսական սանկցիաների վտանգներն են, և այստեղ է, որ պետք է ուշադիր լինենք, դիվերսիֆիկացնենք մեր արտահանման շուկաներն ու հնարավորինս կախվածությունը ռուսական շուկայից նվազեցնենք: Դրանից առաջ կաթնամթերքին էր վերաբերում հարցը, հիմա կոնյակին, և ես համոզված եմ՝ առաջիկայում էլի շատ ապրանքների հետ կապված նման իրավիճակների կհանդիպենք, ու այսօրվանից պետք է պատրաստվել դրան: Դա ունի նաև իր դրական կողմը, ինչպես զենքի պարագայում էր. իրենք կփակեն այդ տնտեսական ուղիները, մենք «կոնֆորտ զոնայից» դուրս կգանք ու կփորձենք առնվազն մեկ տարվա մեջ ազատվել այդ կախվածությունից ևս»,- եզրափակում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդում․ կան վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Կիդոբանի» առևտրի կենտրոնում. տեսանյութ
Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ավիացիայի պետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ զորամասերից մեկը
Ողջունում եմ ձեր խիզախ քայլը. 13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը
Տեր Պարթև քահանա Մուրադյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ևս միացան եկեղեցու Բարենորոգման ծրագրին
Հունվարի 9-ին Եվրոպան ապրել է ընթացիկ ձմռան ամենացուրտ օրը
Իրանում ցուցարարներին հնարավոր է մահապատժի ենթարկեն
Աջակցում ենք և միանում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը և Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգման նախաձեռնությանը
Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անահիտ Ավանեսյանը շարունակում է տեղում ծանոթանալ առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին. տեսանյութ
Արարատ քահանա Օրդոյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը
Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է ՀՀ «Լավագույն երիտասարդ մարզիկ» Գասպար Տերտերյանին և մարզչին
Սպիտակի ոլորանները փակ են, տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում
Ողջունում եմ ՀԱՍԵ բարենորոգման գործընթացը և միանում. Տեր Անուշավան քահանա Կոշեցյան
Միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Գալուստ քահանա Սահակյան
ՀԷՑ-ի միջոցով գողացել են բոլորիս փողերը. Սամվել Կարապետյանը արիշ-վերիշների մեջ էր. Բլեյան. տեսանյութ
Կտրիճ Ներսիսյանը վերջում մնալու է իր մի քանի գործակալների հետ. հարգանքներս հոգևորականներին՝ խիզախ քայլի համար
Աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Պողոս քահանա Միքայելյան
25 տարի տևած բանակցություններից հետո ԵՄ երկրները հաստատել են ՄԵՐԿՈՍՈւՐ-ի առևտրային համաձայնագիրը
ԱԱԾ-ն պետք է ձերբակալի Կտրիճ Ներսիսյանին. նրան փաստի առաջ է պետք կանգնեցնել. Թումասյան. տեսանյութ
Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս միացել է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ՝ բարենորոգման հայտարարությանը
Դանակահարություն Չարենցավանում. զոհ և վիրավորներ կան
Հոգևորականների հայտարարությունները վկայում են, որ Կտրիճը եկեղեցու ներսում չունի այն ղեկավարելու լեգիտիմություն
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին
Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդու դի է հայտնաբերվել
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս
ՀԷՑ-ը մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ողջունում և միանում է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ բարենորոգման հայտարարությանը
Հարգանքներս Տեր Մաշտոց քահանային և եկեղեցու բարենորոգման կարևորագույն առաքելությունը ստանձնած հոգևոր հայրերին
Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Տեր Մաշտոց քահանան միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը
ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
Կանխվել է Իրանից ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը
Նարեկ Սամսոնյանի կալանքը ևս երկարաձգվել է. վերջինս հացադուլ է հայտարարել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը
Թրամփը լավ կանի իր երկրի մասին մտածի, ոչ թե Իրանի. շատ բռնակալների նման նա ևս կտապալվի. Խամենեի
Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT