Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի բուն նպատակների մասին:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Տիկին Մարգարյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցին զուգահեռ ու դրանից հետո սկսվեց տեղեկատվական «փոխհրաձգություն»: Նախ՝ պաշտոնական Բաքուն հայկական ԶՈՒ-ի հետ կապված տարբեր ապատեղեկատվություններ էր տարածում, ապա՝ Մոսկվայից շարունակությունը եղավ, մասնավորապես՝ Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «հաղորդակցությունների շուրջ համաձայնությունը Երևանն է սաբոտաժի ենթարկում»: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը, և ինչո՞ւ Պուտինը այցելեց Ադրբեջան:
- Ես կասեի՝ այդ տեղեկատվական փոխհրաձգությունը ոչ թե սկսվեց, այլ նոր թափ ստացավ, քանի որ տևական ժամանակ է, ինչ ռուսական կողմը տարբեր առիթներով Հայաստանին հրապարակային մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի չկատարման համար: Մինչդեռ դժվար է գտնել այդ հայտարարության գեթ մեկ կետ, որը չի խախտել հենց ռուս-ադրբեջանական տանդեմը: Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերություններն օրինակելի են՝ իրենց ռազմավարական դաշնակցային բնույթով, և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Այդ հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է հակաարևմտյան տարածաշրջայնացման քաղաքականությունը: Երկուսն էլ ջանում են խոչընդոտել Արևմուտքի ներգրավվածությանը տարծաշրջանային հարցերում, քանի որ երկուսն էլ խոցելի են օրենքի վրա հիմնված աշխարհակարգի սկզբունքների և կանոնների կիրառման առումով:
Այլ բառերով՝ այս երկուսի դաշնակցային փոխգործակցության հիմքում ընկած է այն իրողությունը, որ երկուսի ազգային անվտանգային շահերը ձևավորվում և սպասարկվում են ուժի կամ ուժի սպառնալիքի, օրենքից դուրս գործելու, պարտադրողական և նվաճողական քաղաքականության շրջանակներում: Արցախյան երկրորդ պատերազմից հետո թուլացած Հայաստանը «հանդգնում» է ոչ միայն շարունակել իր ժողովրդավարական ուղին, այլ նաև՝ հակադրվել ռուս-ադրբեջանական տանդեմի ծրագրերին: Ծրագրերից մեկը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության քողի ներքո Հայաստանի սուվերեն տարածքով արտատարածքային միջանցք ստանալու ռուս-ադրբեջանական կուլիսային պայմանավորվածությունն է: Այն կօգնի Ռուսաստանին շրջանցել Արևմտյան տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, իսկ Ադրբեջանին կօժտի տարածաշրջանային սուբ-հեգեմոն դառնալու հավելյալ լծակներով՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքով՝ թե՛ Հայաստանի ապաշրջափակման հեռանկարների, թե՛ Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացման, թե՛ լիարժեք սուվերեն արտաքին քաղաքականություն վարելու և թե՛ ներքին դիմակայունություն ձևավորելու առումով:
- Ռուս-ադրբեջանական տանդեմի այս ակտիվությունը որևէ կապ ունի՞ Խաղաղության պայմանագրից ապաշրջափակման հարցը հանելու հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ են ծրագրել պաշտոնական Բաքուն և Մոսկվան:
- Կապն ուղիղ է: Մինչ հայկական կողմը շտապեց ապաշրջափակման հարցը Խաղաղության օրակարգից դուրս թողնելու որոշումը որակել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածության արդյունք՝ այն իրականում ռուս-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» կորզելու ծրագրի շարունակությունն էր: Ռուսներն ու ադրբեջանցները շատ սինխրոն են աշխատում, պարբերաբար դերերի բաշխում կատարում: Ապաշրջափակման հարցը Խաղաղության պայմանագրից դուրս թողնելու պայմանավորվածությունը Ադրբեջանը հաջողությամբ «վաճառում է» Արևմուտքին՝ որպես Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում իր կողմից կառուցողկանություն ցուցաբերելու, զիջումների գնալու օրինակ, իսկ Ռուսաստանը զուգահեռաբար ակտիվացնում է երկկողմ տնտեսական, քաղաքական ճնշումները Հայաստանի վրա:
Ըստ էության՝ տարբեր գործիքակազմով այս երկուսն էլ նույն մեխին են հարվածում: Այս ակտիվացումը ռազմավարական առումով կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, քանի որ կոմունիկացիաների հարցը Խաղաղության պայմանագրից դուրս թողնելը փաստացի կարող է այն դուրս թողնել արևմտյան օրակարգից, մինչդեռ ռուս-ադրբեջանական տանդեմի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» ստանալու ծրագիրը ոչ միայն մնում է արդիական, այլ նաև համալրվում է Հայաստանի դեմ ռուսական տնտեսական «պատժամիջոցների» կիրարկմամբ: Արդյունքում, մի կողմից բարդանալու է Հայաստանի դիմակայունության ձևավորման գործընթացը, մյուս կողմից էլ առավել խորանալու է ռուս-ադրբեջանական դաշինքի հակահայկական կոմպոնենտը:
- Պաշտոնական Մոսկվայի՝ հայկական կոնյակի 90 տոկոսում խնդիրներ «բացահայտելը» որևէ կապ ունի՞ քաղաքական զարգացումների հետ. արդյոք մեր դեմ տնտեսական պատժամիջոցնե՞ր են կիրառում, մինչև ո՞ւր այն կարող է հասնել:
- Տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի արտաքին քաղաքականության սպասարկման գործիքակազմի կարևորագույն բաղադրիչներից են: Հիշենք 2009թ. ռուս-բելառուսական «կաթնային պատերազմը», կամ վրացական գինու և բորժոմիի ներկրման շուրջ պարբերական կոնֆլիկտները: Հայկական պտուղ-բանջարեղենի և կոնյակի շուրջ զարգացումները պետք է դիտարկել Ռուսաստան-Ադրբեջան դերերի բաշխման արդյունքում Ռուսաստանին վերապահված դերի տեսանկյունից, այն է՝Հայաստանի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու միջոցով Հայաստանից քաղաքական զիջումներ կորզելը:
- Մինչև ԿՈՊ29-ը, կամ դրանից հետո արդյոք ռուս-ադրբեջանական տանդեմը կգնա՞ նոր սադրանքների, կամ ռազմական էսկալացիայի: Եթե այո, որո՞նք են մեր գլխավոր անելիքները՝ թե՛ դիվանագիտական ասպարեզում և թե՛ մարտունակությունը և դիմադրողականությունը բարձրացնելու տեսանկյունից:
- Մինչ ԿՈՊ 29-ը նոր սադրանքների գնալու նախադրյալներ ես չեմ տեսնում, բայց Հայաստանի դեմ տարվող ուժի սպառնալիքի քաղաքականությունը կշարունակվի՝ ձեռք բերելով նորանոր գործիքակազմ՝ տնտեսական, էներգետիկ, հոգեբանական և այլն: Մեր թիվ մեկ անելիքն է ԶՈՒ-ի համակարգային բարեփոխումներն արագացնելը, տնտեսական բազմազանեցման ուղղությամբ աշխատելն ու տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումներին նոր թափ հաղորդելը: Երեքն էլ նպաստելու են մեր դիմակայունության բարձրացմանը, ներհայաստանյան քաղաքացիական պայմանավորվածության և ներառական քաղաքականության ամրապնդմանը:
- ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս չգալը ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ վնասում: Կառույցը լքելու դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է լինելու ՀՀ-ի այլընտրանքը:
- Որքան ավելի են սրվում հայ-ռուսական միջպետական հարաբերությունները, այնքան ավելի մշուշոտ են դառնում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարները: Ես բազմիցս ընդգծել եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը բազմաշերտ կոմբինացիա է, և ռուսներին հավելյալ հրապարակային դաշտում չբորբոքելը այդ կոմբինացիայի բաղկացուցիչներից է: Մինչ Հայաստանը փորձում է հաշվարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերը, ՀԱՊԿ-ում մնալն էլ ավելի է շատացնում ապագայում այն լքելու ռիսկերը:
- Արդյոք ՀԱՊԿ-ին այլընտրանք չունենալու մասին հայտարարությունները վկայո՞ւմ են ՌԴ իշխանության վախերի մասին, այն է, որ ՀՀ-ն կարող է գնալ կտրուկ որոշումների, թե՞ դրանք Հայաստանին վախի ու սպառնալիքի մեջ պահելու դրսևորումներն են:
- Իրականում, ռուսական կողմը իրապես հավատում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի: Երբ ՀԱՊԿ-ի թեման ստացավ խիստ բասական երանգներ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, մեր առաջին խնդիրն էր ՌԴ-ին համոզելը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական որոշումը ամենևին չի խոսում ՀԱՊԿ-ին այլընտրանք փնտրելու մասին, այլ միտված է ՀՀ-ի ոչ բլոկային կարգավիճակի ամրագրմանը: Պարզ է, որ ռուսները գրկաբաց չէին ընդունելու մեր որոշումը, բայց այն առնվազն մարտավարական առումով մանևրելու դաշտ կբացեր Հայաստանի համար, և հնարավորինս կզրկեր Ռուսաստանին բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելու «լեգիտիմությունից»:
Մենք ի վերջո կկարողանայինք մեր այդ որոշումը, ի թիվս այլ շարժառիթների, հիմնավորել հենց հայ-ռուսական հարաբերությունների վերանայման տեսանկյունից՝ ի շահ այդ հարաբերությունների վերանորոգման: Իսկ այդ վերանայման գործընթացը կարող էր տևել տարիներ, որոնք մենք զուգահեռաբար կօգտագործեինք նաև անվտանգային բարձիկներ և դիմակայունություն ձևավորելու առումով: Մտահոգիչ է, որ հայ-ռուսական խորացող միջպետական ճգնաժամը կարող է բարդացնել հենց նույն այդ անվտանգային բարձիկներ և դիմակայունություն ձևավորելու գործընթացը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է
Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար
Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ
Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին
Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT