Առաջին անգամ՝ առանց ԵԽԽՎ դիտորդների և մամուլի աննախադեպ հետապնդումների ֆոնին. Ադրբեջանում արտահերթ ընտրություններ էին

01/09/2024 schedule23:59

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընտրատեղամասերն արդեն փակված են, հաշվարկվում են ընտրությունների արդյունքները, ինչն ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում:

Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվել են առանց ԵԽԽՎ-ի մասնակցության և երկրում մամուլի և իշխանության քննադատների աննախադեպ հետապնդումների ֆոնին։

Եվրոպացի խորհրդարանականները բողոքներ հնչեցրեցին, սակայն ապարդյուն: BBC-ն հիշեցնում է, որ դեռ երկու տարի առաջ վերլուծաբանները զգուշացնում էին, որ եթե Եվրոպան Ադրբեջանում ռուսական գազին այլընտրանք գտնի, դա կարող է իշխանություններին ազատություն տալ նոր ռեպրեսիաների համար:

Սեպտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններն արտահերթ էին, ինչպես նախորդ ընտրությունները՝ այս տարվա նախագահական և 2020 թվականի խորհրդարանականը։ Ընդդիմության մի մասը հրաժարվել է մասնակցել դրանց, քանի որ, իրենց կարծիքով, քիչ ժամանակ էր մնացել դրանց պատրաստվելու համար, և կային այլ պատճառներ։

10 միլիոնանոց երկրի բնակիչներն ընտրել են խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի 125 պատգամավորի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ավելի քան 900 թեկնածու։

«Նախագահ Իլհամ Ալիևն ամբողջությամբ ավերել է Ադրբեջանում ընտրական ինստիտուտը»,- մինչ ընտրությունները հայտարարել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քարիմլին։

Նրա խոսքով, իշխանությունը, ընդդիմությունը և ընտրողները գիտեն, որ երկրում իրական ընտրություններ չկան։

«Իրականում երկրում կա միայն մեկ ընտրող և կարող են «ընտրյալներ» դառնալ միայն նրանք, ովքեր արժանացել են Իլհամ Ալիևի հավանությանը»,- հավելել է նա:

Վկայակոչելով երկրում ռեկորդային թվով քաղբանտարկյալներին, ընտրությունների դիտորդների ինստիտուտի փլուզումը և հանրահավաքների չասված արգելքները՝ նրա կուսակցությունը որոշել է բոյկոտել ընտրությունները, ինչպես բոլոր նախորդները՝ սկսած 2015 թվականից։

Քննադատներն այս ընտրությունների հետ կապված բազմաթիվ հարցեր ունեն։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն առաջին անգամ չեն հրավիրվել խորհրդարանական ընտրություններին, իսկ իրենք ընտրություններն ընթանում են Իլհամ Ալիևի կառավարման ողջ ժամանակահատվածում քաղբանտարկյալների ռեկորդային թվի պայմաններում, երկրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեծ մասը բանտ է ուղարկվել:

Ինչու որոշվեց անցկացնել արտահերթ ընտրություն

Ադրբեջանի նախագահը հունիսի վերջին արձակեց խորհրդարանը հենց պատգամավորների պահանջով։

Պատգամավորները ինքնալուծարվել են հանուն ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP29), որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին, որպեսզի նախընտրական շրջանը չխանգարի մայրաքաղաքի հյուրերին։ Միջոցառումը համարվում է աշխարհում Ադրբեջանի հեղինակության համար միջազգային կարևոր իրադարձություն, և երկրում շատերը պատրաստ են փոխել իրենց ապրելակերպը գագաթնաժողովի համար:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հյուրանոցներն ու ռեստորանները դադարեցրել նոյեմբեր ամսվա նախնական պատվերները, այդ ընթացքում դպրոցները կփակվեն, իսկ բուհերը կանցնեն հեռավար ուսուցման։

Ընտրությունները պետք է կայանային հաջորդ տարվա հունվարին, այսինքն՝ COP29-ից երկու ամիս անց։ Երբ հունիսի վերջին խորհրդարանը որոշեց ինքնալուծարվել, նախընտրական քարոզարշավին մնաց 2 ամիս։

Նման իրավիճակ եղավ նաև վերջին նախագահական ընտրությունների դեպքում, երբ անցած դեկտեմբերին Ալիևը արտահերթ ընտրություններ նշանակեց 2024 թվականի փետրվարին։

Ընտրությունների արդյունքները պարզ են

ԵԽԽՎ պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ադրբեջանական Meydan.TV անկախ հրատարակությանը (արգելափակված Ադրբեջանի տարածքում) տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խարխլում է Եվրոպայի խորհրդի հեղինակությունը, երբ չի հրավիրում ընտրությունների իր դիտորդական առաքելությանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է ընտրություններին հրավիրել միայն հավատարիմ դիտորդների և լրագրողների։

«Գիտե՞ք, թե քանի կեղծ դիտորդական առաքելություն է հրավիրվել փետրվարի 7-ի նախագահական ընտրություններին։ Վերջին ընտրություններում կային 15-ից ավելի միջազգային պատվիրակություններ, դրանք պարզապես հրավիրված չէին, դա կազմակերպված քարոզարշավ էր ադրբեջանական կողմից: Եվ հետո երկուշաբթի առավոտյան նրանք եթեր դուրս կգան հեռուստատեսությամբ և կասեն, որ ընտրությունների հետ ամեն ինչ լավ է»,- ասել է Շվաբեն։

Ադրբեջանի խորհրդարանում ընդունված չէ քննադատել նախագահին: Ավելին, պատգամավոր Զահիդ Օրուջը (Ադրբեջանի այն սակավաթիվ պատգամավորներից մեկը, որը ցանկանում է խոսել մամուլի հետ) վերջերս հայտարարեց, թե «պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենսդրությունը չի գործում, և, հետևաբար, Ալիևի քննադատները պետք է «չեզոքացվեն որպես օրինական թիրախներ»,-գրում է BBC-ն՝ նշելով, որ նրա խոսքերն անհանգստացրել են հասարակական և ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր կարծում էին, որ հազվագյուտ շատախոս պատգամավորը ոչ միայն անձնական կարծիք է արտահայտում, այլ ցույց է տալիս կառավարության ավելի լայն մտադրությունները: Չէ՞ որ դրանք հնչում են այլախոհների աննախադեպ ձերբակալությունների ֆոնին։

Ինքը՝ Օրուջը, երեք անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում (2013, 2018 և 2024 թվականներին), իսկ այս տարվա սկզբին նա մասնակցել է հեռուստաբանավեճի, որում մրցել է այլ թեկնածուների հետ՝ Իլհամ Ալիևին գովաբանելու հարցում։ Նախագահ լինելու 20 տարիների ընթացքում Ալիևն ինքը երբեք բանավեճերի չի մասնակցել։

Եվ այս խորհրդարանական ընտրություններում, երբ կառավարամետ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության թեկնածու Թանզիլա Ռուստամխանլին հանդիպել է իր ընտրատարածքի ընտրողների հետ, Meydan.TV անկախ հրատարակության լրագրողներին դահլիճից դուրս են հրավիրել, նրանց վիրավորել են՝ անվանելով սադրիչներ և թշնամիներ։ 

Ձերբակալությունների ալիք

Քարիմլին, Շվաբեն և այլք նշում են, որ ընտրությունները երկրում անցկացվում են Իլհամ Ալիևի կառավարման ողջ ընթացքում ամենամեծ ձերբակալությունների շրջանում։ Վերջին ամիսներին բանտարկվել են Abzas Media, Kanal 13, ToplumTV և այլ լրատվամիջոցների աշխատակիցներն ու խմբագիրները։

Այս ամիս Ադրբեջանի անվտանգության ծառայությունները դավաճանության մեղադրանքով ձերբակալել են հայտնի խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովին, որին այժմ սպառնում է 12 տարվա ազատազրկում։ Եվս երկու հակապատերազմական ակտիվիստներ բերման են ենթարկվել և ազատ արձակվել,  այժմ նրանք չեն կարող լքել երկիրը։

Քաղաքագետ, Հայաստանի հետ շուտափույթ խաղաղության կողմնակից Ալթայ Գոյուշովը, որին ևս հետապնդում էին, վերջերս կարողացել է լքել Ադրբեջանը։ Economist ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի պայքարի համատեքստում Եվրոպան մեծապես կախված է Ադրբեջանից։

«Պարոն Ալիևը կարծում է, որ կարող է ավելի ու ավելի առաջ մղել կարմիր գծերը, քանի որ այժմ նա բոլորին պետք է: Եվրոպայում չեն ցանկանում փչացնել հարաբերությունները նրա հետ»,-ասել է նա:

Նույնիսկ ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել էր Ադրբեջան՝ ռուսական գազին այլընտրանք փնտրելու, և Ալիևը նրան խոստացել էրեռապատկել գազի արտահանումը Եվրոպա, փորձագետները և ադրբեջանական ընդդիմության մնացորդները զգուշացրել էին, որ Ալիևը, անշուշտ, կօգտագործի դա իր անձնական իշխանություններն ամրապնդելու համար։

Իսկ ֆոն դեր Լեյենը հետո հանդիպել էր Ալիևին, ժպտացել ու լուսանկարվել, այնուհետ՝ Ադրբեջանն անվանել Եվրոպայի հուսալի և առանցքային գործընկեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5583 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ