Երևան
22 °C
Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման աշնանային սեզոնի անդրանիկ հանրահավաքը նախանշած էր սեպտեմբերի առաջին շաբաթը՝ 4-ին, սակայն, ինչպես գրել է լրատվամիջոցներից մեկը, այն հետաձգվել է եւ տեղի կունենա սեպտեմբերի 22-ին։ Որպես պատճառ նշվում է մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի «ռեզերվի» հանգամանքը, թե իբր տնօրինությունը «հրաժարվել է շարժման նախանշած օրերին մեծ դահլիճ տրամադրել միջոցառման համար՝ պատճառաբանելով, որ այդ օրը միջոցառումներ կան նախապես ծրագրված»:
Բանակցություններից հետո համալիրը, ի վերջո, համաձայնել է սեպտեմբերի 22-ին մեծ դահլիճ տրամադրել ընդդիմադիր շարժմանը, ուստի մեծ հավաքը կկայանա այդ օրը:
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին Գալստանյանը հայտարարել էր, թե «համալիրի մեծ դահլիճը մերժել են, եւ քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Երեւանում կամ Հայաստանում, ստիպված որոշակի իմաստով կոմպրոմիսի են գնացել թե՛ օրվա, թե՛ դահլիճի առումով։
«Բայց դա զուտ պայմանավորված է տեղի հետ, այն, ինչ մենք նախատեսել ենք, գոնե դրա ինչ-որ մասով կարողանանք իրականացնել»,- ասել էր նա:
Այսինքն՝ Գալստանյանն ակնարկել էր, թե իրենք մեծ՝ գրանդիոզ, բազմամարդ միջոցառում անելու մտադրություն ունեն, բայց, ահա, այն իրագործելու համար դահլիճ գտնելու խնդրի են բախվել։ Այժմ, փաստորեն, հավաքը հետաձգելով ու համալիրի մեծ դահլիճում անցկացնելով՝ կարողանալու են ապահովել միջոցառման «գրանդիոզությունը»։
Մինչ այդ, սակայն, կարելի է փոքր-ինչ հաշվարկ անել․ համալիրի համերգային (փոքր) դահլիճը մոտավորապես ունի 1900 տեղ, իսկ հիմնական դահլիճը՝ 6000 նստատեղ, որն ընդլայնվելով կարող է ունենալ մինչեւ 8800 նստատեղ։ Այսինքն՝ պարզագույն հաշվարկը հուշում է, որ հետաձգված հավաքին առավելագույնը կարող է մասնակցել շուրջ 9 հազար մարդ՝ մի քանի անգամ ավելի քիչ, քան մայիսի 9-ի եւ դրան հաջորդած հանրահավաքներին։
Ուշագրավ է, որ բացօթյա հանրահավաք անելու փոխարեն որոշվել է փակ-դահլիճային հավաք անել, այն էլ այն դեպքում, երբ սեպտեմբերը եղանակային առումով հոյակապ, եթե կուզեք՝ թավշյա սեզոն է հենց բացօթյա միջոցառումներ անելու համար (ի տարբերություն ապրիլ-մայիսի, երբ գրեթե օրումեջ անձրեւում էր ու «համարում» հայրենափրկության սրբազան գործը)։
Արդ, ումի՞ց կամ ինչի՞ց է վախենում շարժման կազմկոմիտեն, որ որոշել է փողոցի, հրապարակի փոխարեն նախընտրել դահլիճն ու «չորս պատը»։ Հաստատ՝ ոչ եղանակից, այլ, կարելի է ենթադրել, մարդաքանակ ապահովել չկարողանալու մտավախությունից դրդված, քանի որ եթե սեպտեմբերին տեղի չունենա խոստացված «բումը», ապա վերջնականապես կարձանագրվի շարժման կապիտուլյացիան՝ դրանից բխող խայտառակությամբ։
Նկատենք, որ շարժման նախկին համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանի՝ Հ1-ին տված սկանդալային հարցազրույցից հետո այլեւս էական չէ, թե որտեղ կանցկացվի առաջիկա հանրահավաքը, ինչ ֆորմատով։
Դատելով շարժման ներքին խոհանոցի վերաբերյալ Պետրոսյանի բացահայտումներից՝ այն «Դիմադրության շարժում-2»-ն է, որի կուլիսային շահառուները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն ու նրանց շուրջ համախմբված մարդիկ են, որոնք, փաստորեն, օգտագործելով եկեղեցին՝ ի դեմս դրա սպասավորի, իշխանազավթման նոր «վարիացիան» են փորձում խաղարկել։
«Բագրատ սրբազանը, այո, առաջնորդել է շարժումը, բայց էնտեղ խորքային ներգրավվածություն են ունեցել ուժեր, որոնց ներգրավվածությունը, պրոցեսի վրա ազդեցությունն ինձ համար եղել է «կարմիր գիծ»․․․։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, ասել եմ՝ մայիսի 9-ին մարդիկ հավաքվել են հրապարակում երկու բան լսելու համար, որ՝ ներկա իշխանությունը պիտի գնա, բայց միեւնույն ժամանակ նախկին որեւէ իշխանություն չպետք է վերարտադրվի։ Առաջին պահանջը հնչեց, երկրորդի մասին՝ ոչ մի բառ։ Ես մայիսի 26-ին նույնիսկ՝ թուղթը իմ ձեռքում էր, ես պիտի խոսեի ու ասեի, որ նախկին որեւէ վարչակարգ չի վերարտադրվելու։ Մայիսի 9-ի եւ հունիսի 9-ի հանրահավաքին ես դրա համար բեմ դուրս չեմ եկել, որ էդ բառը չասեմ»,- անկեղծացել էր Պետրոսյանը։
Հարցադրմանը՝ շարժումը կառավարում էին նախկին իշխանություննե՞րը, Պետրոսյանն արձագանքել էր. «Չեմ կարող ասել՝ հենց բուն իրենք, բայց իմ տեսածով խորքային, հիմնական ազդեցություն ունեին իրենք։ Ո՞նց եղավ, որ էս պրոցեսը դարձավ «Դիմադրություն-2» շարժում։ Հիմա ուզում եք ասել՝ ով դուրս գա փողոց, արդյունքը լինելու ա նո՞ւյնը, դրսեւորումը նույն ա լինելո՞ւ՝ «սիթի-տուր»-եր, վերջում՝ Բաղրամյան, իմպիչմենտ, ու վերջ, տուն գնա՞լ․․․»։
Սա նշանակում է, որ եթե Գալստանյանի գլխավորած, այսպես կոչված, «սրբազան» շարժմանը հավատացող-համակրող քաղաքացիները ծրագրել են մասնակցել դրա առաջիկա որեւէ մասշտաբային միջոցառման, ապա պետք է իմանան՝ մասնակցելու են նախկին ռեժիմի կողմից վերահսկվող օպերացիայի, որի նպատակն ամենեւին էլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանն ընդդիմանալը չէ՝ սահմանազատում, Խաղաղության պայմանագիր, ԼՂՀ խնդիր եւ արցախահայության վերադարձ․․․․, այլ գործող իշխանության քաղաքականությանն ընդդիմանալով՝ ընդդիմության տիտղոսը պինդ պահելն ու այլընտրանքային ընդդիմադիր ուժերի ասպարեզ գալը չեզոքացնելը։
Ի դեպ, դեռ հուլիսին եվրոպական վոյաժից վերադարձած, շարժման երեւանյան հավաքներին մեկումեջ ծիկրակող Իշխան Սաղաթելյանը հարցազրույց էր տվել եւ խոսելով շարժման, ընդդիմության խորհրդարանական անելիքների ու մասնավորապես մանդատները վայր դնելու մասին՝ անկեղծացել էր․ «Էդ հիմնավորումը, որ՝ «մանդատը վայր դրեք, փողոցը կլցվի», էդ գիտե՞ք որն ա, որ ասում են՝ եթե դուք չլինեք, մի հատ ազնիվ, մաքուր, նոր մարդ լինի, հրապարակները լեփ-լեցուն կլինեն, ու հարցը կփակվի։ Ես սրբազանի պես ազնիվ, մաքուր, սրբազան, սուրբ մարդ (քթի տակ ժպտալով -խմբ․)․․․ չէր կարա հրապարակ իջներ, հասկանո՞ւմ եք էդ բլեֆը»։
Սաղաթելյանի ասածը ուղիղ խոստովանություն է այն մասին, որ ՀՀ-ում չկա իշխանափոխության հանրային պահանջարկ (եթե լիներ, հրապարակները լեփ-լեզուն կլինեին), այն գեներացվում է արհեստականորեն, իշխանսաղաթելյանների կատարմամբ ու նրանց արտաքին հովանավորների թելադրանքով: Եվ նույնիսկ Գալստանյանի պես «սրբազան ու այլ բարեմասնություններով օժտված» մարդուն քաղաքական խաղի մեջ ներքաշելով ու «խաչի զորությունն» օգտագործելով՝ այդ սուբյեկտներին չհաջողվեց եւ սեպտեմբերին ու առաջիկա ամիսներին էլ (մինչեւ սրբազանի նշած հաջորդ մայիսը) չի հաջողվելու «շոուն» տրամաբանական ավարտին հասցնել։
Հետեւապես, անկեղծ ու բարոյական լինելու պարագայում առաջիկա հավաքի ժամանակ այս՝ ռեբրենդինգի ենթարկված, իրականում՝ «Դիմադրություն-2» շարժման կուլիսային շահառուները պետք է դուրս գան «փարդի հետեւից», Գալստանյանին շնորհակալություն հայտնեն մատուցած ծառայության, ժողովրդից էլ ներողություն խնդրեն խաբս տալու համար ու ցրվեն տներով՝ չմոռանալով ազդարարել՝ «ֆենտա լա կոմեդիա»։ Այժմ եւ ետայսու։
Հեղինե Մանուկյան
ՀՀ-ն պատրաստ է ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Փաշինյան
Վերադառնալով հին գործին հոգեբանական տրավմայից դուրս գալու համար Հայաստանի քարտեզը ցուցադրել է առանց Սյունիք. Ղահրամանյան
Գլխավոր դատախազությունը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
ՀՀ-ն պատրաստակամ է ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրել Խաղաղության պայամանգիրը. Կոստանյան
ԱՊՀ երկրները մեր ամենամտերիմ ռազմավարական գործընկերներն են. Կրեմլում Պուտինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը
Հունվարի 1-ից ՀՀ-Իրան պետական սահմանի հսկիչ կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնի ԱԱԾ սահմանապահ զորքը
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել
Սա հակապետական քաղաքականություն է՝ քաղաքականությամբ զբաղվող զավեշտաբանի շատ անհաջող թատերաշրջանի բացումն է. Դավոյան
Պուտինը, հավանաբար, Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման. Պեսկով
Վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ, հետո գրագրությունը ջնջվել է. ինչպես է տղամարդը խարդախության զոհ դարձել
Կենսունակությունը կորցրած 1250 ծառ կհեռացվի. Երևանում շարունակվում են փոխարինման աշխատանքները
Անդրադարձ է եղել տնտեսության դիվերսիֆիկացիային. Պապոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին, GIZ-ի, KfW-ի ներկայացուցիչներին
X-Group ընկերությունը խոստանում է 0,5 միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբնական կադրերը տրամադրողին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 8-ին
Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, բերել դա հումորի դաշտ, գիտակցված մանիպուլյացիա է. Դանիելյան
Ավտոբուսների վարորդները 200 լիտր դիզվառելիք են գողացել. «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը դիմել է ոստիկանություն
Արձանագրենք՝ Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Հովհաննիսյանը՝ Երևանի նախկին քաղաքապետի մասին
Դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ
Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն. Փաշինյանը՝ Պուտինին (լուսանկարներ)
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը
Կվադրոբերներ ունե՞ք. Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է նոր ենթամշակույթի մասին
Պուտինը հայտնել է՝ ինչ են քննարկել ՀՀ վարչապետի հետ և հաստատել ԲՐԻԿՍ-ի հրավերը (տեսանյութ)
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «լավ թուրքական նվեր» է ուղարկել
WCIT 2024 միջոցառման հրավառությունն իրականացրած անձը չի ունեցել ՆԳՆ-ի կողմից թույլտվություն. կձեռնարկվեն միջոցներ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Ուշակով
«Դոմուս» ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել է շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանի նախագահը ժամանել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների (տեսանյութ)
Ընդդիմությունը 45 լրատվամիջոց ունի ձեռքի տակ, հաշվեք, թե ինչ միլիոններ են պտտվում. Սաֆարյան (տեսանյութ)
Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր (լուսանկարներ)
Ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ. Չախոյանը՝ Մարությանի մասին
Քանի մարդ է ծնվել ու քանի մահ է արձանագրվել այս տարվա 8 ամիսների ընթացքում
Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը
Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
Մանավազյանը, Ղազարյանն ու Դանիելյանը Սյունիքում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին (լուսանկարներ)
Փոխվարչապետն ու Փրայսը քննարկել են ոռոգման և խմելու ջրի կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2024 Հայկական ժամանակ