Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի

06/09/2024 schedule20:10

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է ՀՊՏՀ խորհրդի նիստ, որի օրակարգում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունն է եղել։

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ խորհրդի նիստը կայանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և օրենսդրական ակտերի շրջանակներում և ներկայացրել նիստի օրակարգը։ Խորհուրդը հաստատել է օրակարգը, աշխատակարգը և համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների՝ սահմանված պահանջներին համապատասխանության որոշումը։

օօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօ.jpg (413 KB)

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 թեկնածուները՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը, հանդես են եկել ծրագրային ելույթներով՝ ՀՊՏՀ բարեփոխման և զարգացման հայեցակարգի հիմնադրույթների ներկայացմամբ։

գ.jpg (468 KB)

ՀՊՏՀ զարգացման իրենց տեսլականում բարձր գնահատելով համալսարանի առաջատար տեղն ու դիրքը հանրապետության բուհերի շարքում, ընդգծելով իրենց հավատարմությունը բուհի որդեգրած արժեքներին և առաքելությանը, ինչպես նաև ներկայացնելով մինչ օրս արձանագրված ձեռքբերումներն ու առաջխաղացման մեծ ներուժը՝ հավակնորդները հիմնականում կանգ են առել բուհի զարգացման առանցքային ուղղությունների՝ կրթական ծրագրերի, ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքների բարելավման, միջազգայնացման, ենթակառուցվածքների բարենորոգման, կառավարման և վարչարարության հիմնախնդիրների լուծման վրա և հանդես եկել առաջարկությունների փաթեթներով։

Հավակնորդներին ուղղված հարցերից ու ելույթներից հետո կայացել է ռեկտորի ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկությամբ, 19 կողմ ձայներով խորհուրդը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է Արմեն Գրիգորյանին:

ՀՊՏՀ խորհուրդը հաստատել է ընտրության արդյունքները: ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և առաջարկել, հնարավորության դեպքում, հաշվի առնել նիստին հնչած բոլոր լավ առաջարկներն ու ընդունելի գաղափարները։

գգ.jpg (401 KB)

Նիստի ավարտից հետո ՀՊՏՀ խորհրդի նախագահը և անդամները, նորընտիր ռեկտորի ուղեկցությամբ, շրջայց են կատարել բուհում և ծանոթացել վերջին մի քանի ամսում ՀՊՏՀ-ում կատարված հսկայծավալ աշխատանքի արդյունքին՝ նորաոճ, հիմնանորոգված, կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի տասնյակ կրթական տարածքներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7801 դիտում

Ղազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է

Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար

Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ

Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին

Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը

18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ

Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին