Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:
Այս մասին հայտնել են նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով:
Նախարարը ողջունել է «Կատարայի» պատվիրակությանը՝ կարևորելով երկու պետությունների միջև մշակույթի և ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտների համագործակցության հնարավորությունները:
Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են հայկական կենտրոնի հիմնումը «Կատարա» մշակութային հիմնադրամում: Ժաննա Անդրեասյանը ողջունել է այս գաղափարն և ընդգծել՝ «Կատարա» հիմնադրամի բազմամշակութային հայեցակարգը շատ գնահատելի է, իսկ դրա մի մասը կազմելը՝ համահունչ է մշակույթի հանրահռչակման պետական քաղաքականությանը:
«Տարբեր մշակույթներին ծանոթանալու հարթակ ունենալը շատ կարևոր է, որը երկու պետությունների ընդհանուր արժեքների ու մշակույթի ոլորտում ընդհանուր տեսլականի ուղղությամբ համագործակցության լավ հիմք կարող է դառնալ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
«Կատարայի» գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոստովանել՝ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և քննարկել համագործակցության լայն ներուժը: Անդրադառնալով «Կատարայի» գործունեությանը՝ նա նշել է՝ հիմնադրամի տեսլականն է լինել համաշխարհային առաջատար հարթակ բազմամշակութային գործունեության համար: Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը կիսվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան կատարած այցի տպավորություններով:
«Կատարայի» պատվիրակությունը Մատենադարանում շրջել է մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթին կարևորել է հատկապես Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուի ուսումնասիրությունը, որոնց թիվը հասնում է 3000-ի:
Պատվիրակությունը դիտել է եղել նաև Հայաստանի ազգային պատկերասրահում բացված հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժամանակակից արվեստի, գրականության, գրահրատարակչության և գրական ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում ԿԳՍՄ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ փոխգործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ թարգմանությունների, փորձի փոխանակման, պրակտիկայի ծրագրերի իրականացման առումով:
Կողմերն անդրադարձել են նաև Կատարի համալսարանում հայ ուսանողների համար կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև «Կատարայի» կողմից մշակույթի կառավարման ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումների կազմակերպման հնարավորություններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով. ինչ է սպասվում Ամանորի գիշերը
2024-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում 15 հազարից ավելի օբյեկտնի դատական փորձաքննություն է իրականացվել
Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին
«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին
Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ
Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան
ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ
Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը
Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ
Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան
ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը
Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ
58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար
Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը
Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել
«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ
Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին
Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել
Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված
Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ
Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ
2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ
Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
Սախալինսկից Նովոսիբիրսկ ուղևորող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այլ վայրում
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը
Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով
2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
Շիրակի մարզի Փանիկի մշակույթի տունը հիմնանորոգված է. վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT