«Անինքնասեր լինելու վկայություն». ինչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, թե զբաղվում է քաղաքականությամբ

16/10/2024 schedule22:00

Ռոբերտ Քոչարյանն օրերս խոսել է, թեեւ նրա դեպքում նախընտրելի կլիներ, որ լռեր այն մասին, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո քաղաքականությամբ չի զբաղվել, իսկ «2018-ին քաղաքականությունն է իրենով զբաղվել»։

(«Յա, իրո՞ք», կասեր Սերժ Սարգսյանն ու հավանաբար երեսով կտար՝ եթե քաղաքականությամբ չես զբաղվել, բա ո՞վ էր իր սատելիտների միջոցով եւ/կամ անձամբ քննադատում իմ պաշտոնավարման շրջանի այս կամ այն նախաձեռնությունն ու որոշումը՝ Մաքսային միությանը միանալուց մինչեւ արտագաղթ, տնտեսական ցուցանիշներ եւ ՀՀ սահմանադրության 2015-ի բարեփոխումներ)։

Քոչարյանը հավելել է, թե այժմ քաղաքականությամբ է զբաղվում, քանի որ «վտանգներն ու մարտահրավերներն են ստիպում», եւ մինչեւ դրանք չվերանան, ինքն ու իր թիմն իրավունք ունեն զբաղվել․․․․ 2-րդ հնագույն մասնագիտությամբ։ Քաղաքականությունը նկատի ունենք, որը, այո, ոմանք համեմատում են նաեւ անբարոյականության հետ, ոմանք էլ առարկում՝ քաղաքականությունն անբարոյականություն է, եթե դրանով զբաղվում են անբարոյականները։

Ինչեւէ, չշեղվենք ու արձանագրենք՝ Քոչարյանը, փաստորեն, զբաղվում է քաղաքականությա՛մբ, այն էլ՝ թիմո՛վ։ Ենթադրաբար՝ «թիմ» ասելով՝ Դաշնակցությանը նկատի ունի եւ մեկ էլ կալանքից ազատվելու համար մեկ տարի առաջ պատգամավորի մանդատը վերցրած հարազատ որդուն։

Հարց է ծագում՝ քաղաքականությամբ զբաղվել ասելով՝ նա հատկապես ի՞նչ նկատի ունի՝ իր չիրացված ամբիցիանե՞րը՝ դառնալ ՀՀ վարչապետ, թե՞ երկու տասնյակ՝ մանդատները պինդ գրկած, ԱԺ-ում նստած «Հայաստան»-ական պատգամավորների գործունեությունը, որոնց թիվ մեկ առաքելությունը ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվները ՀՀ թիվ մեկ ամբիոնից տիրաժավորելն ու գեներացնելն է՝ քայքայելով հայ ժողովրդի, այդ թվում՝ իրենց ընտրած քաղաքացիների տեղեկատվական իմունիտետը, արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարում ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը ներսից հարվածելն ու, ըստ էության, նոր սպառնալիքներ ստեղծելը։

Եթե քաղաքականությամբ զբաղվել ասելով՝ Քոչարյանը նկատի ունի տարին մեկ՝ տաքերն ընկնելուն պես սկսվող եւ ցրտերն ընկնելուն պես ցրվող զանազան շարժումները՝ իշխանափոխության անփոփոխ օրակարգով, ապա սա, թույլ տվեք ասել, ոչ թե քաղաքականությամբ զբաղվել է, այլ քաղաքական անադեկվատության, բթամտության, եթե կուզեք՝ անինքնասեր լինելու վկայություն։

Ինչո՞ւ, քանի որ նա ու նրա թիմն այդպես էլ ի վիճակի չեղան ըմբռնել մի պարզ ճշմարտություն՝ չունեն հանրային վստահություն, եթե չասենք՝ մերժված ու ատելի են ժողովրդի մեծամասնության շրջանում, ինչի անառարկելի ապացույցը հերթական մեռած եւ շուտով «ի վերին Երուսաղեմ» ուղեւորվելիք շարժումն է։  

Արձանագրենք՝ քաղաքական խարդավանքների շնորհիվ իշխանության եկած, երկիրը «միակ տղամարդու» «գրանդիոզ մոլորությամբ» կառավարած Քոչարյանն այդպես էլ չի հասկացել «քաղաքականություն» եզրույթի իմաստը։ Եթե հասկացած լիներ, ապա, երբ ի պաշտոնե կոչված էր քաղաքականությամբ զբաղվելու, երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները չէր հանձնի մեկ այլ պետության՝ մշտական կախվածության մեջ գցելով սեփական երկիրը, դարձնելով խոցելի այդ երկրից եկող սպառնալիքների ու մարտահրավերների հանդեպ։ Եթե հասկացած լիներ, ապա իր պաշտոնավարումը կնշանավորեր քաղաքական խոսքով ու խոսույթով, եւ ոչ թե՝ մինչեւ հիմա հիշվող ու զավեշտ հարուցող արտահայտություններով (անհարմար ենք զգում մեջբերելը), նախագահի աթոռին մնալու համար էլ կպայքարեր քաղաքական գործիքներով, եւ ոչ՝ ռեպրեսիաներով, արյամբ ու ահաբեկչությամբ, ընտրություններ ու հանրաքվե կեղծելով, քաղաքական դաշտը այլասերելով ու ապականելով՝ ներդնելով տարատեսակ «դհոլների» ու «կլիենտների» ինստիտուտը։     

Ի դեպ, կեղծել ասացինք, հիշեցինք․ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է եղել պատասխանել մի անդուր, դիսկոմֆորտ առաջացնող հարցի՝ ապագայում հավակնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Իրեն «ազնիվ պիոներականի» (թե՞ կոմերիտականի) պես պահելու՝ հարցին ուղիղ ու ճիշտ պատասխանելու փոխարեն՝ Քոչարյանը որոշել է դիմել կեղծիքի՝ նետելով՝ ոչ, եւս մեկ անգամ ոչ։

«Ես եղել եմ ե՛ւ նախագահի պաշտոնում, ե՛ւ վարչապետի, եւ այդ պաշտոնն այն քաղցրությունը չունի, որ չտես մարդիկ կարող են կպնել եւ կարծել, որ դա իր կյանքի վերջին երազանքն է»,- ասել է նա:

Ֆիքսենք՝ Քոչարյանի համար պաշտոնը քաղցր բան է։ Եղել է եւ շարունակում է լինել։ Դեռ չլինե՞ր։ Պաշտոնն է, որ Ղարաբաղի մետաքսի կոմբինատի պարտկոմի երբեմնի քարտուղարին հնարավորություն տվեց «օտ ի դո» վայելել պաշտոնի բերումով տրված հաճույքներն ու զանազան քաղցրությունները (չթվենք) եւ ամենակարեւորը՝ «օտ ի դո» դիզել։ Եվ պաշտոն չունենալու բերումով է, որ այսօր նա ստիպված է քաշել իր վայելած «քաղցրությունների» եւ հատկապես դիզածի հետեւանքները՝ կանգնելով (ընտանյոք հանդերձ) Հակակոռուպցիոն դատարանի առաջ։ Եվ պաշտոնի է ձգում՝ պաշտոնի բերումով «օտ ի դո» դիզածը՝ ինչք ու ունեցվածք, փրկելու համար։ Ճիշտ է, որ «կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացներ Սերոբին», բայց նաեւ ճիշտ է, որ նորից պաշտոն ճանկելն է, որ «կքաղցրացնի» Սեդրակիչին՝ փրկելով ոչ միայն նրա ինչքն ու կայքը, այլեւ ինզինքը՝ իր պաշտոնավարման ավարտին տեղի ունեցած մասշտաբային հանցագործության՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործով պատասխանատվություն կրելուց։   

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, վտանգներին, պետությանը, հայրենիքին, այդ երկուսի փրկությանը․․․․ ապա սրանք սենտիմենտի ժանրից են, իսկ Քոչարյանը, ինչպես հայտնի է, (ջղա)ձիգ մարդ է՝ սենտիմենտալ բաներն նրան սազական չհամարող։ Ու այս ամենի հետ մեկտեղ ահավոր պրագմատիկ է՝ գիտի՝ քանի գործող իշխանությունը պաշտոնավարում է եւ ունի ժողովրդի աջակցությունը, փրկվելու իր օրերը հաշվված են։   

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6511 դիտում

Լուկաշենկոն ստանձնել է թագավորի ծաղրածուի դերը, նրա միջոցով Կրեմլը որոշ ուղերձներ է մեզ փոխանցում. Աբրահամյան

Շոումենին հուշեք բեմից իջնի, Ծիծեռնակաբերդը մոնոներկայացման հարթակ չէ. Չախոյան

«Իմ Քայլի» կողմից կազմակերպված «Ամանորյա մեծ վիճակահանության» հաղթողները ստացել են իրենց արժեքավոր նվերները

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». վարչապետը նոր հատված է հրապարակել

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

Վերին Խոտանան-Տանձավեր ճանապարհին մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը. լուսանկարներ

Ցանկանում ենք, որ Իրաքի և Սիրիայում ձևավորված նոր կառավարության միջև սերտ կապ հաստատվի. Թուրքիայի ԱԳ նախարար

Նախկին կալխոզնիկը թող գնա կարտոֆիլ մշակի և իր շեֆ Պուտինի հետ պաղ ջուր նստի, հանգստանա. Մկրտչյան. տեսանյութ

Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավոր

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիների շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը

Կինը դանակահարել է ամուսնուն ծեծած տղամարդուն, ներկա են եղել նաև վերջինիս ընկերները․ վիրավորը հիվանդանոցում է

Ամեն կոպեկը, որը հավաքվում է ՀՀ ամենաաղքատ քաղաքի բնակիչներից, ոչ ոք իրավունք չունի մսխելու. Սարիկ Մինասյան

Ծիծեռնակաբերդի բացման օրը Խորհրդային միությունը շահարկել է Ցեղասպանության փաստը. Առաքելյանը մանրամասնում է

Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. փոխվարչապետ

Մենք պետք է գոնե 5000 հոգի տարեկան դոնոր ունենանք ապահովելու ամեն օր ավելացող կարիքները. Անահիտ Ավանեսյան

Գլխավոր դատախազը նոր նշանակում է արել

«Ավանտա»-ն սկսել է իրավական գործընթացներ ընդդեմ antheris-ի․ բժշկական կենտրոնի վերաբրենդավորվման լուրը կեղծ է

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Վարչապետն ընդունել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ին

Անթալիայի բազմահարկ հյուրանոցում հրդեհ է բռնկվել. ներսում օգնություն կանչող մարդիկ կան. տեսանյութ

Հուսով ենք՝ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության, Բելառուսը պատրաստ է. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Խորհուրդ կտամ մութ սենյակում սև կատու չփնտրել. պետք է վերլուծել մեզ հետ տեղի ունեցածի պատճառները. Ղազարյան

Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը բարձր է նորմայից. ինչ է կանխատեսվում

Նորավանքի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. տեսանյութ

Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար

Հայոց ցեղասպանությունը ոմանք փորձում են օգտագործել որպես ձեռքի մանրադրամ․ Ալեքսանյան

Հայաստանը և ևս 2 երկիր չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը

Հրդեհ է բռնկվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանում եզակի մասնագիտացված բուժհաստատության՝ «Արյան բանկ» կենտրոնի բացմանը

Ինձ խորհուրդ է տվել գործընկեր, և գումար արդեն հասել է իմ հաշվին. ՊԵԿ-ը տեղեկացնում է տարածվող կեղծիքի մասին

ՀՀ քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ինչ էր ասում ժամանակին Հայաստանի լավագույն ցեղասպանագետներից մեկը. Մարիա Կարապետյանը հիշեցրել է

Կասկած կա, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ

Ներկայացվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի 2024-ի աշխատանքը, ամփոփվել Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100 օրը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 27-ին

Սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի հրամանով