Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

17/10/2024 schedule17:45

Նոր մեծ նախագիծ ու միանգամից երեք արշավ: Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։

MYAMERIA_MYARMENIA_01.png (2.27 MB)

Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

«Քանի որ բոլոր կարևոր որոշումները մենք կայացնում ենք միասին՝ ամբողջ ընտանիքով, այս անգամ մեր ԿՍՊ և բարեգործական ծրագրերի ոլորտների ընտրության հարցում ուզում ենք մեր հաճախորդներին և հաճախորդ չհանդիսացող բոլոր քաղաքացիներին տալ հնարավորություն՝ մասնակցելու այդ որոշումների կայացմանը և օժանդակելու մեզ: Մենք միասին կորոշենք, թե 2025 թվականին որ ոլորտների զարգացմանն է ուղղվելու «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրերի բյուջեի որոշ մասը՝ 100 միլիոն ՀՀ դրամը»,- ասում է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ- Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Քվեարկությանը կարող են մասնակցել բացառապես բոլորը, սակայն հաճախորդների ձայնը MyAmeria հավելվածով քվեարկելու դեպքում 10 անգամ բազմապատկվելու է:

MYAMERIA_MYARMENIA_02.png (3.01 MB)

Հաջորդը՝ «Իմ Ամերիա, իմ տուն» մեծ վիճակախաղն է, որով Բանկն իր գործող և նոր հաճախորդներին հնարավորություն կընձեռնի շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում: Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը, ապա մինչև հունվարի 31-ը վիճակահանության միջոցով (պատահականության սկզբունքով) մեկ հաղթող կշահի բնակարան Երևանում՝ Մոնթե թաղամասում:

«Ամերիաբանկ»-ի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն էլ մանրամասնում է, թե  ինչ գործողություններ և քայլեր են անհրաժեշտ կատարել վիճակախաղին մասնակցելու համար և ինչպես կարող են մասնակիցները տուն շահելու հավանականությունը բարձրացնել:

«Ինչպես գիտեք, օնլայն բանկինգ ծրագիրը՝ MyAmeria-ն, մեր ընդհանուր ծրագրի կենտրոնում է, և դրա շուրջ մենք ունենք մի շարք այլ համակարգեր՝ MyInvest, MyHome, MyCar, նաև ունենք MyBusiness հարթակը, և, ըստ էության, բոլոր այդ հարթակներում և պլատֆորմներում հաճախորդները որոշակի գործողությունների պարագայում կստանան որոշակի պրոմոկոդերի քանակություն: Պրոմոկոդերը տրվելու են ամեն ամիս՝ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, և հաճախորդները հնարավորություն ունեն վերոնշյալ գործողությունների և ակտիվության արդյունքում կուտակել առավելագույն քանակությամբ պրոմոկոդեր, այնուհետև այդ պրոմոկոդերով մասնակցել վիճակախաղին և շահել բնակարան: Նախաձեռնության հիմնական իմաստը ընդգծելն է ՀՀ-ում ապրելու և արարելու կարևորությունը»,- ասում է նա:

2.jpg (4.48 MB)

Երրորդ նախաձեռնությունը՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն է, որն ուղղված է ուսանողներին և իրականացվում է VISA-ի հետ համատեղ: Մրցույթի շրջանակում Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալ երեք մրցանակ:

«Առաջինը կրթաթոշակն է, ամսական 50,000 դրամի չափով (5 ամիս շարունակ), և այն 160 ուսանողները, որոնք մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվեն,  կստանան վերոնշյալ կրթաթոշակը:

Երկրորդ մրցանակի ներքո` մրցույթի արդյունքում հաղթած տասը լավագույն ուսանողները կստանան աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն: Սա վերաբերում է արտերկրի առաջնակարգ համալսարաններին:

Եվ երրորդ մրցանակը՝ ուսանողների այն երեք նախագծերի ֆինանսավորումն է ընդհանուր 10 միլիոն դրամի չափով, որոնք միտված կլինեն կոնկրետ մեր իրականությունում առկա որոշակի խնդիրների լուծման»,- մանրամասնում է Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ այս նախագծերը միտված են նաև խթանելու ուսանողների բարձր առաջադիմությունը, մրցույթներին մասնակցելու համար ապահովելու ՄՈԳ-ի որոշակի մակարդակ՝ նվազագույնը տվյալ բուհի սահմանած արժեքի 65%-ի չափով:

«Ամերիաբանկ»-ի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ բոլոր նախագծերի հիմնական շահառու խմբերից մեկը երիտասարդներն են՝ ուսանողները, և ակնկալում են, որ այդ ուսանողների որոշ մասը կմիանա «Ամերիաբանկ»-ի ընտանիքին. «Կդառնան մեր թիմի անդամներ, աշխատակիցներ, և ընդհանրապես սա մեր ազգային շահերից է բխում, որպեսզի ունենանք կրթված և բանիմաց երիտասարդներ: Իմ ամենակարևոր ակնկալիքը նա է, որ մեր հայրենակիցները ակտիվ մասնակցեն քվեարկությանը և մեզ հետ միասին ընտրեն այն ոլորտը, որտեղ 2025 թվականին կիրականացնենք ԿՍՊ և բարեգործական մեր ծրագրերը: Հուսով եմ` մեծ մասնակցություն կլինի, քանի որ չեմ մտաբերում, որ նման նախաձեռնություն եղել է: Միացեք այս նախագծին, որպեսզի մենք միասին ամբողջ ՀՀ-ի բնակչության միջոցով կարողանանք կերտել և որոշել մեր ապագան»:

Միջոցառման շրջանակում «Ամերիաբանկ»-ի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նաև ամփոփ ներկայացրեց բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ, մասնավորապես, որ գործունեության ամբողջ ընթացքում «Ամերիաբանկ»-ը միջազգային հեղինակավոր ամսագրերից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը՝ Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում, իսկ ԿՍՊ և բարեգործական ծրագրերին է ուղղել ավելի քան 2.7 միլիարդ դրամ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
897 դիտում

Այ բալամ, պարտվելուց առաջ գոնե ռինգ մտեք. Սաֆարյանը՝ ՀՀ նախկին նախագահների՝ բանավեճից հրաժարվելու մասին

Ձվածեղը սարքել ես՝ մարդդ կերել ա, տեսել ենք, բայց որ տղադ ա կերել՝ չենք տեսել. նպատակը մտքի հեղինակին օգնելն է

Եթե մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին. Իոաննիսյան

Նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը

Վարչապետի՝ բանավեճի հրավերը նախկին նախագահների համար լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները. Չախոյան

Քննարկվել են փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրները

Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է. տեսանյութ

2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

ԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները

Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ

Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ

Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան

ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը

Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի

Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը

Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին

Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից

Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը

Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ

Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ

Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել

Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում

Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց

2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել

Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան