Երևան
12 °C
Մոլդովայում հոկտեմբերի 20-ին միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե, որոնց նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահ Մայա Սանդուն «օտարերկրյա ուժերի հետ աշխատող հանցավոր խմբավորումներին» մեղադրել է ընտրություններին միջամտելու համար։
Երկրում քվեարկության նախնական արդյունքներով՝ նախագահ Մայա Սանդուն կանցնի երկրորդ փուլ՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի հետ միասին։
ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը երկրի սահմանադրությամբ ամրագրելու հանրաքվեի արդյունքներով էլ՝ ձայների 98,29 %-ի հաշվարկից հետո Մոլդովայի ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ քվեարկողների 50 %-ը դեմ է քվեարկել մինչև 2030 թվականը երկրի միացմանը Եվրամիությանը, իսկ 50 %-ը սատարել է այդ նախաձեռնությունը։
Այս արդյունքների հրապարակումից հետո Սանդուն հայտարարել է, թե «օտարերկրյա ուժերի հետ աշխատող խմբավորումները» հատկացրել են տասնյակ հազարավոր եվրոներ և իրակնացրել ստերով լի քարոզչություն, որպեսզի Մոլդովան «մնա անորոշության և անկայունության ծուղակում»։ Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ ունեն «աննախադեպ մասշտաբների հասնող կեղծիքների վերաբերյալ հստակ փաստեր»։
Սանդուն ընտրությունների բացահայտ ֆավորիտ էր, սակայն սոցհարցումները թույլ չտվեցին նախապես հստակ կանխատեսել՝ կպահանջվի՞ երկրորդ փուլ, թե՞ նա կհաղթի առաջինում։
Այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է արձանագրությունների 98%-ը, պարզ է դարձել, որ գործող նախագահը հավաքել է ձայների գրեթե 42%-ը, նախկին գլխավոր դատախազ Ստոյանոգլոն՝ 26%-ից մի փոքր ավելի։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, Սանդուն և Ստոյանոգլուն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում։
ԿԸՀ-ն հայտարարել է, որ երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։
Ընդհանուր առմամբ, այս ընտրություններում քվեարկել է մոտ 1,5 միլիոն քաղաքացի, Սանդուի օգտին քվեարկել է ավելի քան կես միլիոն մարդ:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Սանդուի համար հեշտ չի լինի։ Որովհետև, միևնույն ժամանակ, մոլդովացի շատ ընտրողներ բացասական պատասխան են տվել այն հարցին, թե արդյոք աջակցո՞ւմ են Սահմանադրության փոփոխություններին, որոնք նախատեսում էին նախանշել երկրի ուղին դեպի եվրաինտեգրում։
Նախագահի շտաբը հույս ունի, որ սփյուռքի քվեն ինչ-որ կերպ կփոխի իրավիճակը, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, հանրաքվեում նման հաղթանակը դժվար թե համոզիչ թվա։
Երկու շաբաթից՝ նոյեմբերի 3-ին, նախագահ Սանդուն երկրորդ փուլում կհանդիպի Ստոյանոգլոյի հետ։ Եթե հանրաքվեն պարտվի, նա կարող է հիասթափություն առաջացնել իր կողմնակիցների կողմից, որոնք կարող են երկրորդ անգամ չհասնել ընտրատեղամասեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում
Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել
Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան
Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում
Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ
Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան
Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել
Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն
Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ
Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT