Երևան
12 °C
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 21-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները:
«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը:
Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը:
Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:
Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով:
Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Հարցուպատասխանի ձեւաչափում ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ, քարտեզներով, Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով եւ դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով:
«Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջեւ սահմանազատման բազային սկզբունք եւ առաջնորդվել դրանով, որը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար»,- ասել է հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ըստ նրա` կանոնակարգով կարգավորվում է հանձնաժողովների համատեղ գործունեությունը, սահմանվում են հանձնաժողովների գործունեության ընթացքում մշակվող եւ ընդունվող փաստաթղթերի ցանկը, փորձագիտական խմբերի աշխատանքների եւ ծախսերի կազմակերպման սկզբունքները, սահմանազատման գործընթացի ավարտին կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցեր:
Նշվել է, որ կանոնակարգի համաձայն` սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելիք քարտեզագրական փաստաթղթերը, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը:
Սարգիս Խանդանյանի տեղեկացմամբ Ազգային ժողովի կողմից կանոնակարգը վավերացնելու համար նախապայման է` դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրության համապատասխանության հարցը: «ՍԴ որոշմամբ այս պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` եզրակացնելով, որ նախագծի ընդունման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խորհրդարան. նախագիծը լրամշակման կարիք չունի, եւ նախագծին առնչվող այլ օրենքի կամ ԱԺ-ի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է»,- փաստել է պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ խորհրդարանում հարցի քննարկումը նաեւ ժողովրդավարության սկզբունքներից բխող գործընթաց է: Սարգիս Խանդանյանն առաջարկել է դրական եզրակացության տալ նախագծին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Ելույթներում խորհրդարանականներն իրենց դիտարկումներն են արտահայտել փաստաթղթի վերաբերյալ: Եղել են ե'ւ դրական, ե'ւ բացասական տեսակետներ:
Ընդդիմադիր պատգամավորները խոսել են ներկայացված կանոնակարգի վավերացման հիմքերի բացակայությունից եւ դրա բացասական հետեւանքներից: Կարծիք է հնչել, որ կանոնակարգը պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու սկզբունքներ, չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ:
Եզրափակիչ ելույթում Մհեր Գրիգորյանը նշել է, որ հընթացս անդրադարձ կկատարվի խնդրահարույց հարցերին: Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին` զեկուցողը կարեւորել է այլընտրանքային առաջարկների կամ մոդելների վերաբերյալ երկխոսությունը:
5 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳիտե՞ն հեղինակները, որ իմպիչմենտը ձախողելու է, միանշանակ՝ այո. Հակոբյանը նշել է՝ ինչի համար է այն կազմակերպվել
Մեզ չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ, նրանց գործողությունները նվեր են իշխանություններին. Մինասյան
Մոսկվան վրեժ է լուծում. Շահրամանյանն է ԼՂ նախկին ղեկավարությանը հանձնել Բաքվին ու եկել ՀՀ. Շիրինյան. տեսանյութ
Երևանում կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից շինարարն ընկել ու մահացել է
Փաշինյանը և Միխալն ամփոփել են քննարկումների արդյունքները և պատասխանել ԶԼՄ-ների հարցերին. ամբողջական
Հունվարից մինչ օրս քանի քաղաքացի է ստացել սոցիալական կրեդիտ և որքան է գումարը. վարչապետը թվեր է հրապարակել
Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերի մանկապարտեզներ և դպրոց. տեսանյութ
Ինչու է աղաղակում Արա Աբրահամյանը. ինչ պատվեր է կատարում ռուսական խոսափողը. տեսանյութ
Հայ լուսանկարչի նկարները 1 շաբաթ ներկայացվելու են ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի պաշտոնական էջում
Քաոս Եվրոպայի մի մասում. էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եվրոպական 4 երկրում
Համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ավելի խորացնել առկա փոխգործակցությունը. Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետին
Դուք ընտրել եք ճանապարհ, որ նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու կամ խզելու մտադրություն չունենք. ՀՀ վարչապետ
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից մինչև տարածաշրջանի խաղաղության գործընթաց. ինչ են քննարկել Փաշինյանը և Միխալը
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան
Հարբած վարորդը, իմանալով, որ զրկվում է վարորդական վկայականից, հարվածել է պարեկի դեմքին, քաշքշել մյուսներին
Քիմ Քարդաշյանին «կողոպտիչ պապիկներ»-ի գործով Փարիզի դատարան են կանչել
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը
Դոհայից, Մինսկից և Դուբայից Երևան են ժամանել օտարերկրացիներ, որոնք այլ երկրներում հետախուզվում են
Երևանում 36-ամյա վարորդը մեքենայով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին
Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը
Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները
Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին. լուսանկարներ, տեսանյութ
Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվել է Շուշաննա Թովմասյանի երրորդ բալիկը
Պապոյանն ու Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». լուսանկարներ
Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, դիզվառելիք, ծխախոտ. ի՞նչ է հայտնաբերվել 1 շաբաթում
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների մեկշաբաթյա ծառայության արդյունքները
ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին
Մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը
Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո
Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով
Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել
Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը
Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին
Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT