Ուրդեղ մե մեխմ է պետք, ես 3-ը կզարգեմ․ Գյումրու դրամատիկականի կուլիսների կարևոր մարդիկ՝ վարպետ Մարտուն

27/10/2024 schedule15:00

«Փորձանք բդի չգա։ Ես էս հարցը շատ խիստ դրել եմ։ Ուրդեղ մե մեխմ է պետք, ես 3-ը կխփեմ։ Ապահովությունն առաջնային է»:

Մեծ, մի փոքր սառը ու ամենատարբեր գործիքներով, պարագաներով, մուրճեր, սղոցներ, մեխերով, շինանյութով, հնարավոր ու անհնար իրերով լցված սենյակում գտնվողները վարպետ Մարտունի այս պահանջը շատ լավ գիտեն։ Գիտեն նաև պահանջը խախտելու հետևանքները բոլոր։

6faf9c55-3c41-4bb9-8325-ced81155f3ee.jfif (54 KB)5d62af5b-883c-4e0b-b66c-266c2445012b.jfif (191 KB)

Թատրոնի արհեստանոցի վարիչն է վարպետը։ Աշխատակիցներին ամեն վայրկյան է հիշեցնում՝ դերասանի անվտանգությունն իրենց պատասխանատվությունն է։ Այս անխախտ սկզբունքը Մարտունին դեռ տարիներ առաջ թատրոնի բեմադրական մասի և արհեստանոցի վարիչ Նուբար Քեշիշյանն է փոխանցել։

6069ae8d-104c-4e6a-bfe0-3ec8cc6d7028.jfif (135 KB)

«Դերասանի անվտանգությունը մեր ուսերին է, հանկարծ դերասանն ընկավ, կամ ինչ-որ բան կոտրվեց, կամ դեկորն ընկավ դերասանի վրա, ոչ թե անթույլատրելի է, այլ աններելի։ Էդպիսի բան, փառք Աստծո, դեռ չի եղել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վարպետին բոլորն են վստահում։ 2 տասնամյակից ավել նա է շունչ ու կենդանություն տալիս Գյումրու դրամատիկականի բոլոր ներկայացումների դեկորներին։

d171e1ab-452f-413e-a6e4-37dfd5dd7a3f.jfif (178 KB)

Նախ դեկորը պատրաստողին բդի դուր գա, հետո՝ նոր հանդիսատեսին

«Հայաստանում բոլոր թատրոններից ամենալավը մեր դեկորներ են պատրաստվում: Ու երբ վարագույրը բացվում է, հանդիսատեսն առաջինը դեկորն է տեսնում։ Առաջին էդ արձագանքից հասկանում ես՝ դուր եկա՞վ, թե՞ չէ։ Բայց երբ որ դերասանը սկսեց խաղալ, արդեն դեկորին չի նայում հանդիսատեսը, այլ՝ դերասանի խաղին։ Դեկորին հետևողը մենք ենք մնում»,- նկատում է նա:

dcb1c066-7fd9-444a-8b13-dcecd1a827f5.jfif (149 KB)

Ինչպես Մարտունը մտավ թատրոն

«Ես մինչև թատրոն գալն ուրիշ տեղ եմ եմ աշխատել՝ մանկավարժության ասպարեզում, էնտեղից քիչ բան չբերեցի թատրոն: Որ եկա, ստեղ շինարարություն էր, Պողոսյան Էդիկը տեսավ (նկատի ունի դրամատիկականի նախկին տնօրենին) ու ըսեց՝ դու պետք ես մեր թատրոնին։ Ու ես զգացի իմ պետք լինելս: Ընթացքում ես շատ բան սովորեցի թատրոնից ու մեր մեծերից, տեսնելն էլ էր հերիք՝ սովորելու համար։ Մարդը բդի տեսնելով գողանա վարպետից»,- համոզված է նա:

4.jfif (171 KB)

Սաղ կձգտեն չփոշոտվին, կամպյուտորի դեմը նստին, հանգիստ, մաքուր մնան

Մարտունը եկել ու մնացել է դրամատիկականում։ Գնալու միտք չունի, բայց անհանգիստ է. սերնդափոխություն չկա արհեստանոցում։ Ասում է՝ երիտասարդներին ծուխն ու փոշին չի ձգում, գալիս, 1-2 օր մնում, հեռանում են։

«Դժվար է սերնդափոխությունը, գալիս են, բայց 7-8 ժամ չես կարող էսօրվա երիտասարդին պահել: Փոշոտ, մրոտ գործ, սվառկա, փայտը, փոշին տեսնում են՝ էլ չեն մնում։ Մեկը կարող է սիրով գա, բայց ընդհանրապես շատ դժվար է, չեն գալիս հիմնականում, որովհետև էսօր երիտասարդները սաղ կձգտեն չփոշոտվին, կամպյուտրի դեմը նստին, հանգիստ, մաքուր մնան։ Բայց գան, հեչ որ չէ, իրանց տան համար էլ պիտանի բաներ կսորվին։ Շատ դժվար է էս հարցը, շատ»,- ափսոսանք է հայտնում նա:

Վարպետն ասում է՝ ոչ միայն թատրոնի արհեստանոցում աշխատել չեն ուզում, այլ ընդհանրապես արհեստին տիրապետելու ցանկություն ունեցողների թիվն է պակասել։ Նախկինում արհեստագործական ուսումնարանում է աշխատել։ Պատմում է՝ տարեցտարի ուսանողների թիվը պակասել է, նախկին 40 հոգանոց կուրսերից այսօր գրեթե ոչինչ չի մնացել։ Կեսն էլ լինի՝ լավ է։

d2dc34fd-5d1e-4603-b97b-ab00f9db0489.jfif (160 KB)7ceae904-00d1-4493-9e7a-dee428e532e7.jfif (154 KB)

Մարդը եթե սիրեց թատրոնը, կմնա, կաշխատի, եթե զոռով բդի գործի գաս, լավ է՝ չգաս

Թատրոն է մտել սիրելով, բայց չի պատկերացրել, որ այդ սերն այնքան կմեծանա, որ իրեն մշտապես այս հարկի տակ կպահի։

Վարպետ Մարտունը կուլիսների այն կարևոր մարդկանցից է, որը երբեք չի երևում, բայց ներկա է յուրաքանչյուր վայրկյանին իր դեկորներով։ Նրան հանդիսատեսը չի ճանաչում, բայց երբ վարագույրը բացվելուց հետո գոհունակ շշուկներ են տարածվում դահլիճում, նա իր գնահատված լինելը առավել շոշափելի է զգում։

«Մարդը եթե սիրեց թատրոնը, կմնա, կաշխատի: Սիրով բդի գաս գործի։ Եթե մարդը զոռով եկավ գործի, լավ է՝ չգա։ Ես սիրով ամեն առավոտ ժամանակին ստեղ եմ: Էղել է, որ մինչև իրիկուն մնացել ենք, ազատ օրերին ենք աշխատել։ Ես կսիրեմ ժամանակից առաջ ընկնել, գործը շուտ հանձնել»,- ընդգծում է նա:

4679c360-9708-4912-b2a8-9ca8f7ca0e75.jfif (159 KB)

Զրույցի ավարտին մի գաղտնիք է բացում վարպետ Մարտունը, ասում է՝ հենց զանգերը հնչեցին, վարագույրը բացվեց, ինքը կուլիսներում լարված կանգնած է։ Անկախ հանգամանքից, որ վստահում է ինքն իրեն ու իր աշխատանքին, միևնույն է, դերասանի ամեն շարժմանը, իր պատրաստած աստիճաններով բարձրանալ-իջնելուն, աթոռին նստել-վեր կենալուն ակնդետ է հետևում, ավարտին՝ շունչ քաշում, խիղճն ու սիրտը հանգիստ՝ գործընկերների հետ սպասում հաջորդ ներկայացումներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14188 դիտում

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ