Երևան
12 °C
Հոկտեմբերի 28-ին PMI Science (Փի Էմ Այ Սայնս) Գիտահետազոտական կենտրոն էին այցելել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի աշխատակիցները: Նպատակը ծանոթանալն էր Կենտրոնի գործունեության ուղղություններին, առկա մարտահրավերներին և խնդիրներին, ուրվագծելը հետագա հնարավոր համագործակցության հեռանկարները:
PM Science Գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2018 թվականին: Այն Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ վերազգային կորպորացիայի կողմից ամբողջ աշխարհում հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։
Կենտրոնն ակտիվորեն ընդլայնվում է, իսկ գիտնականներն աշխատում են երեք հիմնական ուղղություններով՝
-Ինովացիաների կառավարում,
-Էքսպերիմենտալ ինժեներիա,
-Մաթեմատիկայի գերազանցության կենտրոն:
Գիտահետազոտական կենտրոնը, բացի հիմնական 3 ուղղություններով աշխատանքից, նաև զարգացնում է գիտական-կրթական էկոհամակարգը, ֆինանսավորում ամենատարբեր պրոյեկտներ, իսկ որոշ ուսանողների համար վարձավճարի փոխհատուցման տեսքով ստեղծում պայմաններ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար: Նրանցից շատերը հետագայում դառնում են գիտահետազոտական կենտրոնի պրակտիկանտներ, ապա՝ նաև գիտնականներ: Այս կերպ Գիտահետազոտական կենտրոնը գիտելիքը դարձնում է հասանելի և հետաքրքիր, իսկ գիտությունը՝ նորաձև:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն, որի նպատակն է ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու զարգացումը, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ վերազգային կորպորացիայի PMI Science Գիտահետազոտական կենտրոնի շնորհիվ ուզում է ցույց տալ, որ ՀՀ-ում կան վերազգային ընկերություններ, որոնք հաջողել են և իրենց նպաստն ու ներդրումն ունեն համաշխարհային գիտության, IT, և այլ ոլորտների զարգացման գործում:
«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կիսվելով Գիտահետազոտական կենտրոնում կատարած շրջայցի տպավորություններով, ասում է՝ իր համար բացահայտում էր, որ ՀՀ-ում այդպիսի մեծ թիմ է աշխատում համաշխարհային հռչակավոր կազմակերպությունների հետ:
Օհանեսյանին հաճելիորեն զարմացրել է նաև այն, որ տեղի լաբորատորիաներում արված ամենատարբեր հետազոտություններ օգտագործվում են համաշխարհային Ֆիլիպ Մորրիսի արտադրանքում, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն ունի այդ ներուժը, իսկ հայ գիտնականներն ու IT համայնքը այնքան են գնահատվում միջազգային ասպարեզում, որ նրանց բացահայտումներն ու մտքի արգասիքներն օգտագործվում են աշխարհի խոշոր ընկերությունների գործունեության մեջ:
««Էնթերփրայզ Արմենիա»-ն սերտ համագործակցում է ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների հետ, որպեսզի նրանք իրենց ավելի ապահով ու կայուն զգան, զգան, որ Կառավարությունն ու պետությունն իրենց կողքին են: Ամեն կերպ աջակցելու ենք իրենց գործունեությանը ՀՀ-ում, որը մեզ համար շատ կարևոր է այն տեսանկյունից, որ միջազգային բրենդները ներկայացված լինեն Հայաստանում, ինչն էլ իր հետ բերելու է մուլտիպլիկատիվ էֆեկտներ: Մենք պարբերաբար այցելում ենք օտարերկրյա կապիտալով գործող ընկերություններ, և մեր նպատակն է՝ այդ ընկերությունները տանել դեպի վերաներդրման ու ընդլայնման»,- ասում է Լևոն Օհանեսյանը:
PMI Science Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ վերազգային կազմակերպությունների դերը շատ մեծ է, քանի որ դրանք շատ մեծ պոտենցիալով՝ բազմահազար աշխատակազմով կազմակերպություններ են:
«Վերազգային կազմակերպությունների ներկայացումը խթանում է ՀՀ-ում այն տեսակի գիտելիքի ու մասնագետների թվի աճի, որոնց պահանջարկը շատ մեծ է նաև ամբողջ աշխարհում: Դա նաև տեսանելիություն է ապահովում մյուս վերազգային կազմակերպություններին, որ կարող են ՀՀ-ում ներկայացված լինել, որովհետև ՀՀ-ի պոտնեցիալը իրականում շատ քիչ է օգտագործվում այս պահին, ՀՀ-ն շատ ավելի շատ բան ունի վերազգային կազմակերպություններին տալու, քան այսօր է տալիս»,- նկատում է նա:
Խոսելով PMI Science Գիտահետազոտական կենտրոնի մասին՝ Մարդոյանը ընդգծում է, որ այն վերջին 6 տարվա ընթացքում ՀՀ-ում մոտ 35 միլիոն դոլարի ներդրում է կատարել մոտ 8 միլիոնից ավելի ներդրումը՝ գիտական, ինժեներական և կրթական պրոյեկտների վրա:
«Որոշ խնդիրներ մենք հիմա կարողանում ենք հայաստանյան գրասենյակում լուծել, ինքներս մեր ներուժով, բայց առանց գործընկերների՝ գիտական, ինժեներական և IT կազմակերպությունների ներգրավման, գրեթե անհնար կլինի նմանատիպ կազմակերպության համար որոշակի արդիական խնդիրներ լուծել»,- ասում է Մարդոյանը:
Ըստ Գուրգեն Մարդոյանի՝ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցությունը միտված է լինելու հենց այդ խնդիրների լուծմանն ու վերազգային կազմակերպությունների համար լավ պայմանների ստեղծմանը. «Իրականում շատ լավ է, որ կա նմանատիպ կառույց, որը զբաղվում է վերազգային կազմակերպությունների համար լավ պայմաններ ստեղծելով: Մենք անընդհատ փորձում ենք ավելի շատ խնդիրներ բերել Հայաստան և հենց այստեղ տալ դրանց լուծումը, մեր ամենօրյա աշխատանքը դա է. ինչի՞ դա անել ուրիշ տեղ, եթե կարող ենք Հայաստանում անել, բայց երբեմն հանդիպում ենք խոչընդոտների, որի շրջանակում ուզում ենք ստանալ որոշակի աջակցություն կա՛մ պետության, կա՛մ որոշ ինստիտուտների ներկայացուցիչների կողմից:
Մեզ հաջողվել է վերջին մեկ տարվա երկար աշխատանքներից հետո կազմակերպության գլխավոր մաթեմատիկայով և արհեստական բանականությամբ զբաղվող կենտրոնը բերել Հայաստան, նմանօրինակ շատ բաներ կարելի է անել, և առանց «Էնթերփրայզ Արմենիա»-ի նման կազմակերպությունների ավելի դժվար կլինի, և այդ շրջանակում շատ կարևոր գործ կա անելու»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍտորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում
Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել
Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան
Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում
Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ
Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT