Երևան
12 °C
Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունում կին ծառայողների ներկայությունն ու դերակատարությունը դետալային նշանակություն ունի համակարգի ձևավորման և զարգացման գործում:
35-ամյա լեյտենանտ Հռիփսիմե Ստամբուլյանը նրանցից մեկն է: Նա ծառայում է այն սկզբունքով, որ ոստիկան է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս՝ անկախ նրանից՝ տվյալ պահին համազգեստով է, թե ոչ:
Վերջինս Ոստիկանության համակարգում է 2015 թվականից, Պարեկային ծառայությունում ներգրավվել է 2021 թվականից:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ փոքր հասակում կորել է, հայտնվել ոստիկանության բաժանմունքում. ոստիկանների ջերմ ընդունելությունը սեր է առաջացրել համակարգի նկատմամբ, մեծացել է և որոշել դրա մի մասը դառնալ:
Կին պարեկը միաժամանակ անկեղծանում է՝ եղել է շրջան, երբ հրաժարվել է ծառայությունից, թողել համակարգը, սակայն կարճ ժամանակ անց հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ. թերի է առանց ոստիկանական համազգեստի ու աշխատանքի:
«Ինձ իմ ափսեում չէի զգում, գործառույթները, որ աշխատանքի ընթացքում իրականացնում էի, քաղցի նման ինձ հետապնդում էին, դրա համար նորից վերադարձա իմ աշխատանքին՝ համակարգ»,- նկատում է Հռիփսիմեն:
Վերջինիս համար գերնպատակ է իր աշխատանքով պայքարել այն խնդիրների դեմ, որոնք վտանգի տակ են դնում քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Ամենամեծ պայքարը տվյալ պահին թմրաշրջանառության դեմ պայքարն է: Ինքս դրա դեմ և՛ որպես ոստիկան եմ պայքարում, և՛ որպես մայր, և՛ որպես քաղաքացի, որովհետև չարիք է, չեմ ցանկանա, որ դա մտնի իմ տուն»,- ասում է նա:
Կին պարեկը միևնույն ժամանակ նկատում է, որ հայ հասարակությունում դեռ որոշակի պահպանվում են կին ոստիկանի կերպարի հետ կապված կարծրատիպային մոտեցնումները. «Միակ խնդիրը թերևս տղամարդկանց հետ շփումն է, քանի որ դեռ առկա է հասարակության մոտ, որ աղջիկը ինչի պետք է գիշերով դրսում լինի: Լինում են դեպքեր, երբ դրսում մոտենում ես, արձանագրություն կազմում, ու քաղաքացուն ոչ թե հուզում է այն, թե ինչու ես դու իր խախտումը արձանագրում, այլ, թե ինչու ես դու գիշերը ժամը 3-ին դրսում. կինն ի՜նչ իրավունք ունի այդ ժամին դրսում լինել: Բայց մենք մեր պայքարն ունենք, ու արժեն այդ անքուն գիշերները՝ այդ արդյունքին հասնելու համար»:
Զարմացող և դժգոհող քաղաքացիների կողքին Հռիփսիմեն առանձնացնում է նաև այն քաղաքացիներին, որոնք փողոցում մոտենում են, գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում, երբեմն էլ՝ ծաղիկներ նվիրում:
«Տատիկներ կան՝ այն սերունդը, ովքեր տարիներ շարունակ երազել են համակարգում լինել, համազգեստ կրել, և իրենց ցանկությունը որոշ առումներով չի իրականացել, մեզ տեսնելիս կարծես իրենց երազանքի կերպարին տեսնեն. գրկում են, պաչում, շնորհակալություն հայտնում, նրանց թվում է, որ իրենց երազանքը մենք ենք կատարում»,- ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ գրեթե բոլոր դեպքերն ու պատահարները միմյանց չզիջելու արդյունքում են լինում. Հռիփսիմեի հորդորն ու խնդրանքն է լինել ավելի փոխզիջող՝ համբերատար ու սիրալիր միմյանց նկատմամբ. «Եվ ամենագլխավոր խնդրանքս ու հորդորս է մեր քաղաքացիներին, որ օգտվեն գետնանցումներից ու վերնանցումներից, փողոցը հատեն օրենքով սահմանված տեղից, ոչ թե երբ և որտեղ պատահի: Եղել են դեպքեր, երբ վարչական արձանագրություն եմ կազմել, քաղաքացուն բացատրել եմ դրա պատճառներն ու հիմքերը, շնորհակալություն են հայտնել: Դեպքեր էլ են եղել, սակայն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասել են՝ «քեզ դեռ կգտնենք, կտեսնենք»: Դա ինձ հունից հանում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT