Եթե հանրությունը դեմ է, ինչո՞ւ հայհոյող, ծեծող ֆիլմերը մեծ դիտողականություն ունեն, ուրեմն կեղծ է վրդովմունքը. Մանուկյան

03/11/2024 schedule18:15

Սոցիալական ցանցերում ակտիվ քննադատության են ենթարկվում Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը» ֆիլմից հայտնված կադրերը, որում մանկահասակ երեխաները կիրառում են փողոցային բառամթերք, ներգրավվում բռնության տեսարաններում:

Ֆիլմի հետ կապված «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի հետ: 

- Պարոն Մանուկյան, համացանցում են հայտնվել Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը», ֆիլմից փոքր հատվածներ, որոնք քննադատության են ենթարկվում: Ֆիլմում, ըստ էության, արտացոլված են, այսպես ասած, փողոցային բարքեր, լեքսիկոն, որոնք դրսևորում են և կիրառում մանկահասակ երեխաները: Ըստ պնդումների՝ ֆիլմը նմանեցված է ռուսական «Слова пацана» ֆիլմին: Ծանո՞թ եք այդ հատվածներին, ի՞նչ կասեք դրանց վերաբերյալ:

- Ես «Слова пацана»-ն նայել եմ, ո՛չ լավ, ո՛չ վատ եմ վերաբերվում դրան. պատմական անդրադարձ է 90-ականներին, երբ պետական գործառույթը թուլանում է, և մարդիկ արդարադատություն իրականացնելը վերցնում են իրենց ձեռքը: Կոպիտ ասած, եթե չկան էլեկտրիկ, բժիշկ, բոլորը դառնում են էլեկտրիկ կամ բժիշկ: Ինչ վերաբերում է Գոռ Վարդանյանին, նման մարդիկ նայում են, թե ինչն է շահույթ ու դիտումներ բերում և, ըստ այդմ, կառուցում իրենց ֆիլմը: Չեմ կարծում, թե իրենք որևիցե այլ նպատակ ունենան: Այնտեղ ոչ մի բան չկա մտքի կամ ապրելակերպի փիլիսոփայության մասին, նայում են՝ ինչն է գրավիչ, այն էլ ներկայացնում են: Իսկ թե ինչո՞ւ է դա գրավիչ, արդեն այլ խնդիր է:

- Հեռուստասերիալներում կամ ֆիլմերում, որտեղ տեղ են գտնում «կրիմինալն» ու հայհոյանքը, ուժի դիրքից մարդկանց հետ հաղորդակցվելն ու հարցեր լուծելը, ի՞նչ ռիսկեր են դրանք պարունակում: 

- Իհարկե, վտանգավոր միտումներ կան, և սա ռիսկային է: Դա ընդամենը հեղինակի պատկերացումն է լավի ու վատի մասին, իրենք այդ պատկերացումները ցույց են տալիս: Իսկ մենք ի՞նչ պատկերացումներ ունենք՝ ցույց տվե՞լ ենք, սա խանդիր է: Այս մարդն ունի իր պատկերացումները լավի ու վատի մասին, որը մենք չենք ընդունում, բայց նաև այն, ինչ մենք ենք ընդունում, դա էլ չենք կարողանում ձևակերպել, և հնարավորություն չկա արտահայտելու: Խնդիրը ինչ-որ բան արգելելու մեջ չէ. փոքր տղան, որն ունի խնդիր հասկանալու, թե ինչ է տղամարդկությունը, փորձելու է ինչ-որ մեկին նմանվել, մենք իրեն ինչ-որ առաջարկելու բան ունե՞նք, թե՞ ոչ: Գոռ Վարդանյանն առաջարկում է այդ «թուլա»-ին, որը կարող է ասել «թուլա», հայհոյի: Գոռ Վարդանյանի հերոսների առաջարկը այսպիսինն է՝ հայհոյող, ծեծող, խուլիգան, այն, ինչին մենք վատ աչքով ենք նայում, սա է իր պատկերացրած լավը:

Ես ոչ թե կողմ եմ, որ արգելենք ինչ-որ բան, այլ կողմ եմ, որ ստեղծեն այն, ինչի պակասը կա: Մենք անընդհատ փնովում ենք ռաբիս երաժշտությունը, բայց ես չեմ տեսնում, որ «չռաբիս» երաժշտության տոմսերի հերթեր լինեն, ուրեմն այդտեղ ինչ-որ կեղծ բան կա: Այստեղ ինչ-որ սխալ կա. կա՛մ հասարակությունն է կեղծ իր վրդովմունքի մեջ, կա՛մ ինչպես է ստացվում, որ նույն Գոռ Վարդանյանի ֆիլմերը մեծ դիտողականություն ունեն. եթե հասարակությունը դեմ է դրան, ինչո՞ւ է նայում: 

- Այսինքն՝ նմանօրինակ ֆիլմերը արգելելը դեռ չի՞ նշանակում խնդրի լուծում, այդ դեպքում ո՞րն է լուծումը: 

- Ես Սովետական միությունում մեծացած մարդ եմ և գիտեմ, որ արգելելով ոչնչի չես հասնում, լավագույն դեպքում կարող ես հակառակին չհասնել, այսինքն, եթե ռաբիսն արգելես, դա դեռ չի նշանակի, որ հասարակությունը չի սիրում այն: Ազնիվ լինելու համար պիտի ասենք, որ հասարակությունը սիրում է ռաբիս երաժշտություն, ուրեմն՝ կա՛մ դադարենք փնովել, կա՛մ ասենք ուղիղ ճշմարտությունը: Նույնն էլ վերաբերում է ֆիլմերին. եթե հասարակությունը չի սիրում այդ ագրեսիան, հայհոյախոսությունը, չի դիտի:

- Երեխաների իրավունքների մասով ֆիլմում խնդիր տեսնո՞ւմ եք:

- Երեխաների հետ նախ պետք է զգույշ լինել, որովհետև բացի բարոյական ասպեկտից՝ նաև քրեական ասպեկտ կա, որը օրենքով դատապարտելի է, օրենքի հետ խնդիր կա՞, մարդը վստահ է, որ գործել է օրենքի սահմաններում: Ես ֆիլմը չեմ նայել, չեմ կարող ասել՝ ինչ մասով կարող է օրենքի խախտում լինել, բայց օրենքով դեռահասների մասով որոշ սահմանափակումներ կան. այստեղ ուրիշ խնդիր էլ է առկա. կա գեղարվեստական ստեղծագործություն, որտեղ չես կարող օրենքով միջամտել. շատ նուրբ ու բարակ հատված է:

- «Կայսրության թևեր» անվանումն ինչի՞ հետ եք ասոցացնում:

- Խորհրդային կայսրության հղումն է երևի անում, որ խորհրդային կայսրության թևերը շատ երկար են (ծիծաղում է):

- Նմանօրինակ ֆիլմերը կորո՞ղ են երեխաների մոտ ձևավորել պատկերացում, որ «լավ» տղան հենց այդպիսին պետք է լինի:

- Հենց այդպես էլ լինում է, բայց մենք ուղիղ ապացույցներ ո՜նց գտնենք: Դատարանում չենք կարող ուղիղ ապացուցել, որ այս մեծը, որ գողություն է անում ու հայհոյախառը խոսում, դա նրանից է, որ փոքր ժամանակ նայել է «Слова пацана»-ն:

Իմ տարիքի հասարակության վրա «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմ շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան որևիցե այլ ֆիլմ, և ես չեմ կարող հարյուր տոկոսով ասել՝ վա՞տ, թե՞ լավ, որովհետև ես ընկերներ եմ կորցրել այն պատճառով, որ այդ ֆիլմի ազդեցության տակ են եղել: Մեծ ազդեցություն է ունեցել այդ ֆիլմը իմ տարիքի մարդկանց վրա, բայց ես չեմ կարող արգելել այն, որովհետև դա արվեստի գործ է, այնտեղ էլ են փոքր տարիքի երեխաները իրար ծեծում, սպանում, ոնց ենք զատելու՝ սա արվեստի գործ է, կարելի է, սա արվեստի գործ չէ, չի կարելի:

- Ստացվում է, որ բացասական երևույթներն ու կերպարները ավելի արա՞գ է ընդօրինակում հասարակությունը:

- Այո, ավելի հրապուրիչ է, ոչ մի մասնագիտական ջանք պետք չէ, որ դառնա գրավիչ, հերիք է՝ փոքր երեխան ասի՝ «արա, ա՛յ լակոտ, արի ստեղ», իսկ եթե 10 տարեկան երեխան խոսում է կիրթ, հանգիստ, ոչ մեկին չի նեղացնում, դա ձանձրալի է, սա էլ է լուրջ խնդիր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2664 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին