Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ. վարչապետ

05/11/2024 schedule14:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:

335.jpg (618 KB)

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել սոցիալական արդարությանը նվիրված համաժողովի մասնակիցներին, որն, ըստ վարչապետի, ժամանակակից աշխարհի կարևորագույն թեմաներից մեկն է: 

«Բնականաբար, յուրաքանչյուր Կառավարության և հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն, և իհարկե, սա մի թեմա է, որն ունի ամենատարբեր շերտեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսել սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնի մասին, որն, ըստ վարչապետի, նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար. «Իմ կարծիքով, և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները, սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ:

336.jpg (866 KB)

Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր էլ մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Եվ սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Կառավարությունը փորձում է լուծել: «Ահա, այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը և ի շարունակություն դրա՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս թեմաներն ուղիղ կապ ունեն նաև կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասել է վարչապետը և այս համատեքստում ընդգծել հատկապես մանկապարտեզների դերը, որի պակասը խոչընդոտ է կանանց համար իրենց կրթությամբ զբաղվելու, հմտությունները զարգացնելու առումով:

337.jpg (911 KB)

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է մանկապարտեզների դերը՝ որպես կրթության առաջին աստիճան, որը երեխաների մեջ մոլեկուլյար մակարդակում ներդնում է այն հնարավորությունները, որոնք կօգտագործվեն հետագա կյանքում: Չթերագնահատելով Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը սոցիալական արդարության, աշխատանքի ոլորտներում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն շերտում կրթության կոմպոնենտը շատ էական նշանակություն ունի:

Վարչապետը խոսել է նաև հայեցակարգային այն ընկալումների մասին, որոնք փորձ են արվում ներդնել վարվող քաղաքականությունների մեջ: «Լինելով հետխորհրդային պետություն՝ շատ կարևոր է միմյանցից հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև սոցիալական հավասարության կոնցեպտն այլ կոնցեպտ է, իսկ սոցիալական արդարության կոնցեպտը՝ բոլորովին այլ: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով: Եվ իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդարության հետ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր ընկալմամբ, պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց, քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, ավելի արտադրողական և մեծ հաշվով՝ ավելի մրցունակ աշխատանքի շուկայում, ասել է, թե սեփական բարեկեցությունն ապահովելու հմտություններին ավելի մեծ հասանելիություն ունենան:

354.jpg (774 KB)

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև սոցիալական այն խմբերին, որոնց դեպքում վերոնշյալ բանաձևն օբյեկտիվ պատճառներով չի կարող գործել, օրինակ՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող սոցիալական խմբերը: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ կառավարությունների կողմից վարվող քաղաքականություններն ուղիղ կապ ունեն նրա հետ, թե ինչքանով է սոցիալական արդարության ոլորտում վարվող քաղաքականությունն արդյունավետ, այսինքն՝ հանրությունը որպես ամբողջություն ինչքանով է էֆեկտիվ աշխատում, ինչքանով է արդյունք ձևավորելու, և ի վերջո՝ հարկեր, պետական եկամուտներ գեներացնելու:

355.jpg (545 KB)

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաժողովի շրջանակում քննարկվող հարցերը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի հյուրերի աջակցությամբ հնարավոր կլինի ավելի կոնկրետացնել, ճշգրտել այս հարցերին Կառավարության պատասխանների տարբերակները, ձևակերպումներն ու ըմբռնումները:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և հաջողություն մաղթել համաժողովին:

356.jpg (706 KB)357.jpg (706 KB)358.jpg (673 KB)359.jpg (716 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
443 դիտում

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո

Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան

Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ

Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում