Երևան
12 °C
2024թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձինք մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ այդ ընթացքում չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակելով կանխիկ գումար։
Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, որի շրջանակներում ՍՊ ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող:
«Նախաքննության ընթացքում Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:
Շենգավիթ վարչական շրջանի քննիչների և ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են ընկերության անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է նաև առերես հարցաքննություն, տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապացուցողական գործողություններով ստացված տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը մի խումբ՝ նախնական տվյալներով շուրջ 13 անձի հետ նախնական համաձայնությամբ և ուղեկցությամբ, նշված օրն այցելել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող հիշյալ ՍՊ ընկերություն և տնօրենին առաջարկել հովանավորչություն իրականացնելու դիմաց, նաև իր ֆինանսական խնդիրները լուծելու համար իրեն տալ ամսական վարձատրություն: Ստանալով ընկերության տնօրենի մերժումը՝ նշված անձն իր համախոհների հետ միասին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել տնօրենին, ապա վերջինիս վայր ընկնելուց հետո շարունակել են այդ գործողությունները՝ հարվածներ հասցնելով նրա դեմքի, պարանոցի և գլխի շրջաններին։ Այդ ընթացքում աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի, նախնական տվյալներով, 2.500.000 ՀՀ դրամ գումարը։
Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում
Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել
Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան
Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT