Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։
«Քրեական վարույթի շրջանակներում 2024 թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, կրիստալ տեսակի թմրամիջոց։ Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40-ամյա բնակչից։
Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40-ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում:
2024 թ․ նոյեմբերի սկզբներին 40-ամյա տղամարդը հիշյալ թմրամիջոցը, փաթեթներում փաթեթավորված վիճակում, գումարի դիմաց, Մասիս համայնքի վարչական տարածքում ապօրինի իրացրել է իր գործընկերոջը, որն էլ նոյեմբերի 5-ին հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի, մասնավորապես՝ ընդհանուր 772 գ մարիխուանա տեսակի, 559 գ հաշիշ տեսակի և 274 գ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։ Հայտնաբերված զանգվածների բնույթն ու կոնկրետ քաշերը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Միջոցներ են ձեռնարկվում ինչպես թմրամիջոցների, այնպես էլ հայտնաբերված անակցիզ ծխախոտների ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու նպատակով»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔանի՞ պոզով և պոչով կենդանու հետ է ընկերացել Քոչարյանը՝ 2,7 միլիարդ դրամ, տասնյակ գույքեր դիզելու համար
Հայաստանը խաղաղության հաստատման առավելագույն ջանք է գործադրում. Միրզոյանը՝ Բահրեյնի ԱԳ նախարարին
Համացանցում կադրեր են հրապարակվել Ասադի ավտոտնակից. Դամասկոսում պարետային ժամ կգործի
Գյումրիում շարունակվում են նախնական ընտրությունները. լուսանկարներ
Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը
49-ամյա կինը բուժօգնություն ստանալիս մահացել է. մանրամասներ և լուսանկարներ շենքերից մեկում բռնկված հրդեհից
Մինչ այժմ չեմ հագեցել երգից. Լիլիթ Հովհաննիսյանը տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել՝ «Abnormal»
ՔՊ անդամները դռնեդուռ շրջում են Գյումրիում. Հովհաննիսյանն ասաց՝ երբ կամփոփվեն ընտրական արդյունքները. տեսանյութ
Փրկարարների կողմից կրակներից դուրս բերված կինը մահացել է. շենքից 20 բնակիչ է տարհանվել
Լարսի անցակետում 4000-ից ավել մեքենա է կուտակված, 1300 հայկական բեռնատար կա հերթում
Մտածում էի՝ Գեղամը կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ. Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան
Վրաստանում հանրահավաքների ժամանակ մասնակիցներին կարգելվի դեմքերը փակել դիմակով կամ հագուստով
Անկարան և Ասադը շփումներ չեն ունեցել, Թուրքիան կշարունակի աշխատել Դամասկոսի նոր վարչակազմի հետ. Ֆիդան
Ասադը հանձնարարել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, Ռուսաստանը բանակցությանը չի մասնակցել. ՌԴ ԱԳՆ
Աշխարհը սպասում է. Թրամփը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում
Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը. կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Դանիայի և Ղազախստանի հետ խաղերին
Որ տեսակի թմրամիջոցներն են տարածված Հայաստանում, ինչու են դեռահասները օգտագործում այն
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. Երևանի բարձրադիր գոտում և լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Լաթաքիայում տապալել են նախագահի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադ արձանը. տեսանյութ
Ուղիղ եթերում ծեծել են վրացական ՀԸ լրագրողին և օպերատորին, առևանգել հեռարձակման սարքերը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 8-ին
Հայաստանի և Օմանի ԱԳ փոխնախարարը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկել
Հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»
Իրաքը տարհանում է իր դեսպանությունը Դամասկոսից
Հարձակում է տեղի ունեցել Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա. տեսանյութ
Գյումրեցիները քվեարկում են. մեկնարկել են նախնական ընտրությունները. լուսանկարներ
Ասադը փախավ երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգիռ չէր պաշտպանել նրան. Թրամփ
Ասադի գտնվելու վայրը դեռևս անհայտ է. ենթադրություններ կան նրան տեղափոխած ինքնաթիռի կործանման մասին
Հավակնոտ նախագիծ և համաշխարհային գոհար. վերաբացվել է Փարիզի Աստվածամոր տաճարը. լուսանկարներ
Կուսակցականների հետ հանդիպում ունեցա. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել
Տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում Հանրապետության հրապարակում հրավառություն կիրականացվի
Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ՝ փրայմերիզ. օր առաջին
Սիրիայի կառավարությունը Դամասկոսը գրաված զինյալներից անվտանգության երաշխիքներ է ստացել. վարչապետը բանակցում է
Ոսկետափում մեքենաներ են բախվել. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
ԱՄՆ նախագահը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. Սպիտակ տուն
Սիրիայից տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ԱԳՆ
Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը
Հիասքանչ երեկո հիասքանչ արարողությունից հետո. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Փարիզից
Դամասկոսը վերահսկողության տակ վերցնելուց հետո ահաբեկիչները մտել են Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT