Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա՝ ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրման 28 ամյակի առիթով:
«Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված ուղերձում ասվում է.
«1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:
Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը:
Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարել տարբեր մարտահրավերներ, սակայն այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է։
Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան ժողովրդավարությունն ապահովող հանրային կառավարման այս կարևոր համակարգում։
Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում:
Հայաստանի Հանրապետությունում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված տեսանելի ձեռքբերումների շարքը կարելի է շատ երկար թվարկել:
Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում հնարավոր են դարձել ապահովել ֆինանսական ռեսուրսների էական ավելացում, տարեկան կտրվածքով սեփական եկամուտների կայուն աճ, սեփական եկամուտների հավաքագրման հիմնականում բարձր ու կայուն ցուցանիշներ: Արդյունքում՝ համայնքներն իրականացնում են լայնածավալ ներդրումային ծրագրեր համայնքային ենթակառուցվածքներում, բարելավում են մատուցվող ծառայությունների որակը: Աճում է տնտեսական ակտիվությունն ու լավարկվում բիզնես միջավայրը, բարձրանում է համայնքների՝ տարբեր մարտահրավերներին դիմադրողականության մակարդակը:
Իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում:
Հատկանշական է, որ «Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգ»-ը Վարչապետը ստորագրեց անցած տարի հենց այս օրերին:
Այժմ մեր գործընկեր գերատեսչությունների հետ ու միջազգային կազմակերպությունների տեխնիկական օժանդակությամբ իրականացվում են ուսումնասիրություններ կոնկրետ լիազորությունների փոխանցման հիմնավորումների մշակման ուղղությամբ:
Հայաստանում լիազորությունների ապակենտրոնացումը կարևոր քայլ կհանդիսանա կառավարման արդյունավետության և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման համար։
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթելով հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում
Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել
Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան
Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում
Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ
Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան
Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT