Երևան
12 °C
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։
Ինչպես բազմիցս նշել ենք, նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։
Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է ոլորտի միջազգային առաջավոր փորձի համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն, քննարկվել և լուծումներ են առաջադրվել կարգավորումների ամբողջականությունն ապահովող բոլոր հնարավոր հարցերի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխիքների կապակցությամբ։
Վերջինիս համատեքստում ուսումնասիրության առարկա է դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի իրավակիրառ պրակտիկան։ Արձանագրվել է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը և համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռք բերումը չի հանդիսանում մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը անհամաչափ միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը, գիտակցելով հարցի կարևորությունը և խորությունը, առանցքային համարելով հանրային անվտանգության բոլոր շահառուների շահերի պատշաճ պաշտպանությունը և այդ կապակցությամբ բոլոր դերակատարների փոխհամաձայնեցված դիրքորոշման առկայությունը, մշտապես պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած մտահոգություն և հասցեագրելու այն։
Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարևորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում և գործողությունների միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Սա ապացույցն է նաև նրա, որ մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։ Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ։
Միաժամանակ, չշեղվելով հանրային անվտանգության միջավայրի բարելավման նպատակադրումից և օրակարգից, ներկայումս քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
Վերջինս հատկապես արդյունավետ կարող է լինել ՀՀ ներքին գործերի նախարարության «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագրի համատեքստում, որի իրագործմանն ուղղված քայլերն արդեն ընթացքի մեջ են։
Արդյունքում, նշված ծրագրի իրականացումը թույլ կտա հանրային անվտանգության առաջնահերթ խնդիրները լուծել ՀՀ ներքին գործերի նախարարության տեսահսկման համակարգերով, որոնց ծածկույթը արդիականացման ծրագրի իրագործման շնորհիվ կընդլայնվի։ Ընդ որում, ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների պարբերական վերլուծությունը թույլ կտա հասցեագրելու չլուծված խնդիրները և փաստարկված եզրահանգումների հիման վրա ձեռնարկելու նոր միջոցներ»,- ասված է հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍահմանափակել է Viber-ի հասանելիությունը Ռուսաստանում
«Պորշ Կայեն»-ը բախվել է 2 մեքենայի, վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին. վերջինս մահացել է
Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք. Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր են քննարկվել
Տարվա լավագույնների ընտրության մրցույթում որ ֆուտբոլիստներին և ինչ անվանակարգերում է ներկայացրել ՀՖՖ-ն
Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել
Մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն․ Միգրացիայի և քաղծառայության անձնակազմին է ներկայացվել նորանշանակ պետը
ԵԽ աջակցությամբ գվարդիայի ծառայողները կվերապատրաստվեն
Գիշերը տեսանելի կլինի գեմինիդների ասուպային հոսքը
Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա
Ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքը կարևոր է. Վահան Կոստանյան
Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են
Աղազարյանը թող թեստ հանձնի, հայտարարի, որ անմեղսունակ է, աֆեկտի տակ է եղել. Ալեքսանյան. տեսանյութ
Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է
Դպրոցներից մեկի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ
Մինչ գործատուն ինֆորմատորի մասին ստատուս էր գրում, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում. Ալեքսանյան
Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք է վերադարձվել
Վարազդատ Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին
Բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել իրենց մոտ տեղափոխված ընտանիքի բոլոր անդամների կյանքը
2025 թվականը միահամուռ հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել
Մերկասառույց, բուք ու մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ
Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից. օրենքի նախագիծը հաստատվել է
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մատակարարները չեն փաստել մսի սպանդանոցային ծագումը. ՍԱՏՄ-ն՝ ԳՈՒՄ-ի շուկայի ստուգումների մասին
Փոխզիջումների պատրաստակամությունը կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը. վարչապետ
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարևոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
2024-ին Ucom-ն ընդլայնել, արդիականացրել է շարժական և ֆիքսված ցանցերը, 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքում
Ինչ են քննարկել ՄԻՊ-ն ու Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենը
ԵՄ գնալը փրկություն չէ, աշխարհաքաղաքական մոտեցում է. ռուսն ավելորդ է, նոր խաղացող է պետք. Ստեփանյան. տեսանյութ
Կանոնակարգվում է ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությունը. ինչ տուգանքներ են գործելու
Գոռ Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ԵԱՏՄ-ն զարգանում է ընդհանուր տարածքների, նաև էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ
ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը բավարարվել են. երբ կշահագործվի ծառայությունը
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. զեկույց է ներկայացվել
Մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է
Ինչ իրավիճակ է Լարսում
Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. այն նախագահում է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ես համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT