Գլխավոր դատախազը հանդիպել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին, զրուցել նրանց հետ

11/11/2024 schedule14:44

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին:

Այս մասին հայտնում են դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արկադիկ Թովմասյանը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ապագա սպաների հետ զրուցել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում կարգապահության, կոնֆլիկտների կառավարման հարցերի մասին, անդրադարձել ՀՀ զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Պատասխանելով կուրսանտներից մեկի հարցին, թե ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի առաջնորդը, այդ թվում՝ սպայական պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ գլխավոր դատախազը նշել է. «Անհրաժեշտ է իմանալ ոլորտի օրենսդրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններից մինչև օրենքներ, ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռված վարքագիծ, անընդհատ կատարելագործել  էմոցիաները կառավարելու հմտությունները, ուղեղը «մարզված» վիճակում պահելու համար կարդալ խելացի գրքեր և լսել որակյալ երաժշտություն, չխուսափել շփվել տարբեր որակներ ունեցող մարդկանց հետ, որպեսզի անընդհատ կատարելագործվեն մարդուն ճանաչելու հմտությունները, հասկանալու համար անձի դրսևորած վարքագծի պատճառահետևանքային կապերը, չտրվել սադրանքներին, լինել արդար՝ այսինքն երկու նմանատիպ իրավիճակներին արձագանքել համաչափ, ունենալ կամք՝ թիրախում հայտնված անձին իրավական կարգավորումների շրջանակում պաշտպանելու համար»:

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության գլխավոր դատախազին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու և ապագա սպաների հետ կարևոր թեմաներով երկխոսելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
390 դիտում

Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում

Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Ավարտել սեղմ ժամկետներում՝ արագացված գրաֆիկով. ՏԿԵ նախարարը դիտարկել է Ջրվեժ-Գառնի ճանապարհի շինաշխատանքները

Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում

Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Չի կարելի պատգամավոր լինելով՝ աշխատել ինչ-որ լրատվականի մոտ՝ որպես ինֆորմատոր. Ալեքսանյանը՝ Աղազարյանի մասին

Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

Տեղի է ունեցել COP 17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը

Հայաստանը՝ մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու հարթակ. Երևան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը

Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել

Ռուսաստանն իր քաղաքացիներին խստորեն կոչ է արել չմեկնել ԱՄՆ

Շուրջ 9 ամիս է՝ գործում է էլեկտրոնային դեղատոմսը. դեռ կան դժգոհություններ. տեսանյութ

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչները. ինչ է քննարկվել

Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳՆ իրականացրած քայլերը․ նախարարն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին

«Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակությունը շրջայց է կատարել «Կատարա» հիմնադրամում և Կատարի ազգային գրադարանում

Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն

Ինչ նամակագրություն են ունեցել Հակոբ Ասլանյանն ու ԲՏԱ նախարարը. պարզաբանում

ՔՊ-ն փակ նիստ է հրավիրել. վարչապետը ներկա չէ

Շեշտվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը

Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է

Անվտանգ և ժամանակակից. մետրոյի «Գործարանային» կայարանում շահագործման է հանձնվել 2 նոր շարժասանդուղք. տեսանյութ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ալեն Սիմոնյանը պատգամավոր Դավիթ Առուշանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարություն է արել

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել

Ինչու է Դավիթ Առուշանյանը վայր դրել մանդատը

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր դրեց մանդատը. ով է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածուն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել մանդատը

ՊՆ բժշկական հանձնաժողովի անդամի՝ խոշոր չափով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատարանում է

Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան

Շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույց. ինչ է ասել Մակրոնը Բիձինա Իվանիշվիլիին

ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցողին ՀՀ-ի առկա և կարճված վարույթներից մանրամասներ է ներկայացվել

Կրակոցներ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ ՔԿՀ-ից նոր ազատված որդին է

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 11-ին

Ադրբեջանում զինծառայող է մահացել

Ռուսաստանը ժամանակին օգնություն է ցուցաբերել Սիրիային, մնացածն Ասադի գործն էր. Պեսկով

Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը

Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը պակաս կարևոր չէ. Ալեն Սիմոնյան

Այս անգամ ՀՅԴ-ական Խաչատրյանն է ասել, թե արտագնա այցերին չեն տանում ընդդիմադիրներին. ԱԺ խոսնակն արձագանքել է

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ