Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով նիստը:
Այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, դատարան չեն ներկայացել:
Նիստերի քարտուղարի փոխանցմամբ՝ մեղադրյալներ Օհանյանն ու Խաչատուրովը պատշաճ ծանուցվել են, իսկ Քոչարյանի ծանուցումը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով:
Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբանները հայտարարել են, թե իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:
Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ
Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց
«Շնորհավոր, իմ աղջիկ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը (լուսանկար)
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին
Լիբանանը կրկին իսրայելական հարձակման է ենթարկվել. զոհերի թվում տասնյակից ավել փրկարարներ են (տեսանյութ)
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Աբխազիայում ցուցարարները կոտրել են ԱԺ-ի դարպասը, ընդդիմադիրներին կոշտ ձերբակալել են. ինչ է կատարվում երկրում
Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա
Առանձին մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
Դատարանը որոշել է մյուս նիստին ներկայացնելու համար բերման ենթարկել Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի, քաղաքացին իր կանչը կիրականացնի 112 հեռախոսահամարով. նախագիծ
Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին
Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան
Ազգերի լիգա․ ինչ հանդիպումներ են սպասվում
Շվեդ նախարարը ամենատարօրինակ ֆոբիաներից մեկն ունի. նա արգելել է բանանի առկայությունն իր այցելած վայրերում
Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 51 ուկրաինական անօդաչու
Իմ համբերության բաժակը լցվել է, կայացնելու եմ որոշումներ. վարչապետը՝ դատաիրավական համակարգի մասին (տեսանյութ)
Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
2018-ից հետո շատերն ակնկալում էին, որ խմբեր կձևավորվեն, կմտնեն կասեն՝ սեյֆդ բացիր, փողերդ հանիր. վարչապետ
Առանց Քոչարյանի և մյուսների շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, չի կարելի թիրախավորել, դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը. վարչապետ
Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ջերմուկ Գրուպ»-ին
Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը
Հիմա ամեն մարզում ունենք քրեական, համայնքային և պարեկային ոստիկանություն. Փաշինյան
Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին
Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)
Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը՝ մոտ 100 մլն դրամ
Վրաստանը կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու նախկին առաջարկը
Դեսպան Կարապետյանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը՝ ի նշան հայ-ուկրաինական բարեկամության
Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT