Երևան
12 °C
«Դու կույր չես, դու ուղղակի չտեսնող ես։ Մենք քեզ կսովորեցնենք տեսնել ամեն ինչ, քան՝ տեսնող մարդիկ»։
Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր. հանդիսատեսի դատին հանձնվեց «Խավարի առաքյալները» հոգեբանական դրաման: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանինն է:
Դրամատիկականի խաղացանկը հարստացրած նոր ներկայացումը բեմադրվել է Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» պիեսի հիման վրա:




«Մասշտաբային նախագիծ է սա, որն իրականացվել է ԿԳՄՍՆ-ի հետ, դրամաշնորհային է նաև: Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ ես բավականին ծավալային աշխատանքներ եմ ներկայացնում հանդիսատեսի դատին: Նպատակային եմ ընտրել պիեսը, քանի որ մի քանի խոցելի խումբ կա, որոնց մասին կուզեի խոսել: Յուրաքանչյուր պիեսի ընտրությամբ դու պետք է ասելիք ունենաս, ու քո հերոսների լեզվով, նրանց միջոցով փորձես տեղ հասցնել այն բոլոր մտահոգությունները, որոնք ունես: Իմ մտահոգություններից մեկն այն է, որ մարդը երբեք չպետք է կորցնի իր հոգու լույսը, չընկճվի, պարտադիր կարողանա խավարից դուրս գալ»,- երկու գործողությամբ դրամայի միտքն է ներկայացնում Լյուդվիգ Հարությունյանը:

Ռեժիսորը նշում է՝ իր համար ստեղծագործական այս թիմը առանձնահատուկ է եղել բոլոր առումներով: Դերասանների 80 տոկոսն առաջին անգամ է բեմում՝ պրոֆեսիոնալների կողքին: Նկարիչը ևս նոր է՝ Հակոբ Պողոսյանի հետ առաջին համագործակցությունն է եղել: Բոլորի հետ բարդ ու պատասխանատու ճանապարհ են անցել, խոսել բավական զգայուն, ինչ-որ տեղ նաև ռիսկային թեմայից:

Չտեսնող ուսանողների խմբին միացած նորեկն այլ պատկերացումներ ունի տեսողական խնդիրներ ունեցող անձանց մասին, նրա ընկալումները սկզբում չեն համընկնում դպրոցի ուսուցչի, ղեկավարի և սաների աշխարհայացքին։
«Ես կույր չեմ, այլ՝ չտեսնող, բայց տեսնում եմ ձեր հավատով աչքերը, զգում եմ ձեզ, ինչպես նրանք են զգում մյուսներին։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք այսօր այստեղ եք և ձեր ներկայությամբ ոգևորում եք նրանց, նրանցից ամեն մեկն ինձ համար սովորական ուսանող չէ, այլ՝ ապագա գիտնականներ, ստեղծագործողներ և առաջնորդներ։ Ես հավատում եմ նրանց ընդունակություններին և տաղանդին»,- հաստատության ղեկավարն, ով նույնպես չի տեսնում, այսպես է դիմում իր սաներին։


Ներկայացումը չի ճանաչում ժամանակահատված և ազգություն։ Այն արծարծում է համամարդկային թեմա, որի ընկալումները մեր կյանքում բազմաշերտ են: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր կուրության մասին է, մի խնդիր, որն այսօր այնքան արդիական է:
«Կույր երեխաների կյանքի պատմությունն է սա, նուրբ թեմայի ենք անդրադարձել, և պետք է շատ զգույշ ու ճիշտ ներկայացնեինք: Ասելիքը պետք է զգուշորեն տեղ հասցնեինք, որ չվիրավորեինք որևէ մեկին: Ավելին, ներկայացումը ոչ թե կույրերի, այլ տեսնող մարդկանց մասին է: Այն մասին, որ իրենք ավելի մեծ խնդիրներ ունեն: Կույրը լույսն ավելի շուտ կարող է տեսնել, և ինչպես իմ հերոսն է ասում՝ ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ անկեղծանալով այս առանջնախաղից առաջ լարված է այնպես, ինչպես երբեք չի եղել։


Ներկայացման ավարտին վարագույրը երկար չփակվեց: Տևական ժամանակ չդադարող հոտնկայս ծափերը վկայեցին ասելիքի կարևորության, «Խավարի առաքյալները» հոգեբանական դրամայի՝ հանդիսատեսի կողմից ընդունվելու և թատրոնի խաղացանկում իր հաստատուն տեղը գրավելու մասին:


Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT