Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա Հ․Շ․-ն 2024թ․ մայիսի 26-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված հավաքին բազմամարդություն ապահովելու, հավաքի ընթացքում մեծաքանակ անձանց անունից պահանջներ ներկայացնելու նպատակով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում փաստացի բնակվող անձանց ֆիզիկական ներկայությունը հավաքին ապահովելու համար իր ազգականի միջոցով փորձել է նյութապես շահագրգռել այդ անձանց՝ խոստանալով յուրաքանչյուրին տալ 6,000-8,000 ՀՀ դրամ, վառելանյութ, իսկ հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում` նաև սնունդ և ըմպելիքներ, ինչի շուրջ հիշյալ ազգականի հետ ձեռք է բերել համաձայնություն:
Վերջինս, սակայն, ի սկզբանե նպատակ չի ունեցել կատարելու հավաքին մասնակցելու նպատակով անձանց շահագրգռելուն ուղղված գործողությունները, ինչի հետևանքով, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու պատճառով 35-ամյա տղամարդու կողմից կազմակերպված հանցագործությունը չի իրագործվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Շ․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել:
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, որը հետագայում փոխարինվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցով:
Նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։
Թեև նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից համապատասխան շարժական գույքն իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով այն անհատույց և ապօրինի դարձրել է իրենը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարության՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշման պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է, ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ այս մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել
Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը
Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը
Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել
Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին
Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը
Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել
Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել
Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման
«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին
Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է
Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ
«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի
Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ
Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW
Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը
Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը
«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն
Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր
Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել
«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը
3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է
Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է
Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT