Երևան
12 °C
Լիբանանում, որտեղ իսրայելական բանակը մի քանի ամիս է՝ գործողություններ է իրականացնում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ, գիշերվանից ուժի մեջ է մտել հրադադարը, որը նախօրեին հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից։
Մարտերը շարունակվել են մինչև ուշ գիշեր։ «Հըզբոլլահ»-ի զինյալները հայտնել են, որ անօդաչու սարքեր են արձակել Թել Ավիվի ռազմական օբյեկտների ուղղությամբ, իսկ իսրայելական բանակը Բեյրութի որոշ հատվածների տարհանման հրաման է տվել:
Դրանից հետո, զինադադարի մեկնարկից մեկ ժամ չանցած, օդային հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, հաղորդում են լրատվական գործակալության թղթակիցները։
BBC-ի փոխանցմամբ՝ համաձայն զինադադարի պայմանների՝ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանից, իսկ «Հըզբոլլահի» զինյալները կլքեն սահմանային շրջանները, լիբանանյան բանակն էլ կտեղակայվի այնտեղ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստաուղերձում ասել էր, որ զինադադարի պայմանագրի ժամկետը կախված կլինի «Հըզբոլլահ»-ի գործողություններից, և եթե խմբավորումը նորից փորձի զինվել, դա կհամարվի պայմանագրի խախտում։
Նա նաև ասել է, որ իսրայելական զինվորականների ջանքերի շնորհիվ «Հըզբոլլահ»-ը հետ է մղվել «տասնյակ տարիներով»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ելույթ է ունեցել և ասել, որ հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է և ուժի մեջ կմտնի չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 04:00-ին:
«Պայքարը կավարտվի. սա պետք է լինի մշտական հրադադար»,- ասել է Բայդենը։
Նա հույս է հայտնել, որ Լիբանանում զինադադարը կարող է հանգեցնել խաղաղության հաստատմանը ողջ Մերձավոր Արևելքում և թույլ կտա դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որտեղ իսրայելցի զինվորականները կռվում են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։
Նայեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես ասել է, որ Լիբանանում զինադադարը կարող է մոտեցնել խաղաղությունը Գազայի հատվածում։
«Նպատակներից մեկը, որ ՀԱՄԱՍ-ն ուներ ի սկզբանե, մյուսներին ներքաշելն էր ռազմական գործողությունների մեջ՝ բազմաթիվ ճակատներ ստեղծելու համար, և քանի դեռ կարծում էր, որ դա հնարավոր է, սա մնում էր այն պատճառներից մեկը, որ նա ձեռնպահ մնաց անհրաժեշտ քայլերից հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է Բլինքենը լրագրողներին Իտալիայում G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Բլինքենը վստահեցրել է, որ Բայդենի վարչակազմն աշխատում է Դոնալդ Թրամփի անցումային թիմի հետ՝ Լիբանանի համաձայնագիրը կյանքի կոչելու համար։
Ամերիկյան CBS հեռուստատեսային ցանցը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Թրամփի թիմը տեղեկացվել է համաձայնագրի էության մասին և հաստատել այն։
Ինչ է ներառված համաձայնագրում
Համաձայնագիրը նախատեսում է 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանից։
«Հըզբոլլահ»-ը պետք է դուրս բերի իր մարտիկներին ու զենքերը Կապույտ գծի (Իսրայելի և Լիբանանի միջև ոչ պաշտոնական սահման) և Լիտանի գետի միջև ընկած տարածքից, որը գտնվում է սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Լիբանանյան բանակի զորքերը ստիպված կլինեն վերահսկողության տակ առնել այս տարածքը։
Նոր համաձայնագիրը հիմնականում նման է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որն ընդունվել է 2006 թվականին և վերջ դրել Իսրայելի պատերազմին «Հըզբոլլահ»-ի հետ, սակայն ունի ավելի մեծ միջազգային աջակցություն:
Համաձայնագիրը թույլ կտա Իրանի կողմից աջակցվող խմբին հետ մղել Իսրայելի հետ սահմանից և ուժեղացնել լիբանանյան բանակի կանոնավոր զորքերը, որոնք իսրայելական զորքերի դուրսբերումից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով։
Համաձայնագիրը ներառում է զինադադար և Իսրայելի կողմից ստեղծված հարավային Լիբանանում բուֆերային գոտու վերացում։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ն, համաձայնագիրը պարունակում է մի կետ, որը չափազանց կարևոր է Իսրայելի համար. այն թույլ է տալիս ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում, եթե երկիրը բախվի «Հըզբոլլահ»-ի սպառնալիքին։
Միացյալ Նահանգները կգլխավորի 5 երկրներից բաղկացած կոմիտեն, որը կհետևի հրադադարի պահպանմանը: Այս մարմինը կհրապարակի փաստաթուղթ, որը կճանաչի Իսրայելի իրավունքը՝ հարվածելու Լիբանանին, եթե նա կարծում է, որ «Հըզբոլլահ»-ը խախտում է համաձայնագիրը։
ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունների ընթացքում Լիբանանի իշխանություններին հասկացրել են, որ իրավիճակը 2006 թվականից հետո, երբ «Հըզբոլլահ»-ին թույլ տրվեց կառուցել լայն ենթակառուցվածքներ սահմանի երկայնքով, չի կրկնվի:
Զինադադարի վերաբերյալ մի շաք հարցեր մնում են բաց
Ըստ պայմանավորվածությունների՝ հազարավոր լիբանանցի զինվորներ կտեղափոխվեն երկրի հարավ՝ այնտեղից իսրայելական զորքերի և «Հըզբոլլահ»-ի զինյալների դուրսբերումից հետո։ Թե կոնկրետ ինչպես են դրանք տեղակայվելու, մնում է անորոշ։
Զինվորականները դժգոհում են, որ չունեն ռեսուրսներ՝ գումար, կենդանի ուժ կամ տեխնիկա՝ գործն ավարտելու համար:
Բայց խոսքը միայն ֆինանսավորման մասին չէ, որը, հավանաբար, կտրամադրվի Լիբանանի որոշ միջազգային դաշնակիցներից: Հարց այն է, թե անհրաժեշտության դեպքում լիբանանյան զինվորականները կկարողանա՞ն դիմակայել «Հըզբոլլահ»-ին:
Սա լիբանանցիներին կհանի լիբանանցիների դեմ, ինչը միշտ հղի է սրացումներով մի երկրում, որտեղ ուժեղ են միջկրոնական ու միջաղանդական բաժանումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը պետպատվերի շրջանակում ընդլայնվել է
Թուրքիայի օդանավակայաններում համաշխարհային խափանում է տեղի ունեցել, օդանավակայաններում հերթեր են (տեսանյութ)
Որքան ձյուն է տեղացել մարզերում, ինչ է սպասվում առաջիկա օրերին, և երբ ցիկլոնը կկորցնի ուժը
Որոշվել է ոստիկանության 7 ծառայողի ազատել աշխատանքից, ևս մեկը նկատողություն է ստացել
Սաստիկ բուք, վթարներ, առատ ձյան տեղումներ. Սպիտակի ոլորանները փակվել են
Իրանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը
Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղից
ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. Աբրահամյանը մեկնաբանել է հրապարակումները
Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը Լիբանանում զինադադարի համաձայնագիր են կնքել. ովքեր հասան դրան և ինչ է որոշվել
Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ հատվածներում բուք է, մառախուղ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ուժեղ բուք է. Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից
Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ. Իոաննիսյանը՝ սոցհարցմամբ Գյումրու քաղաքապետի պաշտանակատարի նշանակման մասին
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
Մեղրիի լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում (տեսանյութ)
Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. վարչապետն ասաց՝ երբ և ինչ կարգով. տեսանյութ
Հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան. «Իմ Քայլը» ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի
Տարիներով եթերում կատարվողը պետք է բերեր այս այլանդակությանը. Բաբայանը՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին. տեսանյութ
6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու. տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը
Եթե Լոնդոնը սրի իրավիճակը, Ռուսաստանն անհապաղ հայելային պատասխան կտա. Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Ամերիկյան կողմի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն կա. Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բարթերին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասնել է՝ որ դեպքում Ադրբեջանը վերջնականապես կգնա խաղաղության (տեսանյութ)
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ)
Պաշտոնական ճաշ և նախագահական բաժակաճառեր. ինչ են քննարկել Հայաստանի և Լեհաստանի նախագահները սեղանի շուրջ
Հայտնի է՝ ով է հրկիզել քաղաքապետարանի պաշտոնյայի «Լեքսուս»-ները. կասկածյալը «Սամիկոյի» որդին է
«Չլինեն՝ իրար վրա կքշեն». կո՞ղմ են արդյոք քաղաքացիները արագաչափերի առկայությանը, թե՞ ոչ. հարցում (տեսանյութ)
ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են, Ռուսաստանը հարգում է ՀՀ-ի որոշումը. Ուշակով
Ինչ իրավիճակ է Լարսում
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից 11.8 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ է առգրավվել
ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը
ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Կարեն Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերը
Հայ-լեհական համագործակցությունը սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդան՝ Սիմոնյանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT