«Ղամազություն». Աղազարյանի «տառապանքը»՝ կուսակցությունից հեռացվելու, «փորձ ունի». ի՞նչ հետևանքների սպասել

04/12/2024 schedule22:40

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների օրինակով չկարողացավ խուսափել «մանդատի կորուստ» տալուց։ Շաբաթներ տեւած «օպերացիան»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքն իր թիմակցին՝ վայր դնել մանդատը, եւ թիմակցի պատասխանն այդ խնդրանքին, հանգեցրեց այսպիսի հանգուցալուծման։

Սա, նկատենք, հանգուցալուծում է ոչ թե հօգուտ քաղաքական պատասխանատվության, ազնվության, պարկեշտության, քաղաքական-թիմային սուբորդինացիայի եւ վերջապես՝ ընդունված վարքականոնի, այլ՝ հօգուտ Հովիկ Աղազարյանի պնդաճակատության, եթե կուզեք՝ «ղամազության»։

Սպորտում, ասենք՝ բոքսում կամ ըմբշամարտում, գուցե նման վարքագիծ դրսեւորելը հաղթանակի հասնելու գրավական է, սակայն քաղաքականության մեջ միշտ չէ, որ այդ վարքագիծը հաջողություն է երաշխավորում, հատկապես, երբ նման վարքագիծ դրսեւորողը չի համապատասխանում (ինչպես կասեր մեկ այլ նախկին մանդատավոր ու նախկին դեսպան), «կլասսիկ քաղաքական գործչի» «բարձր ստանդարտներին», չի փայլել քաղաքական օրինակելի գործունեությամբ, եթե չասենք՝ հայտնվել է տարատեսակ սկանդալների կենտրոնում, եւ ունեցած միակ ակներեւ հատկությունն էլ, ինչպես երեւում է․․․ պնդաճակատությունն է՝ «ղամազության» փայլատակումներով։

ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Աղազարյանը «սեփական խոդով» դուրս եկավ նույնանուն խմբակցությունից եւ այլեւս նստելու է խորհրդարանում իր «բախտակից» երկու ընկերների՝ նախկին ԲՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ երկու տարի առաջ լքած Իշխան Զաքարյանի եւ «Հայաստան» դաշինքը օրերս լքած, ներկայումս անկուսակցական, նախկինում ՀՀՇ վարչության անդամ Գեղամ Նազարյանի կողքին։

Որպես կուսակցությունից հեռացման պատճառներ, նկատենք, «Քաղաքացիական պայմանագրի» տարածած հայտարարության մեջ նշվում են «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերը», ինչպես նաև «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները»։

Ո՞վ էր «Պանիկովսկին» նախքան հեղափոխությունը, «արդյոք բարոյական մա՞րդ էր հանգուցյալը»:

Հայտնի կատակերգության հերոսի անցած ուղու նկարագրության դրվագը հիշեցինք, երբ փորձեցինք աչքի անցկացնել Հովիկ Աղազարյանի անցած ուղին։

Նա, ինչպես հայտնի է, նորընծա, «կաթից նոր կտրված» քաղգործիչների թվին չի դասվում, այլ «բիձայացել» է՝ քաղաքականության մեջ երկար տարիներ եփվելով։ Այն էլ այնպիսի սպեցիֆիկ ու «դժվարամարս», ժարգոնային բառով՝ «մուխանաթ» կուսակցության անդամը լինելով, ինչպիսին ՀՅԴ-ն է։

Աղազարյանը 1990-95 թթ․ եղել է ԳԽ պատգամավոր՝ ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար: 1996 թվականին կուսակցական կարիեարայի թռիչք է ապրել՝ ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ, բայց, ահա, 1998 թվականին էլ հեռացվել է կուսակցության շարքերից։ Թե ի՞նչ պատճառով, նախկին դաշնակցականը մի քանի անգամ լրագրողների՝ իրեն ուղղած այս հարցին խուսափել է ուղիղ պատասխանել, սակայն հայտնի է, որ հեռացման պատճառը եղել է կարգապահական խախտումը։

Այնպես որ, Աղազարյանի «տառապանքը»՝ կուսակցությունից հեռացվելու առումով, «փորձ ունի»։ Ի դեպ, Դաշնակցության «արյան կանչը» 2005-ին Աղազարյանին ստիպել է դիմել կուսակցությանն ու վերականգնվել դրա շարքերում, սակայն նրա դիմումը մերժվել է։ Գուցե նախկինում թույլ տրված խախտումն այնքան աններելի է եղել, որ կուսակցությունը հանձն չի առել երաշխավորել «անառակ որդու» վերադարձը։   

2015-ին Աղազարյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից (գաղափարախոսական ինչպիսի՜ տրանսֆորմացիա), 2016-ին եղել է կուսակցության վարչության անդամ։ Հեղափոխությունից հետո էլ Աղազարյանի կարիերան թռիչ է ունեցել արդեն ՔՊ-ի կազմում՝ 2018 թվականի մայիսի 16-ին նա ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ 2019-2021թթ. եղել է  ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք), 2021թ. հունիսի 20-ին էլ ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հարկ է նշել, որ ՀՅԴ-ականների շրջանում ընդունված է ասել՝ «նախկին դաշնակցական չի լինում»։ Արդյո՞ք ասվածում ճշմարտություն կա։ Նախկին դաշնակցականները կվկայեն:

Ի դեպ, 2019-ին մամուլը գրեց, որ Աղազարյանների ընտանիքում «Սարոյան եղբայրներ» վիճակ է. հայր Աղազարյանը ՔՊ-ական է, որդին՝ Իվանը, ՀՅԴ-ական։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ մի ընտանիքում հայրն այլ կուսակցությունից է, որդին՝ այլ, արդյոք գաղափարական վեճեր չե՞ն ծագում, հայր Աղազարյանը պատասխանել էր. «Իմ որդին 2005 թվականից դաշնակցական է: Ի՞նչ անի, դուրս գա, մտնի մեր կուսակցությո՞ւն։ Նախկինում ես էլ եմ ՀՅԴ-ական եղել, հեռացել էի, 2005 թվականին որոշեցի վերականգնել, բայց չվերականգնեցին: Պատճառները չգիտեմ, թե ինչու չվերականգնեցին: 2005 թվականից բավականին ժամանակ է անցել, եւ ես որոշեցի իմ քաղաքական կապիտալը օգտագործել, գնացի այս ճանապարհով։ ․․․Եթե մենք այսօր իշխանության ենք, դա չի նշանակում, որ իմ տղան պետք է ՀՅԴ դուրս գա եւ միանա մեզ»:

Պատգամավորն անգամ շահերի բախում չէր տեսել այն բանում, որ հայր ու որդի արտահերթ ընտրությունների ժամանակ, փաստորեն, պայքարել են միմյանց դեմ. «Այս ընտրություններին իմ տղան իր ձայնը տվեց Դաշնակցությանը: Ես հաստատ կարող եմ ասել, որ ինքը ինձ ձայն չի տվել»:

Ի դեպ, նույն Իվան Աղազարյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզեցինք, որ նա, լինելով ՀՅԴ-ական, առնվազն 2017-ից սկսած՝ կիսվել է Նիկոլ Փաշինյանի ելույթներով, իր հոր նախընտրական հոլովակներով, ինչում, փաստորեն, նրա հարազատ կուսակցությունը կարգապահական խնդիր չի տեսել։ Չհաջողվեց պարզել՝ Իվան Աղազարյանն այսօր է՞լ է ՀՅԴ-ական, թե՞ ծպտյալ «նիկոլական» է ՀՅԴ-ում։

1990-1995թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ի դեպ, դեռ 2019-ին էր իր նախկին կոլեգային որակել որպես «ՀՅԴ-ի պարտիզանը «Իմ քայլը» դաշինքում»։ Սա այն շրջանն էր, հիշեցնենք, երբ ՀՅԴ-ն, ընտրություններում չհաղթահարելով ԱԺ մուտք գործելու շեմը, դուրս մնաց կառավարման համակարգից եւ ազդարարեց իշխանության դեմ, այսպես կոչված, «պարտիզանական մարտեր մղելու» մտադրության մասին։

«Իրենք՝ դաշնակցականները, ասում են, որ նախկին դաշնակցական չի լինում։ Հովիկ Աղազարյանն էլ նախկին դաշնակցական չէ։ Հովիկ Աղազարյանն իսկական պարտիզան է, ՀՅԴ-ի պարտիզանն է «Իմ քայլը» դաշինքում եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ Ազգային ժողովում։ Նա հանել է դաշնակցականի մունդիրը, համազգեստը, ուսադիրները, դասական պարտիզան է։ Հայաստանի անկախացման, Գերագույն խորհրդի մասին նրա գնահատականները պարտիզանական գրոհ են Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակած Գերագույն խորհրդի դեմ»,- ասել էր Արշակյանը։

Դեռ վաղ է կանխատեսումներ անելը, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Աղազարյանի՝ ՔՊ խմբակցությունը լքելու որոշումը. հետեւանքներ ոչ թե խմբակցության, կուսակցության, այլ հենց իր կարիերայի վրա՝ որպես քաղաքականությամբ զբաղվող սուբյեկտի, սակայն հիշեցման կարգով ասենք՝ կառավարող ուժի՝ ՔՊ-ի (2018-2021-ին էլ՝ «Իմ քայլ»-ի) նախընտրական ցուցակով  խորհրդարան մտած, Կառավարություն գործուղված բոլոր այն գործիչները, որոնք հետագայում ինչ-ինչ հանգամանքների բերումով «պոկվել են» խմբակցությունից կամ թիմից, նրանց հետագա կարիերան ունեցել է, մեղմ ասած, անփառունակ շարունակություն կամ վախճան։

Նշենք, որ որպես հիմնավորում՝ մանդատը վայր չդնելու որոշման, Աղազարյանը օրերս հայտնել էր․ «Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք է հանդիսացել երկու հանգամանք։ Առաջին՝ Ազգային ժողովում լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով, այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթը՝ հարուցված մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա, հետեւաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, եւ ես գնացել եմ այդ գործարքին։ Եթե վարույթներից գոնե մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար, կզրկվեմ պատգամավորական մանդատից»:

Նա հավելել էր, որ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։

Դեպքերից առաջ չընկնենք եւ միջանկյալ արձանագրենք՝ այլեւս նախկին ՔՊ-ական, նախկին ՀՅԴ-ական Աղազարյանը, որը մանդատ էր ստացել Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ (ինքն է խոստովանել), որն ընդհուպ մեծ լուսավորիչ Հիսուս Քրիստոսին էր ճանաչել Փաշինյանին ծանոթանալուց հետո, Փաշինյանին նմանեցրել էր Քրիստոսին՝ անվանելով «նպատակասլաց ու իր գաղափարներին հավատարիմ», հուսանք, ամեն ինչ կանի կամ՝ ամեն ինչ չէ, որ կանի՝ այժմ էլ Հիսուսին մատնած Հուդային ծանոթանալու եւ վերջինիս «փառքին» արժանանալու համար։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2566 դիտում

Պարզաբանվում են «Զովունի» ենթակայանում տեղի ունեցած վթարի նախնական պատճառները

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ցույցը. այն ուղեկցվում է բախումներով և ձերբակալություններով

«Ղամազություն». Աղազարյանի «տառապանքը»՝ կուսակցությունից հեռացվելու, «փորձ ունի». ի՞նչ հետևանքների սպասել

Գյուղերից մեկում հոսանքի սնուցման վահանակի դիմաց մայրը հայտնաբերել է որդու դին

Մեր առաջնահերթություններից է ունենալ ապահով տրանսպորտային համակարգ. Տիգրան Ավինյանը շրջել է ավտոբուսներով

Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն անդրադարձել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը

Բայրամովն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ են․ տեղի ունեցավ «Կողք կողքի» փառատոնը. տեսանյութ

Ով է փոխարինել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կալանավորված պետին. մարզպետը ներկայացրել է պաշտոնյային

Բախվել են «Մերսեդես»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «Կամազ»-ը. կա տուժած

Մալթայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները. ինչ հարցեր են քննարկվել

Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն անհամատեղելի են, փոխզիջման հնարավորությունը՝ զրոյական. Ռյաբկով

Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է Թուրքիայի հետ. Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչներին

Եթովպիայում ՀՀ դեսպանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին է հանձնել ԱԳ նախարարի նամակը

Հավատում եմ ձեր նվիրումին. մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». կայացել է «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկի շնորհանդեսը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. ընկերությունների տնօրեններ են տեղափոխվել հիվանդանոց

Ավարտվեց Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի և ԶՖԳ-ի հետ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրերը

Խմբակցությունից Գեղամ Նազարյանին հեռացրած Խամոյանը սգում է Հովիկ Աղազարյանի համար. Սաֆարյան

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնանկություն Արդարադատության նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել

Ես, անկեղծ ասած, շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկը իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին 20 նամակ է գրել, որ 16 մլն պարտք ունի, օգնենք փակի․ վարչապետը անդրադարձավ օնլայն խաղատների հարցին

Կրծքավանդակի վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ․ նա եղել է ընկերոջ հետ

15 մետր բարձրությամբ Գյումրու նոր տոնածառը 1-2 օրից կհասնի Հայաստան. գնումը կիրականացնի Շիրակի մարզպետարանը

Տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթագրման կարգը կփոխվի. ՆԳ նախարար

Քննարկվել են քաղաքական, տնտեսական և այլ հարցեր. նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի դեսպանը

Որտեղ հինգ մարդ հավաքվում է, գնում եք գլխին կանգնում, չգիտեմ՝ ինչ եք անելու․ վարչապետը՝ Գառնիկ Դանիելյանին

Ներքին գործերի նախարարը նոր տեղակալ ունի

Որևէ դպրոցի հրահանգ չենք տվել հերոսի անկյունները հանելու. Անդրեասյան

Հնարավոր է, որ մոռացել էր. Անգելա Մերկելը մեկնաբանել է շան հետ կապված դրվագի մասին Պուտինի ներողությունը

Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել. վարչապետ

ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը. Նիկոլ Փաշինյան

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծեծեն և կառաջարկեն քվեարկել․ վարչապետ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 4-ին