Երևան
12 °C
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից ջանում էր կոռուպցիոների կամ պոտենցիալ կոռուպցիոներների պիտակ փակցնել իշխանության որոշ ներկայացուցիչների, ընդհուպ հիշել էր այն՝ պոզով-պոչով, բայց իրականում անպոզուպոչ «կենդանուն», որի մասին ժամանակին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ անելով պատկերավոր համեմատություն։
Ի դեպ, Գրիգորյանին թերեւս պետք է հորդորել Փաշինյանի բնորոշումներին հղումներ անելիս պահպանել ճշգրտությունն ու վերարտադրել ասվածի համատեքստը։
Եվ ուրեմն. 2019-ին Փաշինյանը մասնավորապես ազդարարել էր․ «Նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական թիմի անդամները չեն ունենալու ներում եւ բեկում կոռուպցիայում ներգրավվելու պարագայում։ Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ եւ հաճելի տեսք ունի, եւ այս առումով խնդիրն ավելի է բարդանում։ Կոռուպցիայի՝ մեզ ակնհայտ ձեւերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում լինել երաշխավորված կոռուպցիայի մեջ ներքաշվելուց․․․»։
Ըստ ֆանտաստ ժանրում «ստեղծագործող» Գրիգորյանի՝ Փաշինյանը տարիներ անց ընկերացել է այդ «կենդանու»՝ մոնստրի հետ, «իր մշտական ընկերը դարձրել», եւ «որեւէ քննարկում իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարի մասով ընդհանրապես չկա»։
Տիկինն այնուհետեւ փորձեց ապացուցել, թե «ինչպես է այս իշխանությունը ոտից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ» եւ, ի դեպ, ելույթի ժամանակ լեզվական սայթաքում ունեցավ՝ «Ռոբերտ Խաչատրյան»-ը արտաբերելով «Ռոբերտ Քոչարյան»։ («Ռոբերտ» անունը պատգամավորի ենթագիտակցությունը, փաստորեն, ասոցացնում է կոռուպցիայի հետ)։
Թվում էր՝ «Իմ քայլ»-ը դաշինքի կազմում ժամանակին մանդատ ստացած Գրիգորյանը, հաշվի առնելով, թե այժմ ո՞ր պերսոնի կուրացիայի տակ գործող խմբակցությունն է ներկայացնում, պետք է ձեռնպահ մնար այդ զազրելի երեւույթը բնորոշող տերմինը՝ «կոռուպցիա»-ն, հոլովելուց։ Այդ պերսոնն ու նրան փոխկապված անձինք, որոնցից մեկն էլ Գրիգորյանի մանդատավոր կոլեգան է, հիշեցնենք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողի կարգավիճակ ունեն։
Ինչն է ուշագրավ՝ այսքան տարի Քոչարյանի առաջնորդած խմբակցության անդամը հանդիսացող պատգամավորը, որն այդքան ուշադիր ու նախանձախնդիր է ՔՊ-ականների կոռուպցիոն «հակումների» բարձրաձայնման հարցում, չի հետաքրքրվել, հարց չի հղել իր քաղաքական պատրոնին վերջինիս ունեցվածքի մասին։
«Եթե էդ հարցադրման նպատակահարմարությունը գտնեմ, այո, կխոսեմ, հետագայում նաեւ ձեզ հետ կխոսեմ։ Բայց ես կարծում եմ՝ դուք ինքներդ հնարավորություն ունեք էդ հարցադրումները նաեւ ներկայացնելու։ Եվ, իմիջիայլոց, դուք հիշում եք, տարիներ շարունակ 4 միլիարդի (դոլար -խմբ․) պատմություն ա եղել, իմ հիշելով՝ ինչքան հայտնի գործարաններ եւ այլն կային, իր անունը փոխկապակցված էր, հիմա որեւէ խոսք դրա մասին չկա, բայց կա անունով իրավական գործընթացներ, հասկանում ենք՝ իրենք իրենց էության մեջ քաղաքական գործընթացներ են ․․․»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ի պատասխան հարցի՝ հետաքրքրվե՞լ է՝ որքան է եւ ինչպես է ձեւավորվել Քոչարյանի ունեցվածքը, ասաց Գրիգորյանը։
Անկեղծ ասած՝ վերջինիս վերլուծական կարողությունների մասին լավ կարծիք կա, բայց այդ կարողությունները, փաստորեն, ի դերեւ են ելնում, երբ բանը հասնում է Քոչարյանի ունեցվածքի մասին դատողություններ անելուն։ Նույն անհեթեթ հակափաստարկը Քոչարյան ընտանիքին՝ ռուսական կայքերից մեկի կողմից տարիներ առաջ վերագրված «4 միլիարդի» մասին, հնարք, որը սիրում են կիրառել նախկին նախագահի ընտանիքի անդամներից ոմանք՝ ապացուցելու, թե, իրենց բնորոշմամբ՝ ռուսական «ճ» կլասի կայքի գրածը կեղծիք է, այլապես այն գործարանները, բանկերը եւ այլ գույքեր, որոնք տարիներ շարունակ վերագրվում էին իրենց, այժմ էլ կվերագրվեին դատարանում քննվող ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Մինչդեռ խոսքն ընդամենը չեղած-չերեւացած, չնչին մի գումարի մասին է, որը, ճիշտ է, էլի միլիարդներով է հաշվվում, բայց՝ հայկական արժույթով՝ 2,7 միլիարդ դրամ․․․․պյուս՝ մնացած եղած-չեղածը:
Ողջամիտ կասկածը, մինչդեռ, պետք է ստիպեր Աննա Գրիգորյանին հարց հղել ինքզինքը՝ տեսնես այդ ի՞նչ տեսակի, քանի՞ պոզ ու պոչ ունեցող կենդանու հետ է ընկերացել կամ բարեկամացել ՀՀ երկրորդ նախագահը, որ պրեզիդենտի «չոր աշխատավարձով» կարողացել է նման կարողություն դիզել։
Ասենք՝ քանի՞ գիշեր չի քնել, օրը քանի՞ ժամ է աշխատել նրա որդի Լեւոն Քոչարյանը, որ 23 տարեկանում դարձել է (2008 թվականին) «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր (ըստ «թղթերի»՝ 60 տոկոս) եւ խորհրդի անդամ։ Ինչպե՞ս, քանի՞ գլուխ ունեցող «մոնստրի» եւ կամ չնաշխարհիկ կենդանու հետ ընկերանալու արդյունքում է, որ նրա ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը 2002թ.-ից (այն տարիներից սկսած, երբ թանկագին հայրիկը ՀՀ նախագահն էր) զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ ներկայումս մի շարք ոլորտների ընկերություններում հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ եւ նախագահ է։ Արդյոք Սեդրակ Քոչարյանի երիտասարդ ձեռնարկատեր դառնալու գործում որեւէ ազդեցություն ունեցե՞լ է կոռուպցիայի այս կամ օրգանը, թե՞ այդ գործում դեր են խաղացել «թանկարժեք տղայի» բացառիկ կարողությունները՝ «աղվեսի ճարպկությունը», «արծվի սրատեսությունը», «նապաստակի արագավազությունը», ինչու չէ նաեւ «գայլի նյուխը», «առյուծի երախն» ու «կոբրայի ֆշշոցը»։
Հ․Գ․ Իմիջիայլոց, կոռուպցիոն թեմաներով մտավարժանքի թեմա որպես Աննա Գրիգորյանը կարող է ուսումնասիրել իր քաղաքական պատրոնի օրոք իրականացված աղմկահարույց, տասնյակ քաղաքացիների տնանկ դարձրած՝ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրը, առերեսվել դրա կոռուպցիոն դրսեւորումներին ու դրանցում Ռ․ Քոչարյանի «թաթախվածության» աստիճանին։
Գրիգորյանին կարող են օգնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի այս ուշագրավ բացահայտումները։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշումներով Երեւանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով՝ նրա ձեռքը տալով կոռուպցիոն լծակ՝ պայմանավորվելու նաեւ հնարավոր անօրինական մուծումների եւ գործընթացների վերաբերյալ:
Այսպես, Երեւանի քաղաքապետարանը, իր լիազորությունից օգտվելով եւ «բանակցելով», հողատարածք է տրամադրել «Վիզկոն» ՍՊԸ-ին, որի տնօրեն Պավել Անդերսոնը 550.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է քաղաքապետարան այս մարմնի հետ ուղղակի առնչություն ունեցող մեկ այլ կառուցապատողի՝ Սիմոն Աղազարյանի միջոցով։
...Ընդ որում՝ Երեւանի քաղաքապետն այս որոշումն ընդունել է՝ գերազանցելով իր լիազորությունը եւ փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության որոշման մեջ՝ ձեռքբերող ընկերություններից մեկի անունը՝ «Ավանտ-տուր» ՍՊԸ-ն փոխարինելով մյուսով՝ «Վիզկոն» ՍՊԸ-ով: Հետաքրքրական է նաեւ այն, որ մի շարք կառուցապատողներ իրենց կողմից կառուցվող շենքերի նախագծերը պատվիրել են 1999-2004 թթ. Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի եւ քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Երեւանի կենտրոնի քաղաքաշինական ծրագրերի հեղինակ Նարեկ Սարգսյանին՝ վերջինիս վճարելով որպես մասնավոր անձի, կամ նրա վերահսկողության տակ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությանը:
Եվ թեեւ այս «պոզով-պոչով» այլանդակության մասին հայտնի էր դեռ շատ վաղուց, սակայն վարույթներ հարուցվեցին 2018-ի հեղափոխությունից հետո, օրերս էլ հայտնի դարձավ, որ խախտված իրավունքներով բնակիչներին փոխհատուցելու որոշում է կայացվել: Քննությամբ հիմնավորվել է, որ անշարժ գույք գնահատող ընկերության տնօրենը, օժանդակելով կառուցապատում իրականացնող ընկերության տնօրենին, գույքերը գնահատել է իրական շուկայական արժեքներից 2-6 անգամ ցածր:
Ե՛վ կառուցապատող, ե՛ւ գնահատող ընկերությունների տնօրենները հիմա մեղադրյալ են: Մեղադրյալի աթոռին հայտնված սիրիահայ գործարար, կառուցապատող ընկերության սեփականատեր Ավետիս Ղարագուլյանին, օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ էր բերել Սերժ Սարգսյանի երբեմնի դեսպան եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը կայացել է Արմավիրում, որին մասնակցել է նաև վարչապետը
Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկա՞վ. վարպետ Բաբկենի կյանքի անիվը սլաքներն են պտտում
Պետք է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար
Ընթացքի մեջ են Աղավնատան մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները. տեսանյութ
Դեմքի շրջանի ջերմային այրվածքներով 2 տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտում են չինական մշակույթը
«Կրթվելը նորաձև է». վարչապետը տեսանյութ է հրապարակել Արմավիրից
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Խնածախի ուղղությամբ կրակելու և բնակելի տան վնասման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
«Ջիպ»-ով անցել է կանաչ գազոնի վրայով, փորձել է հանդիպակաց երթևեկել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել
Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ
Ապարանում ջուր չի լինի
Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT