Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան

24/12/2024 schedule23:10

«Հայկական ժամանակ»-ը ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու և նրանց կողմից այն չընդունելու մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Տիկին Աբրահամյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին և պատրաստ է այս հարցով բանավիճել նախկին նախագահների հետ, որից վերջիններս հրաժարվեցին: Ի՞նչ եզրահանգումներ եք արել:

- Բարդ է խոսել բանակցային ամբողջ պրոցեսի մասին, որովհետև դրանք փաստաթղթեր են, որոնց ես ծանոթ չեմ, պնդել, որ հայտարարությունը ճշմարտության հետ աղերս ունի, բնականաբար, չեմ կարող: Սակայն քանի որ 30 տարիների ամբողջ բանակցային պրոցեսները այլևս ի չիք են դարձել, և մեծ հաշվով նշանակություն չունեն կոնֆլիկտի հաջորդ փուլերի համար, շատ ավելի ճիշտ կլինի ուղղակի հրապարակել ամբողջ բանակցային փաստաթղթերը, և սա հնարավորություն կտա նաև փորձագետներին՝ կարդալու և այդ դիտարկումը հաստատելու կամ չհաստատելու: Այլապես այս հայտարարությունը ստացվում է քաղաքական ներքին հարցեր լուծելու հերթական շահարկում:

Այն, որ Արցախի խնդիրը մշտապես ներքաղաքական խնդիրների լուծման հարց է եղել, իսկապես ճշմարտություն է, և մենք հիշում ենք 2008 թվականի դեպքերն ու այն արտահայտությունը, որ անընդհատ ասվում էր՝ «մեր կայունությունն է կարևոր, հիմա, եթե փորձեք իշխանափոխություն անել, կամ ցույցեր իրականացնել, կվնասեք մեզ՝ թուրքը տեսնում, ուրախանում է»: Արտահայտությունը՝ «թուրքը տեսնում, ուրախանում է, միշտ է եղել ներքին հարցերի ճնշման որոշակի մի ձև, այսինքն՝ պատերազմով վախեցնել, արցախյան կոնֆլիկտը որպես մահակ օգտագործել ժողովրդավարական որևէ ճանապարհով չգնալու համար և այլն:

- Նախկին նախագահների գրասենյակների ներկայացուցիչները իրենց արձագանքներում կարծես հիշեցրել են, որ ԼՂ հարցը քննարկման թեմա չէ, քանի որ այն Ադրբեջանի կազմում ճանաչել է Նիկոլ Փաշինյանը: Արդյոք միայն սա՞ է պատճառը բանավեճից հրաժարվելու:

- Արցախը հանձնվել է հենց նախկին նախագահների Արցախում իրականացրած իշխանափոխության և ԼՂ լուծարման հետևանքով: Հանձման այդ ողբերգական, սարսափելի փաստաթուղթը ստորագրել է իրենց դրածո Շահրամանյանը, այսինքն՝ այս մասով հայաստանյան կողմին մեղադրանքները ոչ միայն ազնիվ չեն, այլ բացարձակ զերծ են ճշմարտության որևէ հատիկից: Ակնկալել, որ Հայաստանը այդ իրավիճակում որևէ կերպ կկարողանար միջամտել, ուղղակի անհեթեթ է:

Կար ռազմական միջամտության ակնկալիք, և ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ պրոցեսի ամբողջ սցենարը ռուսական և ադրբեջանական կողմից էր մշակված. իրենք հարձակվում են 9 ամիս սովահար եղած ժողովրդի վրա, ռազմական էսկալացիա են գործում, և ՀՀ-ն Սյունիքից իրականացնում է ռազմական արձագանք՝ իբրև թե պաշտպանելու իր ժողովրդին, և ինչ էր տեղի ունենում. լեգիտիմ հարձակում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների վրա, և՛ Սյունիքը, և՛, իրենց ասած, «Զանգեզուրի միջանցք»-ը, որը ռուսների պլանն էր, վերցնում էին:

Բարեբախտաբար, ՀՀ-ն այդ սխալը չիրականացրեց, որովհետև, միևնույն է, մենք ժողովրդին փրկելու հնարավորություն չէինք ունենալու, և մեր ուժերի բալանսը այնպիսի վիճակում էր, որ որևէ կերպ շանս չունեինք այդ պայքարը մղելու, և կորցնելու էինք նաև Սյունիքը: Սա էր պլանը, և այդ պլանի մաս էին կազմում, ըստ էության, 3 նախկին նախագահները, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությունը:

- Ամեն դեպքում, բանավեճը լավ հնարավորություն չէր՝ Ձեր նշածի հակառակը ապացուցելու, այսինքն, որ իրենք մեղավորություն չունեն ԼՂ-ում եղածի համար:

- Իրականում իրենց համար սա բացառիկ հնարավորություն էր գալ և խոսել հենց այդ բանակցային ամբողջ պրոցեսից, որի մասին շատ հաճախ ասում են՝ «հնարավորություն կար, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ շարունակել» և այլն, և այլն: Մյուս կողմից՝ իշխանության կողմից այս մեռյալ գործիչներին նորից վերակենդանացնելը ուղղակի մեծ սխալ է, հատկապես, որ մենք մտնում ենք նախընտրական տարի, և այս ժամանակահատվածում սա իրականացնելը նշանակում է ևս մեկ անգամ ամբողջ քաղաքական դաշտը դարձնել սև-սպիտակ, կրկին ՀՀ ընտրողներին չտալ հնարավորություն դուրս գալ այս ծայրահեղ երկու բևեռների միջև եղած ընտրությունից:

- Եթե նախկին նախագահներից որևէ մեկը վստահ լիներ բանավեճում իր հաղթանակում, արդյոք չէ՞ր ընդունի այն:

- Այո, իրականում նախկին նախագահներին հարող քաղաքական ուժերը որևէ անելիք այլևս քաղաքական դաշտում չունեն, վերջին 2-3 տարիների ընթացքում իրենց նախաձեռնած տարբեր շարժումները ևս դա ակնհայտորեն ցույց տվեցին, որ իրենք սպառել են այդ ներուժը և այլևս որևէ վստահություն չունեն հանրության կողմից: 

Բանավեճի հրավերն անիմաստ էր, բայց ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դեմ առ դեմ կանգնելու պատրաստակամություն, կամ գուցե քաջություն նախկին նախագահները չունեն, ինչը նաև խոսում է այն մասին, որ ունեն նաև որոշակի կասկած իրենց ճշմարատացիության մեջ, և վստահ եմ իրենք նաև հասկանում են, որ տասնյակ տարիների իրենց սխալ քաղաքականության հետևանքն է այն, ինչ մենք ունենք այսօր:

Կարծում եմ՝ նաև ունեն մտավախություն հանրային բանավեճ վարելու կարողությունների տեսանկյունից, որովհետև մենք գիտենք, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը իրենց պաշտոնավարման 10 տարիների ընթացքում անգամ ասուլիսներ չէին կազմակերպում, եթե չեմ սխալվում, ընդամենը 2-3 ասուլիս են ունեցել, այն էլ խիստ սահմանափակ լրատվամիջոցներով, բացառապես յուրայիններով փակ հանդիպումներ են ունեցել լրատվամիջոցների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
824 դիտում

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ինքնաթիռի ընկնելը

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վլադիկավկազի առևտրի կենտրոնում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել

Նորագավիթի 61-ամյա բնակչի տանն ու ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը

ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և մարզերում գործող բենզալցակայաններ․ իրացրել են պահանջներին չհամապատասխանող բենզին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը հանդիպել է Հայկ Մարգարյանին․ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորություններ

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները

Երևանում մեքենա է այրվել․ կա տուժած

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարորդական իրավունքի քննությունների համար կներդրվի հերթագրման համակարգ․ շրջանառության մեջ են դրվել նախագծեր

Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել, չեմ մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին․ ՀՀ վարչապետ

Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան

Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան

Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն

Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ

Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել

Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար

Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու

Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները

Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին

Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել

Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը

Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում

Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան