6-օրը՝ 1 մլն 850 հազար դրամ. ինչ արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում գործող տարբեր հանգստյան համալիրներում

29/12/2024 schedule22:15

Ամանորը մարդիկ տարբեր կերպ են տոնում: Նրանցից շատերը նախընտրում են այն դիմավորել տանը՝ առատ սեղանների շուրջ, շատերն էլ սիրում են մտերիմներով, ընկերներով երեկոն անցկացնել տարբեր ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, այդ թվում՝ մայրաքաղաքից հեռու:

«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ տարբեր մարզերում գտնվող ժամանցի համալիրներ՝ հասկանալու՝ ինչ են առաջարկում նրանք և ինչ արժեքներով:

Օրինակ՝ «Jermuk hotel and SPA» հյուրանոցում առաջարկում են ամանորյա փաթեթներ երկու անձի համար՝ 750 հազար դրամից սկսած: Գնային տարբերությունները կախված են առաջարկվող ծառայություններից։

Սենյակների արժեքը մեկ օրվա համար երկու անձի դեպքում սկսվում է 55 հազար դրամից, լյուքս համարները 100 հազար կամ 110 հազար դրամ արժողությամբ են:

«Համարները, ըստ արժեքի, տարբեր բաներ են ներառում։ Իրականացնելու ենք ամանորյա միջոցառումներ, սպասվում է ուրախ ժամանց, տոնական ընթրիք և զվարճալի ծրագրեր, երեկոյի համար նույնպես հետաքրքիր միջոցառումներ ունենք պատրաստած մեր հյուրերի համար։ Կա նաև բժշկի հետ խորհրդատվություն, եթե ցանկանում են այդ ծառայություններից ևս օգտվել»,- մեզ հետ զրույցում մանրամասնեցին հյուրանոցից:

Վանաձորում գործող «Լոռի» հանգստյան տանը 1 անձի արժեքը կազմում է 120 հազար դրամ։ Հանգստյան սրահից տեղեկացրին, որ փաթեթը ներառում է ամանորյա գալա ընթրիք, տոնական նախաճաշ, տոնական ընթրիք, մուլտհերոսներ, բիլիարդ։ Ընդ որում՝ այստեղ 0-5 տարեկան երեխաների մուտքը անվճար է, սակայն 5-10 տարեկան երեխաների հետ մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել մեկ հոգու համար 60 հազար դրամ։

Ծաղկաձորում տարբեր քոթեջներ կան, օրինակ՝ «Ալյասկա ռեզորթ»-ը առաջարկում է ամանորյա տարբեր փաթեթներ, որոնց գները համեմատաբար բարձր արժեք ունեն։ Ամանորյա 6-օրյա փաթեթը 1 միլիոն 850 հազար դրամ է, որը ներառում է ընդամենը 3-անգամյա սնունդ 6 օրվա համար և Նոր տարվա միջոցառում։ Կա նաև ընտանեկան սենյակի տարբերակ, որն արժե 680 հազար դրամ: Համեմատաբար ավելի մատչելի արժեք այստեղ ունեն երկտեղանի սենյակները՝ 6 օրվա համար՝ 490 հազար դրամ, 3 օրվա համար՝ 380 հազար դրամ։

«Դիլիժանս» հանգստյանն տունն էլ առաջարկում է 5-օրյա ամանորյա փաթեթ՝ 1 անձը՝ 110 հազար դրամ արժեքով։ Այն ներառում է այդ օրերի նախաճաշը, ճաշը, ընթրիքը, գալա ընթրիքը, Ամանորի երեկոյի սնունդը։

Տավուշի մարզի Ենոքավանի «Լաստիվեր» հյուրանոցն առաջարկում է ամանորյա տարբեր փաթեթներ, օրինակ՝ 5-օրյա փաթեթի համար ընտանեկան համարի արժեքը կազմում է 700 հազար դրամ, այն նախատեսված է 1-4 անձի համար։ Այստեղ համեմատաբար մատչելի տարբերակը սկսվում է 300 հազար դրամից՝ դասական սենյակ է, 1-2 անձի համար նախատեսված։

Ընդ որում՝ վճարովի է նաև երեխաների մուտքը․ մինչև 6 տարեկան երեխան՝ անվճար, 6-12 տարեկան երեխան՝ 1 օրը՝ 10 հազար դրամ, 12 տարեկանից բարձր երեխան՝ 1 օրը՝ 20 հազար դրամ։ Վճարված գումարի մեջ մտնում են ամանորյա ընթրիքը, նվերներ՝ նախատեսված երեխաների համար, նախաճաշ, բացօթյա տաքացվող լողավազան, բաց և փակ ջակուզիներ, արևելյան շոգեբաղնիք և ռուսական շոգեբաղնիքներ:

Ամանորը «Պարկ Ռեզորթ» Աղվերան հյուրանոցում տոնելու համար պետք է ունենալ նվազագույնը 360 հազար. սա կոմֆորտ համարն է, առանց երեխաների։ Առաջարկվում է ամանորյա գալա ընթրիք, տոնական ծրագիր, անակնկալ նվերներ, BBQ և գլինտվեյն խարույկի շուրջ, ավանդական անուշահամ խաշ։

Տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ առաջարկվող ծառայություններն ու գնային արժեքները ձևավորվել են ժամանակի ընթացքում: Տարիներ շարունակ Հայաստանի հիմնական ուղղությունները՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ, եղել են և կան մարդկանց ցանկալի վայրերը Ամանորը նշելու համար:

«Արժեքները ձևավորված ավանդույթ են։ Մարդիկ ի սկզբանե ընտրեցին այդ փաթեթները, դա է պատճառը նաև, որ մեծ արժեքով հյուրանոցները երբևէ խնդիր չեն ունեցել կամ ունենում, և իրենց առաջարկած փաթեթները մշտապես սպառվում են»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ այստեղ պետք է արդար լինել և փաստել՝ եթե կա առաջարկ, ուրեմն կա նաև պահանջարկ։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք սիրում են թանկ հանգիստը և օգտվում դրանից։ 

«Հյուրատնային բիզնեսներ էլ կան մարզերում, մի քանի տարի շարունակ դրանք միջինից բարձր արժեք ունեին, և մասնագետները ոլորտի ներկայացուցիչներին խորհուրդներ տվեցին, որ դա ձեռնտու չէ, պատասխանատվություն է պետք ունենալ, հասկանալ, որ հյուրատները ոչ միայն զբոսաշրջիկների համար են, այլ նաև՝ տեղացիների»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ վերջինս կարևորում է, որ մատուցվող ծառայությունների կողքին Հայաստանում որակը միշտ բարձր է։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3014 դիտում

ՌԴ բնակիչը «Ռուսկոյե լոտո» վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի

Մեծ Բրիտանիա անցած անօրինական ներգաղթյալների թիվը 2024 թվականին հասել է 37 հազարի

Բելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը

«Օրերը երկարում են»․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ ՀԴԲ-ն Նոր Օռլեանում 10 մարդու կյանք խլած դեպքը դիտարկում է «ահաբեկչություն»

Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել

ԵՄ երեք երկրներ չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ը ֆոտոշարք է հրապարակել

Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին

ԱՄՆ-ում անօթևանների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

Շվեյցարիայում ուժի մեջ է մտել հիջաբ կրելու արգելքը

Հայանիստ բնակավայրում տուն է այրվել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Բրիսբենի մրցաշար․ Ավանեսյանը երկրորդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի

Ստեղծվել է ռոբոտ, որն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց քայլել

Apple-ը դադարեցրել է iPhone-ի երեք մոդելների վաճառքը ԵՄ երկրներում

ChatGPT-ն այժմ հասանելի է հեռախոսահամարով, օգտատերերը կարող են զանգել և զրուցել արհեստական ​​ինտելեկտի hետ

Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան

Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի կապակցությամբ ուրախացել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հնարավոր է՝ միասին նկարահանվեն նոր ֆիլմում

TikTok-ի հիմնադիրները նախազգուշացրել են հետևորդներին

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին

Ալիևը խոսել է Հայաստանի համար «սխալ ճանապարհի» մասին

2025-ի հունվարի 1-ի առավոտից դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը. «Գազպրոմ»

Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է Ամանորը տոնող ամբոխի մեջ. կա 10 զոհ, 30 վիրավոր

Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ին

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում. վիրավորներից մեկն Արջուտի վարչական ղեկավարն է

Շվեյցարիան նոր նախագահ ունի․ Կարին Քելեր-Սաթերը ստանձնել է պաշտոնը

Դու իմ հպարտությունն ես, ես միշտ կողքիդ եմ․ Անահիտ Սիմոնյանը որդու հետ ամանորյա լուսանկարներ է հրապարակել

Հայանիստ բնակավայրում տուն է այրվել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Մեր երկրների միջև փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի․ վարչապետը շնորհավորել է Կուբայի նախագահին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

2025 թվականի առաջին հեծանվավարումը՝ 25 կմ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

22-ամյա վարորդը մեքենայով բախվել է երեք այլ ավտոմքենաների․ նա դեպքի վայրից դիմել է փախուստի