Երևան
12 °C
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ:
Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 թվականը ձեր ընտանիքների ու մեր հայրենիքի համար լինի կայուն խաղաղության, բարեկեցության, առողջության, բարի իղձերի իրականացման տարի:
Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից։
Համառությունը, քրտնաջան աշխատանքը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվության բարձր դրսևորումը միայն կօգնեն իրականացնել ծրագրածը թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում։
Մեզ համար բարդագույն ժամանակներում անցնող տարին դժվարին էր, գալիք տարին ևս լի է մարտահրավերներով․ անելիքներն ու լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց միասնական աշխատանքով հնարավոր է լուծել դրանք՝ յուրաքանչյուրն իր տեղում՝ իր և իր ընտանիքի, մարզի և հանրապետության համար։ Սա է հաջողության բանալին ու հիմքը՝ համառորեն ու շարունակ սովորել, անկեղծորեն օգնել ուրիշներին, ստեղծագործաբար աշխատել և անել ամեն ինչ Սյունիքն ավելի ուժեղ և զարգացող դարձնելու համար։
Մաղթում եմ, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները յուրաքանչյուրիդ համար անցնեն ջերմ մթնոլորտում, ձեզ համար սիրելի մարդկանց շրջապատում և բերեն անմոռանալի պահեր:
Տարվա ավարտին շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի բոլոր պետական, մասնավոր կառույցներին, անհատներին ու բոլոր բնակիչներին՝ այստեղ ներդրված ջանքի, հայրենի հողի հանդեպ սիրո ու նվիրումի, մեր մարզի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Շնորհակալությո՛ւն մարզային կյանքի տարբեր բնագավառներում այս տարի հաջողություններ ու հաղթանակներ, լավագույն ցուցանիշներ արձանագրած բոլորին։
Առանձնահատո՛ւկ շնորհակալություն և շնորհավորանքս՝ մեր սահմանները հսկող հայորդիներին, խոնարհումս՝ մայր հողի համար ընկածներին ու հարգանքիս հավաստիքը՝ նրանց ընտանիքներին։
Սիրելի՛ սյունեցիներ, ցանկանում եմ, որ տարվա ընթացքում տխրություն ու մտահոգություն բերած ամեն ինչ մնա անցյալում, և 2025 թվականին իրենց շարունակությունն ունենան միայն դրական ու բարի իրողությունները։
Թո՛ղ այս Նոր տարին նոր հեռանկարներ և հնարավորություններ բացի բոլորի առջև և արգասաբեր լինի ձեռքբերումների համար:
Բարի՛ Նոր տարի և Սուրբ Ծնունդ Հայոց աշխարհին ու բոլորիս օջախներին»,- ասված է ուղերձում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
47-ամյա վարորդը պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ․ նա ձերբակալվել է
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կմեկնեն Սիրիա․ նրանք հանդիպելու են երկրի նոր իշխանությունների հետ
«Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև
3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով տարածքն ու հողամասը վերադարձվել են պետությանը․ ՀՀ վարչապետ
Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով․ ԱՄՆ պետքարտուղարություն
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 3-ին
Ախթալա-Մեծ Այրում ճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
«Քարդաշյանները» ռեալիթի շոուի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա փետրվարին
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Աշխատանքային տարին մեկնարկեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ վարչապետ
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Ղազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է
Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար
Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ
Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին
Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT