2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, կայուն, անվտանգ միջավայրում․ ՀՀ վարչապետ

01/01/2025 schedule09:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։

Որում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2024 թվականն ահա պատմություն է այլևս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետև այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան և ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլև մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին և արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն և մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, և ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է: Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի և իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը:

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, և այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետևողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաև ճկունության և ստեղծագործականության, ինչպես նաև բոլորիդ աջակցության շնորհիվ: Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել և կենտրոնանալ մե՛ր և ոչ թե ուրիշների անելիքների և ասելիքների վրա, և սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է: Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը և մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք և վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարևորագույն անկյունաքար:

Գնացեք և սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան և Խաղաղության օրակարգ ասելով: Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում և ընտանիքներում, համայնքներում և բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել և կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, և մենք հետևողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ:

Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ և մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը:

Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, և այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու և զարգացնելու գործիք է և ուրիշ ոչինչ:

Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն և աշխատանք, նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական և մանրամասն հասկանալու համար, որովհետև համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք և ունենք արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետևանք են:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչև տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձևը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատևության համար:

Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձևն ու գաղափարախոսությունը գտնված է, և դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատևության օրակարգը, և այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաև նրանից, թե մենք ինչքան և ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան և ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատև պետություն ունենալ:

Իսկ աշխատանքը և կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատևության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա: Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք:

Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, և այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի և կրթության, փոխվելու և վերափոխվելու ռազմավարության արդյունք է: Այդ արդյունքը պետք է գնահատենք և այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք:

2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ և ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, և այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը և այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք և որով պիտի առաջնորդենք:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և շնորհավոր Նոր տարի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
819 դիտում

Բելգիուհին ռեկորդ է սահմանել՝ տարվա յուրաքանչյուր օր հաղթահարելով մարաթոնյան տարածությունը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները

26-ամյա կինը ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել նորածնին և նետել պետքարան. ՆԳՆ

Ինչպիսին է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը 2025 թվականի սկզբին

Հեյլի Բիբերը 2025 թվականը մեկնարկել է որդու՝ Ջեք Բլյուզի նոր գեղեցիկ լուսանկարով

Եվրոպան պատրաստ է օգնել Սիրիային, սակայն չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը․ Բերբոք

Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ. տեսանյութ

Հայաստանը մտել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկը՝ առաջ անցնելով Իտալիայից

Հրդեհ` Վանաձորում. այրվել է 15 հա խոտածածկույթ

Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Opta-ն գնահատել է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալու հավանականությունը

Ֆիզիկական անձինք եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին

ՑԱՀԱԼ-ը մեկ օրում Գազայի հատվածում գրոհել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների 40 հավաքատեղիներ

2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ

Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը

Աստղաբաշխական գումարներ. Լևանդովսկին տարեկան վաստակում է 33 մլն եվրո, Մբապեն՝ 31

Թուրքիան Ուկրաինայում անհապաղ հրադադար է ցանկանում

Մալենան աչքի է ընկել հերթական ոճային կերպարով

Վերադառնում ենք աշխատանքի. Ռոնալդուն 2025 թ. առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել

Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել

Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում

Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը

Առանց ԱՄՆ մասնակցության ցանկացած անվտանգության երաշխիք Ուկրաինայի համար թույլ է․ Զելենսկի

ATP-250. Նովակ Ջոկովիչը պարտվել է աշխարհի 293-րդ ռակետին

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հիվանդացել է թոքաբորբով

Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որ ընտրությունների ժամանակ «ականջին կրակեն». Լուկաշենկո

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

Եվրոպայում գազի գները հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր

Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Ալիևի հասցեին հնչած արտահայտություններին

Տոնական ընդունելություն՝ Արդարադատության նախարարության աշխատակիցների երեխաների համար

Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում

Մազչական նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում

Ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

Չինաստան այցը հանրապետության ապագան է․ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան

Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ

ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն