Հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

01/01/2025 schedule11:40

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամանորյա ուղերձով է հանդես եկել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ քաղաքացիներ,

Անցյալում է մնում եւս մեկ տարի: Այն հեշտ տարի չէր մեզ համար, բայց, այնուամենայնիվ, այն լի էր նաև դրական ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար:

2024 թվականին Ազգային ժողովն ընդունել է ավելի քան 515 օրենք, այդ թվում՝ վավերացրել կարևոր պատմական փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը. սա անկախությունից ի վեր առաջին միջպետական փաստաթուղթն է երկու երկրների միջև։ 2024 թվականի կարևոր ձեռքբերումներից էին նաև ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների հետ։ Այս և էլի շատ կարևոր քայլերի հիմնական ու կարևորագույն նպատակն է Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։

Սիրելի՛ բարեկամներ,

Դուք երևի հիշում եք՝ անցյալ տարվա ամանորյա ուղերձի ժամանակ ես խոսեցի մեր երեխաների ցանկությունների մասին, որոնցով նրանք դիմել էին Ձմեռ պապիկին և խաղալիքի փոխարեն խաղաղություն ցանկացել՝ որպես նվեր։ Այսօր ես կարող եմ ասել, որ 2024 թվականին մենք ամեն բան արել ենք այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար և այժմ շատ մոտ ենք երկարատև խաղաղության հաստատմանը։

Գալիք տարվա ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքը, և ես մեծ հույս ունեմ, որ միահամուռ ուժերով հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում` կատարելով թե՛ մեր երեխաների, թե՛ մեր նախնիների, թե՛ մեր բոլորի երազանքը՝ ապրելու խաղաղ, բարեկեցիկ և ապահով Հայաստանի Հանարապետությունում:

2024 թվականի ավարտին մնացին հաշված րոպեներ, և մենք այսօր մեծ հույսով ու հավատով նայում ենք դեպի ապագա, դեպի 2025 թվական։ Ակնկալում ենք, որ գալիք տարին լավն ու բարին կբերի մեր ընտանիքներին, մեր հարազատներին, ընկերներին և մեր երեխաներին։

Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2025 թվականը խաղաղություն բերի մեր երկրին, թող 2025 թվականի ընթացքում հայ ընտանիքներում նորածին մանկան ճիչն անպակաս լինի, թող 2025 թվականը լինի մեր երեխաներին նվիրված տարի, այն է` մեր ժողովրդի ապագայի տարի: Եվ, իհարկե, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, ովքեր ապրելու են ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում:

Գալդ բարի, նոր՝ 2025 թվական: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Աստված մեզ պահապան»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
425 դիտում

Բելգիուհին ռեկորդ է սահմանել՝ տարվա յուրաքանչյուր օր հաղթահարելով մարաթոնյան տարածությունը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները

26-ամյա կինը ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել նորածնին և նետել պետքարան. ՆԳՆ

Ինչպիսին է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը 2025 թվականի սկզբին

Հեյլի Բիբերը 2025 թվականը մեկնարկել է որդու՝ Ջեք Բլյուզի նոր գեղեցիկ լուսանկարով

Եվրոպան պատրաստ է օգնել Սիրիային, սակայն չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը․ Բերբոք

Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ. տեսանյութ

Հայաստանը մտել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկը՝ առաջ անցնելով Իտալիայից

Հրդեհ` Վանաձորում. այրվել է 15 հա խոտածածկույթ

Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Opta-ն գնահատել է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալու հավանականությունը

Ֆիզիկական անձինք եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին

ՑԱՀԱԼ-ը մեկ օրում Գազայի հատվածում գրոհել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների 40 հավաքատեղիներ

2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ

Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը

Աստղաբաշխական գումարներ. Լևանդովսկին տարեկան վաստակում է 33 մլն եվրո, Մբապեն՝ 31

Թուրքիան Ուկրաինայում անհապաղ հրադադար է ցանկանում

Մալենան աչքի է ընկել հերթական ոճային կերպարով

Վերադառնում ենք աշխատանքի. Ռոնալդուն 2025 թ. առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել

Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել

Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում

Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը

Առանց ԱՄՆ մասնակցության ցանկացած անվտանգության երաշխիք Ուկրաինայի համար թույլ է․ Զելենսկի

ATP-250. Նովակ Ջոկովիչը պարտվել է աշխարհի 293-րդ ռակետին

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հիվանդացել է թոքաբորբով

Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որ ընտրությունների ժամանակ «ականջին կրակեն». Լուկաշենկո

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

Եվրոպայում գազի գները հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր

Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Ալիևի հասցեին հնչած արտահայտություններին

Տոնական ընդունելություն՝ Արդարադատության նախարարության աշխատակիցների երեխաների համար

Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում

Մազչական նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում

Ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

Չինաստան այցը հանրապետության ապագան է․ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան

Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ

ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն