Երբ բեմ չմտա, հոգևոր իմաստով կդադարի իմ կյանքը. դատարանից՝ թատրոն. ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան

11/01/2025 schedule19:00

«Ինձ ճստիկ էին ասում։ Մանկապարտեզում եկել էին մեզ սրսկելու, ես էլ ահավոր վախկոտ էի, մանկապարտեզի դիմաց գերաններ կային շարված իրար վրա, ես վազեցի ու մտա դրանց տակ։ Մնացի այնտեղ այնքան, մինչև գնացին, իմ մանկությունից ու մանկապարտեզից դա եմ հիշում»:

Հոր՝ Արտաշեսի ընտանիքը Ղարսից 14 տարեկանում Բաթումի է գաղթել։ Հետագայում հայրն ամուսնացել է ռուս գեղեցկուհու հետ։ Մորական տատիկը՝ ռուս, պապիկը վրացի էր։

Ես ծնվեցի մաքուր հայ․ Սուսաննա Բաղդասարյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Սուսաննայի ընտանիքը Բաթումիից Երևան է տեղափոխվել, որտեղ էլ ծնվել է ապագա դերասանուհին։ Երևանից հետո հորը Վանաձորի կղմինդրի գործարանում են աշխատանքի նշանակել։ Արտաշեսը ընտանիքին վերցրել, տեղափոխվել է Վանաձոր։

«Սեփական տուն կառուցեց հայրս այդ բլրի վրա՝ հենց գործարանի մոտ։ Մանկությունս ու պատանեկությունս անցել է այդ գործարանի չորանոցների վրա։ Բարձր չորանոցներ էին, որ կղմինդրները պետք է չորանային, երեխաներով հավաքվում էինք այնտեղ ու խաղում էինք: Ես տանը ռուսերեն չէի խոսում։ Միշտ մայրս նախատում էր, ասում էր՝ պետք է գալու քեզ։ Ոչ թե ես ռուս եմ, դրա համար եմ ասում՝ ռուսերեն խոսիր, այլ քեզ պետք կգա հետո»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է նա:

Այնուհետ հորը նշանակում են դատավոր։ Սուսաննան այդ ընթացքում ավարտում է դպրոցը։

Հայրս որոշեց, որ պետք է գնամ իր ճանապարհով և տարավ իր մոտ նիստերի քարտուղար

Թատրոնն ու Սուսաննան վաղ մանկությունից անծանոթներ չեն եղել։

«Հայրս Բաթումիում, Արա Վրույր կար, մասնակցել է նրա թատերական խմբակին, փոքր եղբայրը դաշնակցական էր, նստեցնում, բաց էին թողնում անընդհատ։ Նա բանտում բեմադրել էր «Քաջ Նազարը», ինքը խաղացել էր Ուստիան։ Այսինքն՝ թատրոնը իմ մանկությունից կար ինձ հետ, ու ես շատ էի սիրում, բայց հայրս որոշեց, որ ես պետք է գնամ իր ճանապարհով։ Տարավ իր մոտ նիստերի քարտուղար»,- ասում է նա:

Դատարանը, սակայն, Սուսաննային չկոփեց։ Այնպես, ինչպես փխրուն ու երկչոտ էր մանկությունից, մնաց նույնը. «Նիստերի ժամանակ, երբ որ դատավճիռը կարդում էր հայրս, կին, մայր, երեխա լաց էին լինում, ես էլ հետները լաց էի լինում, էլ չէի կարողանում արձանագրել, արցունքներս խանգարում էին»։

Լկտի տիպ էր՝ ասաց՝ սելյոդկի պոչ, մի բաժակ արաղ ու էս եղնիկ քարտուղարուհուդ եմ ուզում

Սուսաննան դատարանում 2 ամիս է աշխատել ընդամենը։ Եվ մեկ դեպք հատկապես եղել է ճակատագրական, ու հայրը որոշել է՝ դա իր տեղը չէ։

«Գողերի բանդա կար, ղեկավարին բռնել էին, հայրս դատում էր։ Ասաց՝ վերջին խոսքի իրավունքով ինչ ես խնդրում դատարանից։ Շատ լկտի տիպ էր, ասաց՝ մի հատ սելյոդկի պոչ, մի բաժակ արաղ, մեկ էլ էս եղնիկ քարտուղարուհուդ եմ ուզում։ Հայրս գոռաց՝ դո՛ւրս անմիջապես, ազատե՛ք դատարանի դահլիճը։ Ու հենց էդ իրիկուն ասաց՝ էս քո խելքի բանը չէ, դու պիտի թատրոն գնաս»,- հիշում է նա:

Վանաձորի թատրոնի գլխավոր ռեժիսորի հայրը հոր մոտ թարգմանիչ է եղել։ Սա կարևոր հանգամանք էր, որ ծանոթներ էին. «Վռամը թարգմանիչ էր, հայրս էլ շատ մտերիմ էր, ձեռքս Գիքորի նման բռնած տարավ հանձնեց Սոկրատ Վռամիչին, ասաց՝ աղջիկս սեր ունի։ Դեռ ես էդպես չէի գիտակցում թատրոնը իր խորությամբ, ուղղակի հրապուրանքն էր, սերն էր թատրոնի նկատմամբ։ Ես մինչ այդ էլ բոլոր ներկայացումները գնում, նայում էի։ Տպավորված էի, դերասանուհի կար՝ Լենա Փաշինյանը, բոլոր հերոսուհիների կերպարներում ինքն էր։ Նրա Ռուզանը շատ էր տպավորվել իմ մեջ։ Ու ես ռեժիսորի մոտ արտասանեցի Ռուզանի մենախոսությունը։ Նա վեր կացավ, գնաց տնօրենին բերեց, ասաց՝ մի հատ էլ ասա, աղջիկ ջան։ Մի հատ էլ կրկնեցի, նայեց ու ասաց՝ վաղվանից կգաս թատրոն։ Էդպես ընդունվեցի թատրոն»։

Ծափեր էին, բայց իմը չէին, երազեցի, որ կգա ժամանակը, ես էլ կարժանանամ դրանց

Հատկապես առաջին բեմելն այսօրվա նման է հիշում Սուսաննան։ «Սեր խարդավանք»-ում Սոֆի էր խաղում։

«Թիկունքով կանգնած եմ, վարագույրը բացվում է, և ես պիտի շրջվեմ, ասեմ՝ պահակատեսը վերջացավ, Ֆերդինանտը դեռ չի երևում։ Շրջվեցի, դեռ բերանս չբացած՝ ծափերը պայթեցին։ Միլեդիի դերակատարը շատ թունոտ դերասանուհի էր, էդ աղմուկի մեջ ասաց՝ դատավոր հե՞րդ ա կազմակերպել էս ծափերը։ Գույնս գցեցի, խոսելու ընդունակությունս կորցրի, լավ է, որ ծափերը ուշ դադարեցին, ու ես ինձ հավաքեցի, էդ տեքստը ասացի։ Տեսարանը, որ փակվեց, Սոկրատ Վռամիչը իջավ ներքև ու ասաց՝ իրար մի խառնվեք, էս ծափերը էդ էրեխունը չէին, նրան շփոթել են Լենայի հետ։ Լենան վիրահատությունից և երկար հիվանդությունից հետո վերադարձել էր, ու քաղաքը իմացել էր։ Նրան շատ էին սիրում ու կարծել էին՝ Լենան եմ։ Ես շատ սիրուն էի էն ժամանակ՝ Լենային նման ու որ շրջվել եմ, տեսել են, կարծել են՝ Լենան է, ու դահլիճն ուրախացել է: Ծափեր էին, բայց իմը չէին: Ես երազեցի, որ գուցե կգա ժամանակ, ու ես էլ կարժանանամ էդպիսի ծափերի»,- հիշում է զրուցակիցը:

299636243_548721547256584_1595265718285364577_n.jpg (78 KB)

Ինչպես Վանաձոր հասած ռեժիսորն ու Սուսաննան ամուսնացան. կյանքը շարունակվեց Կապանում

«Ամուսինս ռեժիսոր էր: Եկավ բեմադրություն արեց: Իր դիպլոմայինը մինչև ավարտելը նշանվեցինք, հետո ամուսնացանք: Մի տարի հետո իրեն նշանակեցին Ղափանի թատրոն, ես էլ հետը գնացի»,- ասում է նա:

Կապանում սկսվեց գեղեցկուհի դերասանուհու թատերական վերելքը: Ռեժիսոր ամուսինը սիրում էր և՛ բեմի, և՛ կյանքի կնոջը. «Մխիթար սպարապետում շատ ամաչկոտ էր Մխիթարի դերակատարը։ Կարմրում էր մեր սիրային տեսարաններում: Մի օր ամուսինս ասաց՝ այ Խաչիկ ջան, ամբողջ քաղաքը սիրահարված է Սուսանին, մի հատ ջիգյարով գրկիր: Դու Մխիթար ես, Գոհարին ես գրկելու, Սուսանին չես գրկելու: Այ, ասպիսի մարդ էր ինքը»։

Երեխաները զույգին չխանգարեցին ստեղծագործել: Վարձով բնականում ծնվեցին Սուսաննայի զավակները: Նրանց պահելու հարցում սկսեսրոջ դերը մեծ է եղել. «Խանգարող ոչինչ չկար, հյուրախաղեր էինք ունենում մի ամիս, քառասուն օր: Շատ լավ տարիներ էին: 16 տարի ես աշխատեցի Ղափանի թատրոնում, և մի քիչ նմանություն կար Գյումրիի հանդիսատեսի հետ, նրանք էլ էին շատ անմիջական, թատերասեր»:

298702647_548736440588428_7081074630837474950_n.jpg (71 KB)

Խորեն Աբրահամյանը գոռաց՝ ո՛չ Կիռա, նրանք պետք է ամբողջական կազմով վերադառնան Գյումրու թատրոն

Այս խոսակցությունը Սուսաննա Բաղդասարյանի հիշողություններում անջնջելի հետք է թողել: 1988-ի երկրաշարժին հաջորդած օրերի կարևոր դրվագ է սա:

Մինչ աղետն է դերասանուհին Կապանից տեղափոխվել Գյումրու դրամատիկական: Ասում է՝ նախարարության հրամանով է հասել Գյումրի:

«Ես ոչ մի անգամ չեմ ազատվել, նախարարությունը տեղափոխեց ինձ Ղափան, Ղափանից՝ Գյումրի։ Իհարկե, իմ Գյումրի գալը տնօրենի սրտով չէր: Տնօրենը մտածում էր, որ գլխավոր ռեժիսորն է ինձ բերել, իրենց մեջ կոնֆլիկտ կար, ռեժիսորն էլ մտածում էր՝ տնօրենն է բերել։ Շատ դժվարություններ հաղթահարելով՝ առաջ շարժվեցի: Խորեն Աբրահամյանը ինձ մի օր ասաց՝ գիտես, Սուսան ջան, ես քո նկատմամբ ճակատագրական սխալ պիտի անեի: Ինձ համոզում էին, որ դու պիտանի չես, ազատեմ քեզ, իսկ ես էլ ասացի՝ հլը սպասեք, նոր եմ եկել, մի հատ իմ աչքով տեսնեմ՝ պիտանի՞ է, թե՞ պիտանի չէ, նոր: Ես եթե հանկարծ լսեի ու ազատեի, քո ճակատագիրը պիտի կործանեի: Դրա համար ես անչափ շնորհակալ եմ Խորեն Աբրահամյանին»,- մեզ հետ զրույցում հիշում է Սուսաննան:

88-ի աղետը դերասանուհուն հուսահատության է մատնել: Ասում է՝ չկար թատրոն, չկար և կյանք:

34012880_2122666157752882_2976280716855214080_n.jpg (151 KB)

«Երկրաշարժից հետո ինձ թվաց՝ վերջ, իմ կյանքը դադարեց, թատրոնը չի լինելու, և այլևս իմաստ չունի իմ ապրելը: Որ իմացա Խորեն Աբրահամյանը թատրոնի կոլեկտիվը տանում է Երևան, պանսիոնատ, զգացի, որ՝ չէ, թատրոնը չի վերանալու, ես էլի թատրոնում եմ լինելու: Չեմ հիշում՝ ինչ հարցով մտել էի Խորեն Աբրահամյանի կաբինետ, իմ ներկայությամբ խոսում էր Կիրիլ Լավրովի հետ՝ ԽՍՀՄ թատերական գործիչների միության նախագահն էր: Եվ գիտե՞ք՝ ոնց էր խոսում, Լավրովին ոչ թե դիմում էր անուն-հայրանունով, այլ Կիրա, այսինքն՝ էդքան մտերիմ էին: Ու հանկարծ գոռաց՝ ո՛չ Կիրա, դերասաններին չի կարելի ցրել երևանյան թատրոնների վրա, նրանք պետք է իրենց ամբողջական կազմով վերադառնան Գյումրի։ Սա Խորեն Աբրահամյանի հստակ պատասխանն էր Կիրիլ Լավրովին: Նա առաջարկում էր դերասաններին ցրել երևանյան թատրոնների վրա»,- պատմում  է Բաղդասարյանը։

Դահլիճից մի տղամարդ բարձր բղավեց՝ էդ թույնը լրիվ չխմես, կեսը պահե, կուդաս ռեժիսորին

Ներկայացումներից մեկի ժամանակ գյումրեցի մի տղամարդու արձագանքն է մեջբերում տիկին Սուսաննան: Ասում է՝ նման անմիջականություն այսօր էլ կա: Դա է դերասանին մշտապես սթափ ու պատասխանատու պահում ամեն քայլում:

88-ին հաջորդած տարիները թատրոնի մութ ու ցուրտ, խավարում դեպի լույսը գնալու դժվար ժամանակահատված էր: Դերասանների հիմնական մասը մնաց Գյումրիում: Որևէ տեղ գնալու մասին չմտածեց նաև Սուսաննան:

«Նախ ես սկեսուր ունեի, որի տղան՝ ամուսինս, 84-ին մահացել էր, և ես չէի կարող նրան թողնել էդպես մենակ գյուղում ու գնալ իմ կյանքը դասավորել: Եվ մնացի, սկսեցի պիեսներ բեմադրել: Էդ բեմադրությունների ընթացքում էստեղ միջանցքում կալարիֆեր էին դնում, վերարկուներով, գլխարկով վազում էինք բեմ մի տեսարան փորձում ու գալիս էինք տաքացնում ձեռքերս, ոտքերս, հետո նորից էինք գնում: Չէր ջեռուցվում շենքը: Նման պայմաններում կոլեկտիվը մնաց, աշխատեց, մինչև որ կամաց-կամաց կարգավորվեց ամեն բան, ու հասանք այսօրվա համբավին»,- ասում է նա:

37378760_2203723062980524_2361878558466375680_n.jpg (320 KB)

2024-ին ՀՀ վաստակավոր արտիստը տոնեց ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 60-ամյակները. նա բեմում կլինի երկար ժամանակ

«Ես ինձ գյումրեցի եմ համարում: 6 տարի ապրել եմ Երևանում, 14 տարի ապրել եմ Կիրովականում, 16 տարի՝ Ղափանում, 42 տարի՝ Գյումրիում, և ես ինձ գյումրեցի եմ զգում։ Գյումրին ձգողական ուժ ունի, մի տեսակ մոգական ուժ ունի՝ ոնց որ բեմը, դրա համար ես ինձ զգում եմ Գյումրիում ոնց որ ձուկը ջրում: Այստեղ իմ հոգևորը բավարարված է, դա ամենակարևորն է»,- վստահ է արտիստուհին:

Շիրվանզադեի «Էլի մեկ զոհ»-ում՝ Անանի, Մուրացանի «Ռուզան»-ում՝ Ռուզան, Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ում՝ Գոհար, Ֆլետչերի «Ինչպես կառավարել կնոջը»՝ Մարգարիտա, Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան» ներկայացումում՝ Բեատրիչե, Բոյաջիևի «Մենամարտ»-ում՝ Նազի, Փափազյանի «Ժայռ»-ում՝ Հոռոմսիմ, Աղասարյանի «Հարսանիք թիկունքում»-ում՝ Գորան, «Չար ոգի»-ում՝ Զառնիշան, Ռոբերտ Տոմայի «Ութ սիրագորով կանայք»-ում՝ Օգյուստինա և բազմաթիվայլ դերեր կերտած վաստակավոր դերասանուհին, սակայն, մեկ դեր դեռ երազում է խաղալ. «Մի դեր միայն երազում էի, բայց չհասցրի խաղալ: Դա Հյուգոյի «Լուկրեցիա Բորջա»-ն է, որտեղ ես ուզում էի Լուկրեցիա խաղալ: Ոչ մի թատրոն չի բեմադրել, ես չգիտեմ՝ ինչու»:

Դերասանուհին դեռ ասելիք ունի հանդիսականին ու պարտք՝ բեմին: Վարագույրը փակել չի շտապում: Ասում է՝ երիտասարդ տեսք ունի, նախ որովհետև առօրյա կյանքում գրեթե չի շպարվում, և գլխավորը՝ թատրոնի դրական էներգիան է իր կենսունակության աղբյուրը: Եթե բեմին է, ուրեմն ամեն ինչ լավ է:

467591224_967919678699292_7633538276668025520_n.jpg (436 KB)468093823_967919742032619_7901320721057150200_n.jpg (413 KB)

«Ես հիշում եմ՝ վերջերս ոտքի կանգնեցի, զգացի, որ գլխապտույտ ունեմ ու կուլիսում կանգնած մտածում էի՝ եթե մտնեմ ու հանկարծ հավասարակշռությունս կորցնեմ, ի՞նչ եմ անելու, կարևոր կերպար եմ էդտեղ խաղում: Ռեպլիկս լսեցի ու մտա բեմ ու էլ չեմ հիշում ո՛չ գլխապտույտ, ո՛չ ոտքիս ցավը: Ես «Սիրո CASTING»-ում պարում եմ գժի նման ու չեմ զգում ոչ մի բան: Պատահել է՝ ատամի ցավ եմ ունեցել սաստիկ, բեմում չեմ զգացել: Բեմը մոգական ուժ ունի: Եթե ես արդեն բեմ չկարողացա մտնել, ուրեմն կդադարի իմ կյանքը հոգևոր իմաստով»,- զրույցը եզրափակում է Սուսաննա Բաղդասարյանը:

467525871_967919885365938_1133933005054134708_n.jpg (354 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19742 դիտում

Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ

Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել

Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան

Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը

Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն

Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա

Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար

Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի

«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ

Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ

Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար

Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել

«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ

Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ

Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն

Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան