Աշխատել 7 ժամ, ստանալ 8 ժամի աշխատավարձ. ինչու են ցանկանում կրճատել աշխատաժամանակը. մանրամասներ

19/01/2025 schedule15:00

Օրական աշխատել 7 ժամ՝ 8-ի փոխարեն, շաբաթական՝ 35 ժամ՝ 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։

Նախագիծը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է ներկայացրել հանրային քննարկման։

Հիմնավորման մեջ ասվում է, որ օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Որպես օրինակ է բերվում Ֆրանսիան, Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան և այլ երկրներ, որտեղ արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։

Աշխատանքային գրաֆիկը, օրինակ, Ֆրանսիայում չի գործում 2000-ականների սկզբից, Շվեդիայում՝ 2015-ից, Իսլանդիայում և Նորվեգիայում՝ 20-րդ դարավերջին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ սա մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող գլոբալ նախագիծ է։ Ըստ նրա՝ մարդիկ ազատ ժամանակի ավելի մեծ հնարավորություն կունենան․ «Կնպաստի, որ անձնական կյանքին ավելի շատ ժամանակ հատկացնեն, սոցիալական խնդիրները լուծեն։ Կբարձրացնի մարդկանց աշխատունակության որակը, հանգստի ժամանակը կավելանա, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեն, սթրեսը, լարվածությունը և գերհոգնածությունը կնվազեցվեն։ Մեզ մոտ 8-երի գաղափարախոսություն կա․ 8 ժամ աշխատում ենք, 8 ժամ՝ հանգստանում, 8 ժամ՝ քնում։ Դա 1800-ականներից է գալիս, երբ տեղի ունեցան տնտեսական հեղափոխությունները»։

Սակայն այժմ, եթե համեմատվեն 1900-ի սկզբին ու 2025 թվականը, ապա, ըստ Սարգսյանի, տնտեսության մեծ թռիչք կա, տեխնոլոգիաներն են զարգացել, արտադրողականության աճ կա, հետևաբար աշխատանքի ճկունությունը դարձել է կարևոր բաղադրիչ:

«Դա նկատի ունենալով, ամփոփելով տարբեր հանդիպում-քննարկումները, հաշվի առնելով նաև նախարարության մշակած երկու խոշոր ռազմավարական ծրագրերը, որոնցից են ժողովրդագրության զարգացումն ու զբաղվածության ռազմավարությունը, ընդգծվեց, որ դրանց հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, որի նպատակով էլ քայլեր է պետք մշակել»,- ասում է նա:

Միաժամանակ փոխնախարարը շեշտում է, որ այս առաջարկը դեռ գաղափար է, իսկ եթե ընդունվի, վերաբերելու է թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածին։ Վերջինս նկատում է՝ նախագծի երկու թիրախային խմբերն են աշխատողն ու բիզնես համայնքը։

«Կան բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, որոնք արդեն իսկ անցել են այդ գրաֆիկին, կամ ճկունության այլ մեխանիզմներ են մշակել։ Կան բիզնեսներ, որոնք դիտարկումներ ունեն։ Բոլորի առաջարկությունները մենք լսել ենք, լսել ենք նաև արհմիությունների առաջարկները, դրական դիրքորոշումները։ Ընդհանուր առմամբ, նախագիծը 90 տոկոսով դրական տեսակետներ ունի։ Այսինքն՝ այդ առաջարկները քննարկելուց հետո արդեն կհասկանանք, կորոշենք, թե ինչ քայլեր ենք սկսելու։ Սա այն գաղափարն է, որն առաջ ենք բերել քննարկելով»,- մանրամասնում է նա։

Ռուբեր Սարգսյանը կարևորում է աշխատանքի ժամերի կրճատմանը զուգահեռ աշխատավարձի պահպանումը։ Հետևաբար այստեղ մտահոգություն և հարց չպետք է առաջանա՝ ի՞նչ են անելու այն աշխատողները, որոնք աշխատում են գործարքային պայմանագրով և վարձատրվում են՝ ըստ աշխատաժամերի։ Նրա վստահեցմամբ՝ ժամերը կփոխվեն, սակայն աշխատավարձը կրճատելու իրավունք չի լինի։

Արդյոք գործատուները կպահե՞ն աշխատողի համար այս ուրախալի որոշումը, փոխնախարարն ընդգծում է՝ վերահսկողական ծառայություններն իրականացնելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, խախտումներ հայտնաբերելու դեպքում որոշելու է հետագա քայլերի իրականացումը տվյալ գործատուի նկատմամբ․ «Բացի դրանից՝ մարդիկ ունեն իրավունք օգտվելու տարբեր գործիքակազմերից, եթե իրենց իրավունքները խախտվում են․ կարող են դիմել տեսչական մարմնին, դատական համակարգին։ Պրակտիկան ցույց է տալիս, որ աշխատանքին վերաբերող վեճերի դատական վճիռներն ավելի շատ քաղաքացիների օգտին են»։

Նախագիծը որևէ կերպ չի ոտնահարելու նաև գործատուների իրավունքը, հավատացնում է Սարգսյանը։ Հակառակը, նրա համոզմամբ, նախագծի ընդունման դեպքում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կստեղծվեն նոր աշխատատեղեր, և կավելանան հաստիքները, որը կարող է հանգեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացմանը, որոնց մասով, սակայն, հստակ գնահատական տալ հնարավոր չէ։

Վերջինս նկատում է՝ նախարարությունը բոլոր բարեփոխումներն իրականացնում է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը զարգացած երկրներում։

Նախարարությունն այժմ առաջին փուլով նախագիծը քննարկում է, հաջորդիվ պարզ կլինի, թե ինչպիսի փոփոխությունների կարիք կա։ Ընդունվելու համար այն պետք է ամբողջապես պատրաստ լինի, ներկայացվի Կառավարություն, որից հետո Ազգային ժողովում դրվի քվեարկության։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, նախագծի մասին դրական շատ մեկնաբանություններ կան։ Օրինակ՝ քաղաքացիներից մեկը աշխատանքային օրերի մասով մի առաջարկ է ներկայացրել․ ԱՄԿ-ի շատ երկրներում այսօր գործում է 4-օրյա աշխատանքային ռեժիմը, որպեսզի աշխատողը շաբաթվա մնացած օրերն անցկացնի ընտանիքի հետ։

Մեկ այլ քաղաքացի էլ նկատել է. «Պարզապես հրաշալի նախաձեռնություն է, հիմնավորված այնքանով, որ իրապես սթրեսածին այս միջավայրում ապրելով՝ մեկ ժամ ավելի հաճելի զբաղմունքին տրամադրելը նպաստավոր կլինի և՛ առողջության, և՛ սոցիալապես ավելի ակտիվ լինելու, ընտանիքին ու երեխաներին տրամադրելու տեսանկյունից»։

Ոմանք էլ մտավախություն են հայտնել, որ մասնավոր կազմակերպությունները կփորձեն շրջանցել նախագիծը։

Այս պահին E-draft-ում նախագիծն ունի 966 կողմ, 43 դեմ ձայներ։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19505 դիտում

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան