Երևան
12 °C
Ադրբեջանում մեկնարկել է ավելի քան մեկ տարի ապօրինաբար պահված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։
Ինչպես սպասվում էր, Բաքուն այս «դատավարությունը», ինչպեսեւ ավելի վաղ՝ շինծու մեղադրանքներով ամբաստանվող գործիչների ձերբակալությունը շոուի է վերածել՝ արդարադատության իրականացման կեղծ բեմադրությամբ զբաղեցնելով սեփական հասարակությանը։ Անգամ «դատվող սեպարատիստներին» դատարանի շենք բերելու կադրերն են մատուցվում որպես դարակազմիկ իրադարձություն՝ «սպեցօպերացիա»։
Եվ մինչ Բաքուն դատում է արցախցի մեր հայրենակիցներին, ՀՀ-ում էլ ընդդիմությունն է «դատում» գործող իշխանությանը՝ մեղադրելով ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցով անգործության համար։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ դիվանագիտությունն աշխատում է բոլոր գերիներին վերադարձնելու ուղղությամբ, միջազգային կառույցներում աշխատանքի, պատվիրակությունների հետ հանդիպումներում պարտադիր բարձրացնում գերիների հարցը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր կազմակերպված հերթական ակցիայի ժամանակ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԼՂ որոշ ներկայացուցիչներ նորից «երգում» էին նույն աղիողորմ «երգը»՝ «քանի որ ՀՀ իշխանությունը լռում է, մատը մատին չի տալիս, աշխարհն էլ հետեւություն է անում այդ լռությունից եւ հետեւողական չէ Ալիեւի վրա գերիների հարցով ճնշում բանեցնելու գործում»:
Մասնավորապես ԼՂ Մշակույթի եւ երիտասարդության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, կրկնելով այս անհիմն մեղադրանքը, նշել է․ «Իշխանությունը առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության եւ իր քաղաքացիների պաշտպանության, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսնում: Ամբողջ աշխարհի փաստարկումն է, որ եթե Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդարադատություն ու պաշտպանություն ակնկալել որեւէ մեկից»։
Տիկինը, մեղմ ասած, խեղաթյուրում է իրականությունը, գուցե նման հայտարարությունն անում է ՀՀ ընդդիմադիր գործիչների ելույթների ազդեցության տակ։ «Գերիների հարցով զբաղվել» ասելով՝ նա ու իր պես մտածողները երեւի պատկերացնում են այսպես՝ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ամեն աստծո օր՝ աշխատանքային օրվա սկզբում եւ ավարտին, պետք է հայտարարություն անեն գերիների հարցով, որպեսզի տիկին Աղաբալյանին ու մյուս շահառուներին ապացուցեն՝ զբաղվում են խնդրով, քնած չեն։
Նշենք, որ մինչեւ այսօր ՀՀ լայն հանրության համար այդպես էլ պաշտոնապես պարզաբանված չէ, թե ի՞նչ հանգամանքներում են ադրբեջանցիների ձեռքն ընկել ու պատանդառվել հիշյալ անձինք, մասնավորապես՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաեւ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․․․
Արդյոք ռուսական խաղաղապահները չե՞ն միջամտել գործընթացին՝ թույլ չտալով ձերբակալումն ու Բաքու տեղափոխելը, թե՞ օպերացիան տեղի է ունեցել նրանց գիտությամբ ու թողտվությամբ, եթե չասենք՝ լուռ աջակցությամբ։
Ինչո՞ւ գերեվարվեցին հենց Ա․ Հարությունյանը, Բ․ Սահակյանը եւ ոչ՝ Վ․ Բալասանյանն ու մյուս «սեպարատիստները»
ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին հայտնի դարձավ 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռուս-ադրբեջանական համատեղ ագրեսիայից մի քանի օր անց։
Մասնավորապես՝ սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ Հակարիի կամրջի վրա ԼՂ նախկին պետնախարար, ՌԴ նախկին քաղաքացի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին։ ԼՂ նախկին նախագահները, ինչպես նաեւ ԱԺ նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը եւ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայր Դավիթ Մանուկյանը, հիշեցնենք, ձերբակալվել եւ Բաքու էին տարվել ավելի ուշ։ Մասնավորապես՝ ԱԺ նախագահն ու նախկին նախագահերը՝ հոկտեմբերի 3-ին։ Այսինքն՝ այն ընթացքում, երբ ԼՂ-ն արդեն իսկ դատարկվել էր։
Գերիների հարցը շահարկող շահագրգիռ խմբակները մինչդեռ փորձ են անում ամրապնդել այն թեզը, թե իբր ԼՂ հիշյալ պաշտոնյաները ինքնակամ են պատանդ հանձնվել Բաքվին, որպեսզի արցախահայությունն անվտանգ կարողանա լքել ԼՂ տարածքը։ Այսինքն՝ տեղի է ունեցել գործարք։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստացվել, որ այս գործարքին համաձայնած Ադրբեջանը բավարարվել է միայն հիշյալ անձանց պատանդառելով, իսկ այ ԼՂ՝ այդ պահին գործող եւ նախկին, իր ձեւակերպմամբ՝ «սեպարատիստ», Ղարաբաղն ազատագրած մի շարք առանցքային դեմքերի թույլ է տվել անարգել անցնել հսկիչ անցագրային կետով։
Մասնավորապես՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ԼՂ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանին․․․Եվ վերջապես՝ ԼՂ այդ պահին գործող նախագահ Սամվել Շահրամանյանին։ Վերջինս, ի դեպ, ԼՂ ՀԸ-ին տված հարցազրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առեւանգեց ԼՂ երեք նախագահներին, իսկ իրեն՝ ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան, մանրամասնել էր․ «Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Կարելի է այդ հարցը շարունակել եւ հարցնել՝ ինչո՞ւ որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, եւ ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչո՞ւ Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»։
Շահրամանյանը նշել էր նաեւ, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո «ՌԴ խաղաղապահները դիտորդի դերում էին»։
Երեւի թե «դիտորդաբար» էլ թույլ են տվել, որ ԼՂ նախկին նախագահներն ու մյուս պաշտոնյաները գերեվարվեն։ Ինքը՝ Շահրամանյանը, ինչպես նաեւ նրա անվտանգության երկու աշխատակիցներն ու պաշտպանության նախարարը ՀՀ՝ Սիսիան են տեղափոխվել ոչ թե Հակարիի կամրջով՝ անցնելով հսկիչ անցագրային կետը, այլ՝ ինքնաթիռով:
Հարկ է նշել, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մութ պատմության, ինչպես նաեւ Շահրամանյանի՝ ՀՀ տեղափոխվելու հարցը քննարկվել է նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովում (Շահրամանյանը 2023-ի նոյեմբերին հրավիրվել էր հիշյալ հանձնաժողով)։ Եվ մինչ Հանձնաժողովը կհրապարակի իր զեկույցն ու լույս կսփռվի գերեվարման հանգամանքների վրա, նշենք, որ Սամվել Բաբայանը ամիսներ առաջ տված իր հարցազրույցում որոշ մանրամասներ էր բացահայտել շահարկվող թեմայի առնչությամբ։
Ի պատասխան լրագրողի դիտարկման՝ «գուցե պատմության մեջ մնա այն մեկնաբանությունը, որ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց անձնազոհաբար, պայքարը նախընտրեց, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա անվտանգ դուրս գալ առանց ֆիզիկական կորուստների»՝ Բաբայանն արձագանքել էր․ «Արցախի ղեկավարությունը կարո՞ղ եք ասել՝ երբ է ձերբակալվել՝ հոկտեմբերի 3-ին, Արցախում մարդ չկար, քաղաքացի չկար որեւիցե, կային Արցախի ներքին գործերի, անվտանգության (ղեկավարները), նրանց ախրանաները, որոնք եկել են, որ սահմանով անցնեն, ադրբեջանցին ասել ա՝ մինչեւ ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։ Հետ են տվել էդ մարդկանց, գնացել են մի ամբողջ գիշեր, մինչեւ լուսաբաց բանակցել են էդ ղեկավարների հետ, որոնք Խոջալուում էին՝ ռուսական զորամասում (խաղաղապահ զորախմբի-խմբ.), համոզել, որ հետ գան էսինչ տունը, որտեղ մթոմ որ ադրբեջանցիների հետ հանդիպեն։ Եկել են ընդեղ ու ձերբակալվել՝ իմանալով էդ ամբողջը։ Արցախում, կրկնում եմ, մարդ չկար։ Հետո, ով որ պետք է էդ նախագահների անվտանգությունն ապահովեր, էդ մարդիկ հանգիստ կամրջով անցել են, եկել Հայաստան, ովքեր, նորից եմ շեշտում, պետք է ապահովեին էդ մարդկանց անվտանգությունը։ Երկու տարբերակ ունեին՝ կա՛մ պիտի խփեին-սպանեին դրանց՝ նախագահներին, կա՛մ պիտի հանեին ընդեղից, բայց իրանք ընտրել են երրորդ տարբերակը՝ հանձնել Ադրբեջանին, իրանք գան ստեղ։ Սա իրականությունն ա, ժողովուրդ, երբ որ ասում եմ՝ ինձ մի խոսացրեք, որ ամեն անգամ չբացեմ էն, ինչ կա»։
Լրագրողի հստակեցմանը՝ ինչո՞ւ առաջին օրերին նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դուրս չեկան Արցախից, Բաբայանը պարզաբանել էր՝ «որովհետեւ ռուսական ուժերը ասում էին, որ խնդիր չունեք, մենք ձեզ տեղափոխելու ենք։ Դրա համար հույսները դրել էին հարեւանի վրա, ես էլ ասում եմ՝ սխալ ես արել, որ դրել ես»։
Հատկանշական է, որ կայքերից մեկը որոշ ժամանակ հետո անդրադարձել էր Բաբայանի աղմկահարույց բացահայտմանը՝ նշելով՝ այն «փոթորկել է Արցախի քաղաքական դաշտը»։ Ապա եւ նշել էր այն պաշտոնյաների անունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին հոգալ ԼՂ նախկին նախագահների անվտանգությունը։ Այդ անձինք են ԼՂ ՆԳ նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՊՊԾ պետ Գրիշա Սարկիսովի որդի Կարեն Սարգսյանը, որը, ի դեպ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խնամին է, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը։ Կայքը նշել էր, որ այն տունը, որտեղ էլ գնացել են ԼՂ նախկին նախագահները ադրբեջանցիների հետ իբրեւ թե բանակցելու, պատկանել է Կարեն Սարգսյանին։ Այն նույն պաշտոնյանին, որը, նկատենք, կարողացել էր ոչ միայն անարգել ՀՀ հասնել, այլեւ, ինչպես FIP-ն էր բացահայտել, Հայաստան տեղափոխել նաեւ պետական համակարգի ծառայողական (պետությանը պատկանող) մեքենաների մի մասը։
«Գործարք», ընդ որում, բազում դրվագներով, կարելի է ենթադրել, որ տեղի ունեցել է, բայց արդյոք ա՞յն նպատակով, ինչի մասին աղաղակում է ընդդիմությանը սպասարկող քարոզչամեքենան՝ արցախահայության անվտանգ տեղափոխումը ՀՀ ապահովելու համար։
Ինչեւէ։ ՀՀ դիվանագիտության խնդիրն այժմ այդ ենթադրյալ գործարքի հետեւանքը վերացնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքն է՝ հասնելու բոլոր գերիների, պատանդների ազատ արձակմանն ու ՀՀ վերադարձին։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ոչ ռուսաստանցի օլիգարխը, ոչ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան
Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հերքել Նախիջևանի ուղղությամբ արձակված հրթիռներին Իրանի մասնակցությունը
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված վարույթներով
Իրանը հարվածել է Բահրեյնի խոշորագույն նավթավերամշակման գործարանին. ուժգին հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հիշո՞ւմ եք՝ ասում էի՝ անկախություն չի լինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չհաղթի, սրա համար էի ասում. Պապոյան
Ա՛յ ջեբկիրներ, միութենական պետություն եք ուզում, որ Հայաստանի ճակատագիրը նետեք ուրիշի ոտքերի տա՞կ. Կոնջորյան
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է, Գյումրի-Մարմաշենը, Կեչուտ-Գնդեվազը՝ դժվարանցանելի
Տնից դուրս եկած և չվերադարձած քաղաքացին հայտնաբերվել է
Իրան-Ադրբեջան լարվածության ֆոնին որոշները կրկին բայղուշացել են, տպավորություն է՝ ուզում են առճակատում սկսվի
Վիտոյի ու Սամոյի նման օտարերկրյա ծայրագավառիստները իրավունք չունեն Հայաստանի ապագան որոշելու. Չախոյան
Ինչու Վիտալի Բալասանյանի մտքի թռիչքը չդատապարտեցին Դաշնակցությունը, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, Թևերը, Ձևերը, Մարուքյանը
Ոնց է իրեն կտրատում Ռուսաստանի ու ռուս օլիգարխի համար. երևի նաչալստվան նավիչոկով վախեցրել է. Սաֆարյան
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Կրեմլը սխալմամբ հրապարակել է Պուտինի՝ մարտի 8-ի կապակցությամբ հղած ուղերձի սևագիր տարբերակը. տեսանյութ
Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ
Մերձավոր Արևելիք ամենախոշոր ավիափոխադրողներից «Qatar Airways»-ը դադարեցրել է բոլոր թռիչքները
Շուտով, շուտով, շատ շուտով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էդ անտերն այդքան լավն է, գնացեք այնտեղ ուրախ-երջանիկ ձեզ համար ապրեք, մեզանից ի՞նչ եք ուզում. Ստեփանյան
ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Իրանի նավթային պահեստները՝ շուրջ 30 օբյեկտ. օդը թունավոր է, քաղաքները՝ ծխի մեջ
Իրանը hարձակումներ է նախաձեռնել Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի ռազմական թիրախների վրա
Վաղվանից սկսած ժամանակ առ ժամանակ կունենանք արևի առկայություն. Սուրենյան
Գյումրիում բախվել են մեքենաներ, այնուհետև «BMW»-ն հարվածել է էլեկտրասյանը
Սա ի՞նչ հիմքով է ազատ շրջում իմ հողում, ի՞նչ փողերով է շենքեր կառուցում. սրանք ՀՀ-ի հետ աղերս չունեն. Սաֆարյան
TRIPP-ը թղթի կտոր է. Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում. Վիտալի Բալասանյան
Դուբայից և Աբու Դաբիից իրականացվել է դեպի Օման ՀՀ ևս 54 քաղաքացու տեղափոխում. Մասկատ-Երևան թռիչք է սպասվում
Ձյուն, ձնախառն անձրև, բուք ու քամի. առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Սրճարանային. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանում զգուշացրել են՝ հարված է եղել նավթապահեստարաններին, կա արտահոսք, հնարավոր են թթվային անձրևներ
Թրամփը մերժել է Իրանի հետ բանակցությունները և հայտնել՝ ինչ պայմանի դեպքում կդադարի պատերազմը
Գիտի՝ մոռացել ենք իր ժամանակ արված ասֆալտը, որ 5 տարին մեկ էր՝ ընտրությունից ընտրություն, լատկաներով. Սաֆարյան
Սա ո՛չ հեքիաթ է, ո՛չ անեկդոտ. իրական առաջարկ է Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց. Եղոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT